The Base (անգլ. թարգմանաբար՝ «Հիմք»), սպիտակամորթ անջատողականների նեոնացիստական ռազմականացված խմբավորում։ Գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում։ Հանդես է գալիս սպիտակամորթների համար առանձին պետությունների ձևավորման օգտին։ Գործում է ահաբեկչության և գոյություն ունեցող կառավարությունները բռնի կործանելու փորձերի միջոցով։ Հարում է «վերապրողների» շարժմանը, կազմակերպում է «ատելության ճամբարներ»[4][5]։

The Base
Տեսակկազմակերպություն, Ատելության խումբ և ահաբեկչական կազմակերպություն
ԳաղափարախոսությունՆեոնացիզմ[1], սպիտակ գերակայություն[1] և accelerationism?[1]
ՀիմնադիրRinaldo Nazzaro?[2]
Ստեղծման տարեթիվհուլիս 2018[3]

Ստեղծվել է 2018 թվականի հունիսին ԱՄՆ քաղաքացի Ռինալդո Նազզարոյի կողմից, որը հայտնի է նաև «Նորմանդական նիզակ» (Norman Spear) և «Հռոմեական գայլ» (Roman Wolf) կեղծանուններով[6][7]։ Հետաքննությունների դաշնային բյուրոի տվյալներով՝ 2018 թվականին Նազզարոն իր կնոջ՝ Ռուսաստանի քաղաքացի կնոջ հետ Նյու Յորքից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղից էլ շարունակում է ղեկավարել կազմակերպության աշխատանքները[8]։

ՀԴԲ-ն The Base-ը նկարագրում է որպես «ռասայական դրդապատճառներով ռազմականացված ծայրահեղական խումբ», որը «ձգտում է կործանել ԱՄՆ կառավարությունը, հրահրել ռասայական պատերազմ և պետություն հիմնել սպիտակ ռասայի համար»[8]::

Հայտնի մասնակիցներ խմբագրել

Ռինալդո Նազզարո խմբագրել

Նազզարոն Անվտանգության ծառայություններ մատուցող Omega Solutions International LLC ընկերության սեփականատերն է։ «Սպիտակների գերակայություն» շարժման կողմնակից և «Հյուսիսարևմտյան տարածքային իմպերատիվի» անդամ, որը նպատակ ունի ստեղծել սպիտակամորթների առանձին պետություն ԱՄՆ հյուսիսարևմտյան նահանգներում։ Ամուսնացած է Ռուսաստանի քաղաքացու հետ։ Ըստ ՀԴԲ-ի և BBC-ի, 2018 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան)[8]։

Ռիչարդ Տոբին խմբագրել

2019 թվականի սեպտեմբերին խմբի անդամները հարձակումներ են իրականացրել Միչիգան նահանգի Ռասին, Վիսկոնսին և Հենքոկ սինագոգների վրա[9]։ Հետաքննության արդյունքների համաձայն՝ հարձակումների կազմակերպիչը ոմն Ռիչարդ Թոբինն է։ Անմիջական հարձակումը կատարել են խմբի մյուս անդամները՝ Թոբինի հանձնարարությամբ։ Թոբինն այս գործողություններն անվանել է «Բյուրեղապակյա գիշերային գործողություն»[10]։

Պատրիկ Մեթյուզ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 16-ին կապրալ Պատրիկ Մեթյուզը (նույն ինքը՝ Dave Arctorum կամ coincidence detector) հեռացվել է Կանադայի զինված ուժերից։ Մեթյուզը փորձել է կազմակերպել The Base և Atomwaffen սկզբնական կազմակերպությունը Մանիտոբայում։

Մեթյուզին նաև մեղադրել են տեղի հակաֆաշիստներին վախեցնելու համար պաստառներ տեղադրելու մեջ։ 2019 թվականի հուլիսին «Պահպանիր քո ռասան, միացիր Հիմքին» գրությամբ պաստառները (անգլ.՝ Save your Race, Join the Base) սկսել են հայտնվել Մանիտոբայում[5][11]։ Տեղի լրագրողները պարզել են, որ Մեթյուզը անցնում էր վերապատրաստում Ջորջիայի (ԱՄՆ) մարզական ճամբարում[12] : Օգոստոսի 19-ին Կանադայի ոստիկանության աշխատակիցները Մանիտոբայում խուզարկել են Մեթյուզի տունը և զենք առգրավել[13]։ Օգոստոսի 24-ին Մեթյուզը դիմել է փախուստի և ազատվել բանակից[14][15]։ Մեթյուզի մեքենան հայտնաբերվել է Մանիտոբայի Փեյնի նահանգի սահմանի մոտ[16]։ Ենթադրվում էր, որ դրանից հետո նա ապօրինի մուտք է գործել Միացյալ Նահանգներ[12][17][18][19]։ Հնարավոր է՝ Մեթյուզին օգնել է Մինեսոտայի Հիմք կազմակերպությունը[20]։ 2020 թվականի հունվարին Մերիլենդում Մեթյուզը և նրա հանցակիցներ Բրայան ՄԼեմլին և Ուիլյամ Բիլբրոն ձերբակալվել են ՀԴԲ-ի կողմից[21]։ Նրանց մեղադրում են գրոհային հրացաններ և DMT պատրաստելու մեջ։ Նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում՝ հրազենի կիրառման և այդ թվում՝ գնդացիրի տեղափոխման հանցագործությունների համար[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.vice.com/en/article/8xwwaa/neo-nazi-terror-group-harbouring-missing-ex-soldier-patrik-mathews-sources
  2. https://www.theguardian.com/world/2020/jan/23/revealed-the-true-identity-of-the-leader-of-americas-neo-nazi-terror-group
  3. https://www.bbc.com/news/world-51236915
  4. Ward, Justin. «Race war preppers». Medium. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 Thorpe, Ryan (2019 թ․ օգոստոսի 16). «Homegrown hate». The Winnipeg Free Press. Winnipeg, Manitoba. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Wilson, Jason (2020 թ․ հունվարի 24). «Revealed: the true identity of the leader of an American neo-Nazi terror group». The Guardian. Guardian News & Media Limited. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  7. «Neo-Nazis Are Organizing Secretive Paramilitary Training Across America - VICE». vice. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «Spear, who claims to be an Iraq and Afghan war veteran, is a self-proclaimed white nationalist with a significant online following. His latest act involves bringing neo-Nazis together, regardless of affiliation and ideology, into a militant fascist umbrella organization. His tool for doing this? A social network he calls "The Base," which is already organizing across the US and abroad, specifically geared toward partaking in terrorism. Advertisement»
  8. 8,0 8,1 8,2 Лидер американских неонацистов уехал в Россию. Оттуда он координировал преступления в США Արխիվացված 2020-07-23 Wayback Machine, BBC, 25.01.2020
  9. Roebuck, Jeremy (2019 թ․ նոյեմբերի 15). «South Jersey man accused in synagogue vandalisms, revealing dark network of neo-Nazi organizing online». inquirer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «Investigators say Richard Tobin, 18, of Brooklawn, used the neo-Nazi social network The Base to recruit the perpetrators who carried out the September attacks on synagogues in Michigan and Wisconsin.»
  10. «Why Arrest of Richard Tobin Is Bad News for Neo-Nazi Group The Base». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  11. «Encyclopedia of hate: A look at the neo-Nazi militant movements with roots in Canada». CTV News. 2019 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին. «Several Canadian military members have been accused of having ties to AWD, including Master Cpl. Patrik Matthews, a reservist who went missing in August after being relieved of his duties. It was suspected that Matthews was a recruiter for the neo-Nazi group.»
  12. 12,0 12,1 «Neo-Nazi Terror Group Harbouring Missing Ex-Soldier: Sources - VICE». vice. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  13. «'Hands in the air': RCMP raid home of army reservist accused of ties with neo-Nazi group | CBC News». CBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  14. «Army Reservist Tied to Neo-Nazi Terror Cell Is Missing - VICE». vice. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «According to Manitoba RCMP, a missing person report was filed for Patrik Mathews on Monday. In a statement they provided to VICE, Manitoba RCMP said that the 26-year-old "was last seen by family members in Beausejour on the evening of August 24, 2019."»
  15. «Former army reservist linked to neo-Nazi group missing, sought by RCMP | CBC News». CBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  16. «Truck of former reservist with alleged neo-Nazi ties found near U.S.-Canada border | CBC News». CBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  17. «American police warned former Manitoba army reservist likely crossed border | CBC News». CBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  18. Berthiaume, Lee (2019 թ․ հոկտեմբերի 28). «RCMP, feds pressed to find missing reservist with alleged links to neo-Nazis». CTVNews. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  19. «Missing Canadian Bomb Expert With Neo-Nazi Ties May Be in U.S.». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «A survivalist-themed paramilitary group, The Base has factions across the U.S. and Canada. The group reportedly hosted multiple "hate camps" in northern U.S. states this year. Mathews claimed to have crossed the border multiple times to attend U.S.-based hate camps, the Free Press reported after an undercover investigation of the group. But he was reportedly turned away from the border during a trip to a hate camp this spring, prompting The Base to discourage international trips, while encouraging an increased presence in Canada.»
  20. «Police Warn that Accused Neo-Nazi Canadian Soldier Could Have Fled to U.S. - VICE». vice. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «A former Canadian soldier who is accused of participation in a neo-Nazi terror group is suspected by Minnestoa police to have recently illegally entered the US by crossing into rural Minnesota, a state where an active cell of the group is believed to be present.»
  21. «Virginia Capital on Edge as F.B.I. Arrests Suspected Neo-Nazis Before Gun Rally». New York Times. 2020 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  22. «FBI arrests 3 neo-Nazi suspects with weapons planning to attend gun rally in Richmond». WSET-TV. 2020 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.