The Hype, երգ` գրաված և ձայանագրված ամերիկյան Twenty One Pilots դուետի կողմից, իրենց հինգերորդ՝ Trench (2018) ստուդիական ալբոմի համար։ Երգը թողարկվել է որպես Trench ալբոմի վեցերորդ սինգլ 2019 թվականի հուլիսի 16-ին Fueled by Ramen և Elektra Music Group լեյբլերով։ Երգը գրել է վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, իսկ արտադրությամբ զբաղվել են Փոլ Մինիի հետ միասին[4]։ Երգի տեքստը համառության ու նվիրվածության մասին է։ «The Hype»-ը հասել է մինչև երրորդ հորիզոնականի US Billboard Hot Rock Songs հիթշքերթում։

«The Hype»
The Hype
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից
Թողարկված2019 թվականի հուլիսի 16
ՁայնագրվածԹայլեր Ջոզեֆի տնային ստուդիայում (Կոլումբոս[1],Օհայո) և United Recording Studios-ում[2]
ԺանրԱլտերնատիվ ռոք[3]
Լեզուանգլերեն
Տևողություն4:25
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի
Trench ալբոմի երգացանկ
Chlorine
(2019)
«The Hype»
(2019)
Level of Concern
(2020)

Կազմը խմբագրել

Ինչպես և Trench ալբոմի երգերի մեծ մասը «The Hype»-ը նույնպես գրվել է ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆի կողմից, իսկ պրոդյուսերությամբ Թայլերի հետ միասին զբաղվել է Փոլ Մինին` Mutemath ալտերնատիվ ռոք խմբից։ Երգը գրելու և ձայնագրելու գործընթացը տեղի է ունեցել գաղտնի` Կոլումբոսում գտնվող Ջոզեֆի նկուղային ստուդիայում, Օհայո նահանգ, մինչդեռ միքսվել է Ադամ Հոուկինսի կողմից և յուրացվել Քրիս Գերինգերի կողմից Sterling Sound-ում, Նյու Յորք[5]։ Coup de Main ամսագրին տված հարցազրույցում Ջոզեֆն ասել է, որ երգը գրելիս նա ցանկացել է, որ իր ստեղծագործությունը հնչի այնպես, ինչպես իր մանկության տարիներին[6]։

Քննադատություն խմբագրել

The Hype-ը դրականապես է ընդունվել երաժշտական քննադատների կողմից[7]։ Գարի Ռայանը NME-ից կարծիք է հայտնել, որ The Hype երգը Trench ալբոմի այն երգերից է, որը «բավական ուժեղ է, որպեսզի գոյություն ունենա ցանկացած այլ պատմության մեջ»[8]։ Քրիս Փեյնը Billboard-ից երգը նկարագրել է որպես «ցնծացող, ամբոխի համար պատրաստ պանորամա»[9]։

Անձնակազմ խմբագրել

Ձայնագրում և մենեջմենտ

Twenty One Pilots

  • Թայլեր Ջոզեֆ– վոկալ, բաս, ուկուլելե, երգեհոն, կիթառ, արտադրություն
  • Ջոշ Դան– հարվածային գործիքներ, բեք-վոկալ

Լրացուցիչ անձնակազմ

  • Փոլ Մինի– սինթեզատոր, արտադրություն
  • Ադամ Հոուկինս– միքս
  • Քրիս Գրեհրինգեր– Յուրացում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carter, Emily (2018 թ․ հոկտեմբերի 3). «Twenty One Pilots: They're back! And their journey to create Trench is a story that could only come form them...». Kerrang!. PressReader. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  2. mj (2018 թ․ սեպտեմբերի 7). «Twenty One Pilots Tracks Songs for "Trench" at United Recording». United Recording Studios. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  3. Reed, Ryan (2018 թ․ հուլիսի 11). «Hear Twenty One Pilots' New Songs». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Future Releases on Alternative Radio Stations». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  5. Riddell, Rose (2019 թ․ փետրվարի 13). «Interview: Twenty One Pilots - believe the hype». Coup de Main Magazine. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  6. Riddell, Rose (2019 թ․ փետրվարի 13). «Here's what we learned from the twenty one pilots AMA». Alternative Press. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  7. Ryan, Gary (2018 թ․ հոկտեմբերի 5). «Twenty One Pilots – 'Trench' review». NME. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  8. Payne, Chris (2018 թ․ հոկտեմբերի 5). «Twenty One Pilots Continue to Defy Critics on Surprisingly Cohesive 'Trench': Album Review». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  9. Yeung, Neil Z. «Trench – Twenty One Pilots». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  10. «Trench / Twenty One Pilots – Tidal». Tidal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.