The Dark Fields
«The Dark Fields»` իռլանդացի գրող Ալան Գլիննի (անգլ. Alan Glynn) առաջին վեպը[1]։ Առաջին անգամ հրատարակվել է անգելերով, 2001 թվականին, Little, Brown and Company հրատարակչությունում։ 2011 թվականին, ռեժիսոր Նիլ Բյորգերը, վեպի հիման վրա նկարահանել է «Limitless» ֆիլմը[2]։ Էկրանավորման նախամուտքից առաջ վեպը վերահրատարակվել է։
The Dark Fields The Dark Fields | |
---|---|
Հեղինակ | Alan Glynn? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | վեպ-թրիլլեր, տեխնոթրիլեր և գիտաֆանտաստիկ վեպ |
Թեմա | Human enhancement? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Նյու Յորք |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | 2001 |
Վեպի կառուցվածքԽմբագրել
Վեպը բաժանված է 28 գլուխների, որոնք միավորված են 4 մասով։ Գիրքը նվիրված է իռլանդացի երգչուհի Էնյային։
Պատմությունը ներկայացվում է Էդդի Սփինոլայի դեմքով, նա հիշում է այն մասին, թե ինչպես է փոխվում իր կյանքը «MDT-48» հոգեկան դեղամիջոցի ընդունումից հետո։
ՍյուժեԽմբագրել
Մի օր, Էդդին հանդիպում է իր նախկին կնոջ ամուսնուն՝ Վերնոն Գենտին։ Վերնոնի խոսքերով, նա կապված է թմրանյութերի վաճառքի հետ և, որպես խորհրդատու, ընդունվել է դեղագործության ընկերությունում։ Վերնոնը Էդդիին առաջարկում է նոր դեղամիջոց ընդունել, որը բարձրացնում է ուղեղի գործունեությունը։ Վերնոնին ճանաչելով, Էդդին սկզբում հրաժարվում է, սակայն հետո ընդունում է հաբը։ Ազդեցությունը իրեն երկար սպասել չի տալիս։ Հաջորդ օրը նա գնում է Վերնոնի մոտ՝ հերթական չափաբաժնի հետևից։ Սակայն, որոշ ժամանակ հեռանալուց և վերադառնալուց հետո, Էդդին Վերնոնին սպանված է գտնում։ Ոստիկանություն զանգելով, նա խուզարկում է բնակարանը «MDT-48»-ով պահոց է գտնում, որից հետո Էդդի կյանքը արմատապես փոխվում է։
ԿերպարներԽմբագրել
- Էդդի Սփինոլա (անգլ. Eddie Spinola)՝ գլխավոր գործող անձ և պատմող։ Գրող, ապրում է Նյու Յորքում, աշխատում է «Կերր և Դեկստեր» հրատարակչությունում։
- Վերնոն Գրանտ (անգլ. Vernon Gant)՝ Էդդիի նախկին կնոջ եղբայրը։ Թմրավաճառ։ Սպանվել է սեփական բնակարանում։
- Մելիսա՝ Էդդիի նախկին կինը։
- Կարլ Վան Լուն՝ «Վան Լուն և գործընկերներ» ընկերության գլխավոր տնօրեն։ Էդդիի գործատուն։
- Գեննադիյ՝ ռուսական մաֆիայի անդամ։ Բորսայի խաղի համար Էդդիին վարկ է տվել։
ԷկրանավորումԽմբագրել
Հիմնական հոդված․ Limitless (ֆիլմ)
Նիլ Բյորգերի «Limitless» ֆիլմը օգտագործում է կերպարներին և վեպի հիմնական գաղափարը, սակայն իրադարձությունների հաջորդականությունը և վերջաբանը փոխված են։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ PM Declan Burke-24 September 2009 03:00։ «Alan Glynn: His Dark Places»։ Herald.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-05-25
- ↑ «Limitless: A Novel»