Քոնոր Մեյսոն
Քոնոր Ռայան Մեյսոն (անգլ.՝ Conor Ryan Mason, , Անգլիա), անգլիացի երգիչ և երգահան։ Կիթառահար Ջո Լենգրիջ Բրաունի, ստեղնահար և կիթառահար Դոմինիկ Կրեյքի, բաս կիթառահար Ֆիլիպ Բլեյքի և թմբկահար Ջեյմս Փրայսի հետ միասին հիմնել է բրիտանական Nothing But Thieves ալտերնատիվ ռոք խումբը։ Թողարկել է խմբի հետ իրենց «Nothing But Thieves» դեբյուտային ստուդիական ալբոմը 2015 թվականի հոկտեմբերին RCA Records լեյբլում[1]։
Քոնոր Մեյսոն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Conor Ryan Mason |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1992 (30 տարեկան) Ռայլեյգ, Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | վոկալիստ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2012–այժմ |
Լեյբլ | RCA Records |
Կապված | Nothing But Thieves |
Կայք | nbthieves.com |
Կենսագրություն և անձնական կյանք խմբագրել
Քոնոր Մեյսոնը ծնվել է Ռայլեյգ քաղաքում։ Նա հաճախում էր տեղի միջնակարգ դպրոցը, որտեղ երգում էր նվագախմբում։ Նա սկսել է վոկալի դասեր հաճախել, որտեղ սովորել է ճիշտ կառավարել ձայնը և աշխատել է շնչառության վրա։ BIMM-ի համար հարցազրույցի ժամանակ Քոնորը պատմել է, որ նրա հայրը նույնպես երգիչ էր։
Մեյսոնը կիսվել է ընկերուհու հետ նկարներով իր ինստագրամյան կայքէջում։
Կարիերա խմբագրել
Nothing But Thieves խումբը 2014 թվականի նոյեմբերին աջակցել է Twenty One Pilots-ին London's Electric Brixton-ում[2]։ 2015 թվականի հուլիսին նրանք աջակցել են նաև Muse խմբին Rock In Roma շոուի ժամանակ, ելույթ ունենալով 30,000 մարդկանց արջև[3]։
2015 թվականին նրանց դեբյուտային Nothing but Thieves ալբոմը 7-րդ հորիզոնական է գրավել Մեծ Բրիտանիայում[4]։ ԱՄՆ-ում այն թողարկվել է 2016 թվականի փետրվարին։
Նրանց Trip Switch սինգլը կատարվել է Ռեգբիի աշխարհի առաջնության ժամանակ։ Նրանց երաժշտությունը նաև օգտագործվել է FIFA 16 և Madden 2016 խաղերում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Buckley Kelly (հուլիսի 17, 2014)։ «We’ve just been signed to the same record label as Pharrell Williams and David Bowie»։ echo-news.co.uk։ Վերցված է մայիսի 11, 2015
- ↑ «TWENTY ONE PILOTS + Nothing But Thieves + Purple: Fri, 14 November, 2014 - Rock and pop concert tickets in London and the UK - Stargreen Tickets»։ www.stargreen.com։ Վերցված է հունիսի 13, 2016(չաշխատող հղում)
- ↑ Trendell Andrew։ «Muse announce support acts for UK Drones tour - tickets | Gigwise»։ gigwise.com։ Վերցված է հունիսի 13, 2016
- ↑ «nothing+but+thieves | full Official Chart History | Official Charts Company»։ Վերցված է 2016-02-02