What Did You Think When You Made Me This Way?

What Did You Think When You Made Me This Way?, Nothing But Thieves բրիտանական ռոք խմբի կողմից թողարկված մինի ալբոմ։ Այն թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին RCA Records լեյբլում։ Մինի ալբոմի առաջին «Forever & Ever More» սինգլը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 27-ին հոսքային ծառայությունների միջոցով և հասանելի է դարձել ներբեռնման համար։ «Take This Lonely Heart» երկրորդ սինգլը թողարկվել է նաև 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, որպեսզի համընկնի ալբոմի թողարկման հետ։

What Did You Think When You Made Me This Way?
Nothing But Thieves մինի ալբոմ
Թողարկված19 Հոկտեմբերի 2018 (2018-10-19)
Ձայնագրված2018
Ժանրալտերնատիվ ռոք, հարդ ռոք
Տևողություն14:51
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերՋիմ Աբիս
Nothing But Thieves-ի ալբոմների ժամանակագրություն
Broken Machine

Հետարտադրություն և թողարկում խմբագրել

«Forever & Ever More»-ը նշել է իր կենդանի դեբյուտը 2018 թվականի օգոստոսի 24-ին Reading Festival փառատոնի ժամանակ։ Երգի ռադիո դեբյուտը կայացել է 2018 թվականի օգոստոսի 27-ին BBC Radio 1-ում և թողարկվել է հոսքային հեռարձակման և ներբեռման ծառայությունների վրա[1]։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին թողարկել է «Take This Lonely Heart»-ը՝ որպես երկրորդ սինգլ։

Մինի ալբոմը ամբողջ աշխարհի համար թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին RCA Records-ի միջոցով՝ թվային ներբեռնման տեսքով և ֆիզիկապես 12 դյույմանոց վինիլով։

Տեսահոլովակ խմբագրել

«Forever & Ever More» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին և նկարահանվել է ռեժիսոր Իվանա Բոբիչի կողմից։  Տեսանյութը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեկուսացումը, կրոնը և հոգեկան առողջությունը[2]։

Քննադատություն խմբագրել

Clash ամսագիրը անվանել է առաջին սինգլը «ճռճռող ծանր ռոք» և համեմատել է խումբը Queens Of The Stone Age խմբի «pomp»-ի և Foo Fighters-ի «matching blistering energy»-ի հետ[3]։ Billboard-ը առաջին երգը անվանել է «հարվածային թրեք» և գովել է Քոնոր Մեյսոնի «օպերային վոկալը»[4]։

Թրեք լիստ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Forever & Ever More»   3:28
2. «Gods»   3:29
3. «You Know Me Too Well»   3:54
4. «Take This Lonely Heart»   4:02
14:51

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Nothing but Thieves

  • Քոնոր Մեյսոն՝ վոկալ
  • Յոզեֆ Լանգրիդջ Բրաուն՝ կիթառ
  • Դոմինիկ Կրեյք՝ կիթառ, ստեղնաշարայիններ
  • Ֆիլիպ Բլեյք՝ բաս
  • Ջեյմս Փրայս՝ հարվածայիններ

Տեխնիկական կազմ

  • Ջիմ Աբիս՝ արտադրություն
  • Դևիդ Սարդի՝ միքսինգ[5]

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ–շքերթ (2018) Ամենաբարձր

հորիզոնական

US Top Current Albums (Billboard)[6] 99
4 4
US Top Alternative Album Sales (Billboard)[8] 15
US Top Rock Album Sales (Billboard)[9] 35

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nothing But Thieves Reading 2018 Setlist». Setlist. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «NOTHING BUT THIEVES UNVEIL MUSIC VIDEO FOR SINGLE "FOREVER & EVER MORE"». Vents Magazine. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Listen: Nothing But Thieves - 'Forever & Ever More'». Clash Magazine. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Nothing But Thieves Announce New EP, Release Frantic Single 'Forever & Ever More': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Nothing But Thieves EP production information». Banquet Records. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Top Current Albums». Billboard.biz. 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. "Nothing But Thieves – Chart history" Billboard Top Heatseekers Albums for Nothing But Thieves. Retrieved 1 November 2018.
  8. «Alternative Album Sales». Billboard.biz. 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Rock Album Sales». Billboard.biz. 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.