Ti penso e cambia il mondo (թարգմ.՝ «Մտածում եմ քո մասին, և աշխարհը փոխվում է»), իտալացի երգիչ և կինոդերասան Ադրիանո Չելենտանոյի երգը, որը թողարկվել է 2012 թվականի հունվարի 13-ին որպես նրա «Facciamo finta che sia vero» ալբոմի երրորդ սինգլ[1]։

«Ti penso e cambia il mondo»
Ադրիանո Չելենտանոյի սինգլը
«Facciamo finta che sia vero» ալբոմից
Թողարկված13 հունվարի 2012
Ֆորմատսինգլ
Ձայնագրված2010
Ժանրռոք բալլադ
Տևողություն4:25
ԼեյբլUniversal Music
ՊրոդյուսերClan Celentano
Ադրիանո Չելենտանոյի սինգլների ժամանակագրություն
«Non so più cosa fare»
(2011)
«Ti penso e cambia il mondo»
(2012)
«Anna parte»
(2012)

Նկարագրություն խմբագրել

Երաժշտության հեղինակներն են Սթիվեն Լիպսոնը (երաժիշտ և այնպիսի արտիստների պրոդյուսեր, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, The Rolling Stones-ը և Էննի Լենոքսը) և Մատեո Սաջեզեն (աշխատել է Սելին Դիոնի հետ), տեքստի հեղինակը երգիչ Ջինո Դե Կրեշենցոն է (Պաչիֆիկո)։ Կոմպոզիցիան բալլադ է սիրո մասին, որն ի վիճակի է փոխել աշխարհայացքը։

2012 թվականի փետրվարի 18-ին Ադրիանո Չելենտանոն և Ջաննի Մորանդին կենդանի կատարել են այս երգը իտալական «Սան Ռեմո» երգի փառատոնի փակման ժամանակ[2]։ Նույն զույգով երգը կատարվել է նաև Չելենտանոյի «Rock Economy» համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին։

Երգի ներդաշնակ շրջադարձերը մասամբ փոխառված են Ֆրեդերիկ Շոպենի № 20 նախերգանքից[3]։ Սակայն 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Չելենտանոյի պաշտոնական կայքում հայտնվել է մի գրառում, որով բացատրվում է, որ Շոպենի ստեղծագործությունը հանրային սեփականություն է, ուստի նրանից «մեջբերումը» չի կարող դիտարկվել որպես հեղինակային իրավունքի խախտում[4]։

Երգացանկ խմբագրել

  1. «Ti penso e cambia il mondo» — 04:25.

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012) Ամենաբարձր հորիզոնական
  Իտալիա[5] 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Adriano Celentano «Ti penso e cambia il mondo»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Sanremo: «Ti penso e cambia il mondo», Celentano esce tra applausi». Agi.it. 2012 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Celentano: «Dov'è Claudia?», l'incertezza prima di salire sul palco». Agi.it. 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
  4. «Precisazione». Clan Celentano (իտալերեն). clancelentano.it. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Classifica settimanale dal 20/02/2012 al 26/02/2012 Արխիվացված 2014-04-24 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել