Դրամապանակ, քսակ, ավելի հաճախ կաշվից կամ կտորից՝ նախատեսված գումար պահելու համար։ Հաճախ անվանել են քսակ։

Տեսակներ խմբագրել

  1. Փոքր դրամապանակ, մետաղական կամ պլաստմասե ամրակներով մեկ կամ երկու բաժանմուքներով՝ թղթադրամների և մետաղադրամների համար։ Այն կրում են գրպանում, պորտֆելում, պայուսակում։
  2. Դրամապանակ՝ կրծքավանդակի գրպանի համար (Breast wallet)։ Դրամապանակը ավելի մեծ չափսերի է, որի մեջ թղթադրամները տեղավորվում են առանց ծալելու։ Ունենում է մի քանի առանձին գրպաններ թղթադրամների և պլաստիկ քարտերի համար։ Այն պետք է կրել բաճկոնի ներքին գրպանում կամ պորտֆելում։ Նախընտրելի է դասական ոճի հագուստ կրող մարդկանց համար։
  3. Երկտեղանոց դրամապանակ (Bi-fold wallet)։ Ստանդարտ ձևի դրամապանակները մեծ ճանաչում ունեն, որտեղ թղթադրամները դրվում են ծալված կիսով չափ։ Բաղկացած է թղթադրամների և պլաստիկ քարտերի մի քանի բաժիններից։ Երբեմն ունենում է առանձին բաժին մետաղադրամների համար։ Հարմար է կրել ինչպես դասական, այնպես էլ առօրյա հագուստի հետ։
  4. Եռակի ծալվող դրամապանակ (Tri-fold wallet)։ Երկու ծալքերով դրամապանակ։ Նախատեսված չէ մեծ քանակի թղթադրամներ կրելու համար, քանի որ խիստ դեֆորմացվում են դրանց առկայությունից։ Պլաստիկ քարտերի բաժինները ունեն ուղղահայաց դասավորություն։
  5. Սեղմակ փողերի համար (Money clip)։ Մետաղական սեղմակը սովորաբար պատրաստում են չժանգոտող մետաղից։ Պլաստիկ քարտերի և մետաղադրամների բաժին չունի[1]։ Սեղմակ արժեթղթերի (Front pocket wallet) մետաղական դրամների համար, սեղմակը կցվում է կաշվե կրեդիտ քարտի պատյանին։ Օգտագործվում է արժեթղթերի և պլաստիկ քարտերի համար։ Մետաղադրամների համար նախատեսված բաժին չունի։
  6. Մետաղադրամների տուփը առանձին դրամապանակ է, որը ունի մետաղադրամների բաժին։

Դրամապանակները փակման ձևով կարող են տարբերվել[2]։

  1. Դասական դրամապանակը ընդհանրապես չի փակվում, բայց նրա երկու մասերը «շրխկացվում» է, ինչպես գիրքը (համապատասխան է Tri-fold), իր սեփական քաշի և ամուր կաշվի շնորհիվ մնում է փակ վիճակում։
  2. Կոճակ. Կոճակով ժապավենը ավելի հուսալի փակ է, քան«դասականը», այնուամենայնիվ ժապավենով դրամապանակը ավելի դժվար է բացվում։
  3. Մագնիս. Տրամաբանական «կոճակով» փակվում է, այդ ժամանակ դրամապանակի երկու մասերում գտնվում է մագնիսներ, որոնք պահում են դրամապանակը փակ վիճակում։
  4. Կայծակ. Կայծակային ամրակը բնորոշ է դրամապանակներին և այն ապահովում է ամենահուսալի փակը։ Այս ձևի դրամապանակները հազվադեպ են հանդիպում տղամարդկանց դրամապանակներում ՙավելի բնորոշ է կանաց աքսեսուարներին։
  5. Ռետինե. Համապատասխանում 1 եռակի ծալման դրամապանակներին, երբ «կողմերից» մեկը ունի կոշտ գոտի, որն ամրացնում է դրամապանակը փակ վիճակում։
  6. Տեքստիլ ամրակ Տեքստիլ դրամապանակները շատ են տարածված երիտասարդական և մանկական մոդելներում:

Պատմություն խմբագրել

Կարելի է ենթադրել, որ առաջ բոլորը փողերը պահում էին հատուկ պարկերի մեջ; Լիդիայի (ժամանակակից Թուրքրայի տարածքում) բնակիչները, մոտավորապես մ. թ. ա․ 640-630 թվականներին սկսեցին հատել մետաղադրամներ ոսկուց և արծաթից։ Բայց քիչ թե շատ ժամանակակից տեսքով դրամապանակները հայտնվել են ավելի ուշ Վերածնունդի ժամանակաշրջանում[3]։

17-րդ դարում ստեղծվել է հատուկ դրամապանակ, որը ստացել է «դրամապանակ ժլատի համար» անվանումը։ Այն ուներ շատ բարդ ամրակ, որը դժվարեցնում էր նրան բացել, և հաճախակի բացելու ցանկությունը շատերին հուսահատեցնում էր։ Կային նաև առանձին դրամապանակներ, ստեղծված հատուկ մանրի համար։ Այն կրում էին նրա համար, որպեսզի ողորմություն տային։ Հաճախ այդպիսի դրամապանակները զարդարված էին հատուկ գրություններով։ Այդպիսի դրամապանակները հաճախ անվանում էին «Ողորմության դրամապանակներ»։ Գոյություն ուներ որոշակի սնահավատություն կապված այն բանի հետ, որ եթե մուրացկանին դրամապանակից փող ես տալիս, ապա օգնողը նույնպես փող չէր ունենում։ Հետևաբար, հնարավոր էր, որ հենց այդ նպատակի համար ստեղծվել են հատուկ դրամապանակներ։ Փողերը դրա մեջ դնում էին չհաշվելով[4]։

Սկզբից «Ողորմության դրամապանակը» սովորական կաշվե դրամապանակների նման էին։ Սկսած 18-րդ դարից՝ դրանցք պատրաստվել են տարբեր նյութերից՝ ուլունքից, մետաղից, կերամիկայից։ Սրտի տեսքով դրամապանակը դարձելէ աղքատներին աղքատներին ամբողջ սրտով ողորմություն տալու նշան, իսկ եթե դրամապանակը սերմի տեսքով է, դա նշանակել է, որ փողը ողորմության սերմն է։ Այդպիսի դրամապանակների վրա հաճախ կարելի է հանդիպել խորհրդանշական գրություններ։ «Նվերը ընդունեց նա, ով ընդունեց արժանավորին», «Ժլատ հարուստը աղքատից աղքատ է», «Մի ձեռքով հավաքեք, մյուսով բաժանեք», «Եթե ուզում եք ունենալ, տվեք», «Ողորմության ճանապարհը սակավության ճանապարհներում», «Խնդրիր Աստծուց, բայց տուր Աստծուն», «Ողորմություն տվողին Աստված տալիս է», «Դատաստանը առանց ողորմության չկատարված ողորմություն է»։

1917 թվականից հետո մուրացկանության դրամապանակների արտադրությունը դադարել է։

Հին Ռուսաստան (11-րդ դարից) խմբագրել

Դրամապանակը հայտնվեց Հին Ռուսաստանում 11-րդ դարի սկզբներից (ժամանակակից դրամապանակի նախատիպը հայտնաբերվել է Նովգորոդում)։ Դա գործվացքային պայուսակ էր, որը վերևում կախվում էր հատուկ լարով, ինչը կանխում էր թղթադրամների և մետաղադրամների կորուստը։ Բացի դրամական միջոցներից, դրամապանակը պարունակում է տարբեր տեսակի հարմարանքներ։ Փոքր կշռման համար ծալվող կշեռքներ, ինչը դրամապանակի տիրոջը թույլ է տալիս թանկարժեք մետաղներ և քարեր ընդունել որպես ապրանքավճար;

Ենթադրվում է, որ փոքր պայուսակ պարկերը ներկրվել են Արևելքից։ Դրանք անհրաժեշտ են զանազան մանրուքներ պահելու համար։ Դրամապանակի տերը այն զարդարել է ըստ իր նախասիրությունների։ Տղամարդկանց դրամապանակները հատուկ զարդարանքով չէին տարբերվում, բայց դրանք ընդարձակ էին։ Սկզբում նրանք փորձում էին դրանք ամրացնել գոտու վրա, բայց դա ապահով չէր և կարող էր պատրվակ ծառայել թալանի համար։ Հետո ավելի հաճախ դրամապանակները սկսեցին թաքցնել շալվարի կամ բաճկոնի մեջ։

Միջնադարյան Եվրոպա խմբագրել

Առաջին դրամապանակների ներառումը հայտնվեց 12-րդ դարում։ Դրանք փողի պայուսակներ էին՝ պատրաստված կաշվից կամ կտավից և ժապավեներով ամրացված էր գոտուն։ Բացի փող կրելուց օգտագործվում էր նաև անձնական իրերի, կրոնական մասունքների, փաստաթղթերի, կնիքների համար և այլն։ Ենթադրվում է որ եվրոպացիները թղթադրամները և կարևոր փաստաթղթերը կրում էին գլխարկների և կոշիկների մեջ։

Հին Չինաստան և Ճապոնիա խմբագրել

Հին Չինաստանում և Ճապոնիայում օգտագործում էին անցքեր ունեցող մետաղադրամներ, իսկ կաշվե և մետաքսե լարը դրամապանակի դերը էր տանում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Зернес С.П. Кто придумал и зачем, или Секрет из холодильника. — СПб.: БХВ-Петербург, 2016. — 88 с. — ISBN 978-5-9775-3582-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Изготовление зажима для денег». Werewolf. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Правильные советы при покупке кошелька или портмоне». Viscontibags. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. Фаина Османова, Красиво раскошелиться Արխիվացված 2016-11-14 Wayback Machine / New Times № 20 (205) от 12.06.2011
  4. «Кошелек милосердия». Журнал «Наука и жизнь» №5, 2020 год.