Կապի արբանյակ
Կապի արբանյակ, կապի տիեզերակայան։ Նախատեսված է Երկրի հեռավոր վայրերի միջև ռադիո-հեռուստատեսային, հեռագրային, հեռախոսային, լուսահեռագրային կապի համար։ Լինում է վերատրանսլյացիոն պասսիվ (ուղղակի անդրադարձնում են ընկնող ալիքները) և ակտիվ (անդրադարձվելուց առաջ ալիքները ուժեղացվում են)։ 1965—1975 թվականներին օգտագործվել են ստացիոնար (սովետական՝ «Մոլնիա-1Մ», ամերիկյան՝ «Ինտելսատ»), էլիպտիկ սինխրոն (սովետական՝ «Մոլնիա-1», «Մոլնիա-2», «Մոլնիա-3», ամերիկյան՝ «Աինկոմ») և ոչ ստացիոնար շրջանային ուղեծիր դուրս բերված կապի արբանյակներ։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 252)։ |