Non so più cosa fare, իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի երգը «Facciamo finta che sia vero» ալբոմից։

«Non so più cosa fare»
Ադրիանո Չելենտանոյի սինգլը
«Facciamo finta che sia vero» ալբոմից
Թողարկված2 դեկտեմբերի 2011[1]
Ֆորմատռադիոսինգլ
Ձայնագրված2003
Ժանրփոփ
Տևողություն06:31
ԼեյբլClan Celentano,
Universal Music
ՊրոդյուսերКлаудия Мори
Ադրիանո Չելենտանոյի սինգլների ժամանակագրություն
«Non ti accorgevi di me»
(2011)
«Non so più cosa fare»
(2011)
«Ti penso e cambia il mondo»
(2012)

Նկարագրություն խմբագրել

Երգը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին որպես «Facciamo finta che sia vero» ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգը, որը գրել է իսպանացի կոմպոզիտոր Մանու Չաոն, կատարել են Ադրիանո Չելենտանոն, Ջուլիանո Սանջորջին, Ֆրանկո Բատիատոն և Լորենցո Ջովանոտին։

Ամենայն հավանականությամբ, երգը գրվել է դեռևս 2003 թվականին, քանի որ ալբոմի պաշտոնական գրքույկում այդ երգը թվագրված է հենց 2003 թվականով, սակայն թողարկվել է միայն 2011 թվականին։

Կոմպոզիցիան ունի անսովոր ռիթմիկ ընդմիջում։ Կոմպոզիցիայի մեջտեղում երաժշտությունը հանդարտվում է, որին հաջորդում է բավականին երկարատև «spoken word»-ը, որը հատված է Rockpolitik հեռուստատեսային շոուից, որտեղ Ադրիանո Չելենտանոն զրույցներ է ունեցել քաղաքական թեմաների շուրջ։ Այս դրվագից հետո երգը վերագտնում է իր սկզբնական բնույթը։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվել է երգի երաժշտական տեսահոլովակը[2][3]։ Դրա պրեմիերան տեղի է ունեցել «Che tempo che fa»[4] շոուի շրջանակներում, որի հյուրն այդ երեկո Չելենտանոյի կինն էր՝ Կլաուդիա Մորին։

Երգացանկ խմբագրել

  1. «Non so più cosa fare» — 06:31.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Adriano Celentano: Non so più cosa fare, nuovo singolo in radio». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Adriano Celentano: Non so più cosa fare. Video e testo con Battiato, Jovanotti e Sangiorgi». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  3. «Adriano Celentano — Non so più cosa fare». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Che tempo che fa, ospiti puntata dell'11 dicembre: Claudia Mori, Maurizio Landini, Lydia Cacho e Luciana Littizzetto». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել