Vanotek (ի ծնե՝ Իոն Կիրինչուկ, , Ունգենի, Մոլդովա), Մոլդովայում ծնված ռումինացի երաժշտական պրոդյուսեր և դիջեյ[1]։ Նախկինում նա երաժշտություն գրել է տեղական արտիստների համար, բայց 2015 թվականին նա թողարկել է իր առաջնելութային սինգլը՝ «My Heart is Gone»։ Երգը հաջողություն է ունեցել Ռումինիայում, ինչպես նաև «MTV Europe Music Awards 2016»-ում առաջադրվել է «Լավագույն ռումինական կատարում» անվանակարգում։ 2017 թվականի նոյեմբերին Global Records-ը թողարկել է երգչի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «No Sleep»։ Երկու սինգլները՝ «Tell Me Who»-ն և «Back to Me»-ն, ընդգրկվել են Ռումինիայի, Ռուսաստանի և այլ երկրների հիթ-շքերթներում։

Vanotek
Ի ծնե անունռումիներեն՝ Ion Chirinciuc
Նաև հայտնի է որպեսVanotek
Ծնվել էՈւնգենի, Մոլդովա
Երկիր Ռումինիա
Մասնագիտություներաժիշտ և երաժշտական պրոդյուսեր

Կյանք և գործունեություն խմբագրել

Իոն Կիրինչուկը ծնվել է Մոլդովայի Ունղենի քաղաքում[2]։ Նա տեղափոխվել է Ռումինիա, որպեսզի սովորի Յաշ քաղաքի «Octav Băncilă» արվեստի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ շարունակել է երաժշտական գործունեությունը։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր, և Vanotek-ն սկսել է թողարկել ստեղծագործություններ այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Դան Բալանը, Անտոնիա Յակոբեսկուն և Թոմ Բոքսերը[1][3]։ 2015 թվականին երգիչը թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «My Heart is Gone», որի վոկալիստն էր Յանկին։ Երգը Ռումինիայում ունեցել է կոմերցիոն հաջողություն[2] և «MTV Europe Music Awards 2016»-ում առաջադրվել է «Լավագույն ռումինական կատարում» անվանակարգում[4]։ Նույն տարում Vanotek-ը փորձել է «I'm Coming Home» երգով ներկայացնել Ռումինիան Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ»-ին։ Երգի մասնակիցներն են եղել «Code»-ը և «Georgian»։ Արդյունքում նա ազգային ընտրության փուլում՝ «Selecția Națională»-ում, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[2][5]։ 2017 թվականի նոյեմբերին Vanotek-ը թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «No Sleep», որը տարածել է Global Records-ը[6]։ Բացի այդ լեյբլից, նա համագործակցել է նաև «Ultra Music»-ի հետ[2][7]։ Ալբոմում ընդրկված են մի քանի սինգլներ, այդ թվում՝ «Tell Me Who»-ն և «Back to Me»-ն՝ Էնելիի մասնակցությամբ, որոնք հաջողություններ են գրանցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան և Ռուսաստանը[7][8]։

Անձնական կյանք խմբագրել

Vanotek-ն ունի երկու երեխա[2]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Խորագիր Ալբոմի դետալներ
Առանց քնի

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Բարձրագույն դիրքերը հիթ-շքերթներում Ալբոմ
RUS
[8]
«My Heart is Gone»
(Յանկիի մասնակցությամբ)
2015 - «No Sleep»
«I'm Coming Home»
(Code-ի և Georgian-ի մասնակցությամբ)
-
«Viajero»
(Հեվիթոյի մասնակցությամբ)
2016 -
«My Mind»
(Մինելիի մասնակցությամբ)
-
«În dormitor» (Մինելիի մասնակցությամբ) -
«My Mind»
(Մինելիի մասնակցությամբ)
-
«Take the Highway» 2017 -
«Tell Me Who»
(Էնելիի մասնակցությամբ)
2
«No Sleep»
(Մինելիի մասնակցությամբ)
168
«Back to Me»
(Էնելիի մասնակցությամբ)
5
«Tara»
(Էնելիի մասնակցությամբ)
-
«Vision» -
«Runa» -
«My Day»
(«Slider & Magnit»-ի և Միքայլայի մասնակցությամբ)
2018 217 Non-album
«Love is Gone» 12
«Cherry Lips»
(Միքայլայի մասնակցությամբ)
2019 59

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Ստացող Արդյունք
2016 MTV Europe Music Awards Լավագույն ռումինական կատարում Vanotek

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Vanotek lanseaza primul album "No Sleep"» (Romanian). Global Records. 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Popescu, Luiza (2018 թ․ մարտի 26). «L-am descusut pe Vanotek, DJ-ul care se teme de cameră, dar se pricepe la hituri» (Romanian). Unsitedemuzica.ro. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Vanotek feat. Eneli» (Russian). Europa Plus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «MTV Europe Music Awards: HaHaHa Production intră cu 3 piese în cursa pentru "Best Romanian Act"» (Romanian). Mediafax. 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Leon, Jakov (2016 թ․ մարտի 6). «Ovidiu Anton wins Selecţia Naţionala in Romania!». European Broadcasting Union. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  6. 6,0 6,1 Furdui, Mihaela (2017 թ․ նոյեմբերի 21). «Vanotek se pregătește să își lanseze album» (Romanian). 1Music. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Vanotek, locul 1 in topul Media Forest» (Romanian). AdPlayers.ro. 2018 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «Tophit – Search: Vanotek» (Russian). Tophit. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)