«Winston», JTI ընկերության կողմից թողարկվող ծխախոտի ապրանքանիշ[1][2]։ 2011 թվականին այն Ռուսաստանում ամենաշատ վաճառված ծխախոտի բրենդն էր[3]։

Ապրանքի տեսակապրանքային նշան
Օգտագոտծման սկիզբ1954
ՍեփականատերJapan Tobacco?
Կայքwinstoncigarettes.com

Պատմություն խմբագրել

 
Winston-ի կողմից հովանավորվող ծխելու սենյակը Դուբայի միջազգային օդանավակայանում:

Ապրանքանիշն անվանակոչվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Վինսթոն Սեյլեմ (անգլ.՝ Winston-Salem) քաղաքի պատվին, որը ծխախոտի տերևի վերամշակման պատմական կենտրոնն էր։ 1954 թվականին Winston ծխախոտները դարձան առաջին սերիական ձևով թողարկվող ֆիլտրով ծխախոտները ԱՄՆ-ում։ Տարբեր ժամանակներում Winston-ը ճանաչվել է որպես «ծխախոտի լավագույն բրենդ»(1956 թ․), «ԱՄՆ-ում ամենաշատը վաճառվող ծխախոտ» (1965 թ․)։ 1966-ից 1972 թվականներին ապրանքանիշը վաճառքի քանակով ԱՄՆ-ում զբաղեցնում էր առաջին տեղը։ 1970-ական թվականներին Winston-ը ճանաչում է ստանում նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, 1992 թվականին սկսվում են Winston Filters-ի առաքումները Ռուսաստան։ 1988 թվականին Japan Tobacco և R.J. Reynolds Tobacco ընկերությունների միավորման շնորհիվ ստեղծվում է JTI ընկերությունը։ 2007 թվականին թողարկվեց Super Slims շարքը, որտեղ ներկայացվում էին Lights, Super Lights и Lights menthol ոճերը, իսկ հետագայում՝ 2009 թ․-ին շարքին ավելանում է նաև One ոճը։ 2008 թվականին թողարկվում է նոր ապրանքանիշ՝ Winston Premier, վերջինս ցայսօր իր գերժամանակակից դիրքերում է։ Winston Premier ապրանքանիշը ներկայացվում է 4 ոճերով՝ Filters, Lights, Super Lights և One։ 2010 թվականից սկսեց թողարկվել նաև Winston XS-ը, իսկ 2012-ին՝ Winston XStyle-ը։

«Winston» ծխախոտի տեսակները խմբագրել

Տեսակի անվանում Խեժերի պարունակությունը 1 մգ ծխախոտում Նիկոտինի պարունակությունը 1 մգ ծխախոտում
Winston Filters 8 0,6
Winston Classic 10 0,8
Winston Blue 6 0,5
Winston Silver 4 0,3
Winston White 1 0,1
Winston Super Slims
Super Slims Blue 5 0,5
Super Slims Silver 3 0,3
Super Slims White 1 0,1
Super Slims Menthol 5 0,5
Winston XSence
XSence Blue 6 0,5
XSence Silver 4 0,4
XSence White 1 0,1
Winston XStyle
XStyle Blue 6 0,5
XStyle Silver 4 0,3
Winston XS Micro
XS Micro Black 5 0,4
XS Micro Silver 3 0,3

2010 թվականի վերջին 2011-ի սկզբին շուկայում հայտնվեցին Winston Limited Edition ծխախոտները՝ մոխրագույն, մուգ կապույտ և սև փաթեթներով, որը բացվում է կողքից՝ մյուս կողմին սեղմելով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Brands». Itgbrands.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  2. «Our brands». Jti.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  3. «Каждый восьмой курит «Winston»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Winston» հոդվածին։