WebMoney կամ WebMoney Transfer (արտասանվում է «Վեբմանի»), էլեկտրոնային վճարային համակարգ, որը հաստավել է Ռուսաստանում 1998 թվականին[1]։ Այդ երկրում ամենամեծ էլեկտրոնային վճարային համակարգերից մեկն է՝ ըստ դրանից օգտվողների թվաքանակի[2][3]։ Պատկանում է WM Transfer Ltd.-ին[4]։ Իրավական առումով համակարգում կատարվում են սեփականության իրավունքի փոխանցումներ (տրանսֆերներ), որոնց հաշվարկն իրականացվում է հաշվարկային հատուկ միավորների՝ «տիտղոսային նշանների» օգնությամբ։ Ընդ որում՝ այդ նշաններն անվանագրվում են տարբեր արժույթների և ոսկու նկատմամբ կապակցության մեջ։ WebMoney-ն Ռուսաստանում գրանցված չէ որպես էլեկտրոնային վճարային համակարգ[5], քանի որ իրավական տեսանկյունից տիտղոսային նշանները էլեկտրոնային դրամ չեն հանդիսանում։

WebMoney
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1998
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Կայքwebmoney.ru

2022 թվականի փետրվարի դրությամբ WebMoney համակարգում գրանցված հաշիվների թիվը գերազանցել է 45 միլիոնը[6], ամենշաբաթյա ակտիվ օգտվողների թիվը՝ 300 հազարը[7]։ WebMoney-ի ներքին վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին համակարգում իրականացված գործարքների թիվը կազմել է ավելի քան 160 միլիոն, իսկ դրանց ծավալն անցել է $17 միլիարդ ամերիկյան դոլարի շեմը[8]։

2014 թվականին e-Finance User Index-ի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Runet-ի օգտատերերի 34,4%-ն օգտվել է WebMoney-ի դրամապանակներից (ընդ որում՝ օգտատերերի 56,6%-ը նշել է, որ օգտագործում է առնվազն մեկ էլեկտրոնային դրամապանակ)[9]։ Իսկ Mediascope-ի տվյալներով՝ 2018 թվականին WebMoney-ի դրամապանակներից օգտվել է համացանցից (ինտերնետից) գնումներ կատարած ռուսաստանցիների 38,9%-ը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Платежные системы в интернете: аспекты технологии». www.cnews.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «TNS Studies the Popularity of E-Money in Russia». Yandex.Money. 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  3. «WebMoney Europe: We are not just an e-wallet, we create the environment for doing business online». Banks.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  4. «WebMoney Owner and Administrator». WebMoney (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  5. Дмитрий Медведев Федеральный закон Российской Федерации от 27 июня 2011 г. N 161-ФЗ г. Москва «О национальной платёжной системе» // Российская Газета. — 2011. — В. 5515 (139).
  6. «Страница статистики». Webmoney. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  7. «WebMoney Statistics». WebMoney (անգլերեն). 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  8. «Статистика по годам». Webmoney. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  9. e-Finance User Index 2014 Արխիվացված 2013-12-01 Wayback Machine
  10. «Индикаторы» (ռուսերեն). Коммерсантъ. 2019 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել