Thor-2R կամ Thor 5,  կապի արբանյակ, որը պատկանում է Օսլոյում տեղակայված նորվեգական Telenor Satellite Broadcasting ընկերությանը։ Նախատեսված է Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու համար։ Նախագծման աշխատանքները իրականացրել է Orbital Sciences Corporation ընկերությունը[1][2]։

Կառուցվածք

խմբագրել

Սարքավորումը իրենից ներկայացնում է կենտրոնական կոմպոզիտային խողովակով քառակուսի տուփ, որի մեջ տեղադրված է 500 նյուտոն հզորության շարժիչ։ Ծանրաբեռնվածությունը ուղղված է երեք սալիկների վրա՝ հյուսիսային, հարավային և նադիրային։ 4.2 կվտ. հզորությամբ էլեկտրամատակարարման համակարգին կցված են արսենիդ գալիայից պատրաստված արևային մարտկոցներ։ Կողմնորոշման և մանևրելու համար տեղադրված են փոքր քարշակով 20 շարժիչ, որոնցից չորսը 22 նյուտոն հզորությամբ, տասներկուսը՝ 0.9 նյուտոն հզորությամբ, չորսը՝ 0.3 նյուտոն հզորությամբ[1][2]։

Չափսեր

խմբագրել

Արբանյակի չափսերն են՝ (ե х լ х բ) 4,9 x 3,4 x 2,3 (բարդ ալեհավաքներով և արևային մարտկոցներով)։ Արևային մարտկոցների ամբողջական բացված թևերը ունեն 21.4 մ երկարություն[1]։

Ծանրաբեռնվածություն

խմբագրել

Այն ունի Ku շարքի 24 տրանսպոնդեր, որոնցից 55 վտ. հզորությամբ 15-ը հատ օգտագործվում է կապի աստիճանամակարդակները կարգավորելու համար։ Ունի դիրքային — 1° արևմուտք կանգնելու մակարդակ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

http://nssdc.gsfc.nasa.gov/nmc/masterCatalog.do?sc=2008-006A(չաշխատող հղում)