Today Was a Fairytale
«Today Was a Fairytale», ամերիկացի քանթրի ժանրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը դարձել է Սուրբ Վալենտինի օրը ֆիլմի սաունդթրեք։ Որպես սինգլ թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին։
«Today Was a Fairytale» | |
---|---|
Թեյլոր Սվիֆթի երգը | |
Ժանր | քանթրի փոփ |
Լեյբլ | Big Machine Records |
Հեղինակ | Թեյլոր Սվիֆթ |
Պրոդյուսեր | Նեյթան Չապման |
Տեղեկություն երգի մասինԽմբագրել
Թեյլոր Սվիֆթը գրել է «Today Was a Fairytale» երգը դեռ 2008 թվականին, սակայն որոշել է ժամանակավորապես հետաձգել կատարումը և ձայնագրությունը[1]։ Այն բանից հետո, ինչ նա ընտրվել էր Սուրբ Վալենտինի օրը ֆիլմում Ֆելիցիի դերի համար, Սվիֆթը առաջարկել է պրոդյուսերներին իր երգը դարձնել սաունդթրեք, քանի որ այն չի ներառվել իր ալբոմում[1]։ «Today Was a Fairytale» սինգլը թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին` iTunes Store-ում[2]։
Երգի տեքստում նկարագրվում է արտասովոր ժամադրություն, օգտագործվում են արքայազնի և սքանչելի աղջկա հեքիաթային պատկերները[3][4]։
Երաժշտական քննադատների արձագանքներըԽմբագրել
Slate հրատարակության քննադատները նշել են, որ երգում բացակայում են Թեյլոր Սվիֆթի հիմնական քանթրի-փոփ ժանրի որոշ տարրեր[4]։ Billboard ամսագրի գրախոսությունում նշվել է վոկալը, որը հավակնում է «նորահայտ հասունություն»[5]։ Գրախոսի կարծիքով «Today Was a Fairytale»-ը կարող է ավելացնել Սվիֆթի երկրպագուների քանակը[5]։ Entertainment Weekly ամսագրի տեսությամբ երևացել է Թեյլոր Սվիֆթի նախորդ Love Story և «You Belong with Me» երգերի տեքստերի նմանությունը[6]։ Դրական արձագանքներ նաև հայտնել են People[7], OK! հրատարակչությունները[8] և Allmusic կայքը[9]։
Համերգային ելույթներԽմբագրել
Երգը ներառվել է պոպուրիում և կատարվել է Սվիֆթի կողմից «Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխությունում»[10]։ Սվիֆթի այդ ելույթը Սթիվի Նիքսի հետ մրցանակաբաշխությունում քննադատվել է այն պատճառով, որ նա չի հայտնվել երաժշտության տեմպում[11][12]։
«Today Was a Fairytale»-ը 2010 թվականին ընդգրկվել է Fearless Tour համերգային շրջագայության երգացանկում[13][14]։
ԵրգացանկԽմբագրել
- Թվային ներբեռնում[2]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Today Was a Fairytale» | 4:01 |
Դիրքը հիթ-շքերթներումԽմբագրել
2010 թվականի փետրվարի 6-ին «Today Was a Fairytale»-ը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում[15]։ Նաև հայտնվել է Billboard, Adult Contemporary, Hot Country Songs և Mainstream Top 40 հիթ-շքերթներում[16]։ 2010 թվականի փետրվարի 20-ին «Today Was a Fairytale»-ը գլխավորել է կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթը[16][17]։
Հիթ-շքերթներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
|