«t», ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի իններորդ վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականի հոկտեմբերին` 150100 օրինակ տպաքանակով։

T
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2009

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Վեպը պատմում է մարտարվեստի վարպետ կոմս Տ.-ի ուղու մասին (վկայակոչում Լև Տոլստոյին), որը ցարական գաղտնի ոստիկանությունից փախչում է իր տնից և անհայտ նպատակով ներխուժում Օպտինա մենաստան[1], որն այս վեպի համատեքստում ստանում է ոչ թե ուղղափառության հայտնի մենաստանի հատկանիշները, այլ կա՛մ ինչ-որ Շամբալայի, կա՛մ հոգևոր լուսավորման անհասկանալի վայրի, որն առկա է իրական աշխարհում։ Հետո «օպտինան» վերածվում է սոլովյովյանի, և այստեղ ամեն ինչ դառնում է էլ ավելի անհասկանալի և շփոթեցնող[2]։ Օպտինա մենաստանի ճանապարհին կոմս Տ.-ն հանդիպում է Արիել կաբալիստական էակին։ Արիելը, հինգ գրպանային գրողների հետ հորինում և գրում է պատմվածք կոմս Տ.-ի մասին, որի վերաբերյալ Արիելը պատմում է կոմսին։ Սակայն Տ.-ն այնքան էլ չի ցանկանում լինել հինգ կասկածելի տիպերի ենթակայության ներքո։ Ուստի նա փորձում է նրանցից խլել նախաձեռնությունը և ինքը դառնալ հեղինակ։ Սա է գրքի հիմնական ինտրիգը՝ հեղինակի հարաբերությունները սեփական հերոսների հետ և ընթերցողի դերը այս ամենի մեջ[3]։

Վեպն ընդգրկվել է 2010 թվականի «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակաբաշխության կարճ ցուցակում և, ի վերջո, գրավել է երրորդ տեղը[4], իսկ ժողովրդական քվեարկությունում՝ առաջին տեղը[5]։

Հերոսներ խմբագրել

  • Կոմս Տ.՝ վեպի գլխավոր հերոսը, 19-րդ դարի յուրատեսակ Ջեյմս Բոնդը, որը ցատկում է ողջ արագությամբ սլացող գնացքից, ճարպկորեն հեծնում է ձին, ճշգրիտ նետում է դանակները և կրակում փակ աչքերով, պարբերաբար զենք ու հատուկ միջոցներ է ստանում Յասնայա Պոլյանայից։ Այս ամենը չդադարող խոհածությունների, կասկածների և հավերժական հարցերի ֆոնին։ Նա ունի տարբեր յուրահատուկ ունակություններ, տիրապետում է «նեզնաս» գաղտնի մարտարվեստի ինչ-որ տեսակին, որի էությունը չարիքին բռնությամբ չդիմադրելն է[6]։
  • Արիելը կաբալիստական էակ է, որը պնդում է, որ ստեղծել է աշխարհը և անձամբ կոմս Տ.-ին։ Ըստ Արիելի՝ կոմս Տ.-ն հենց Արիելի կողմից գրված ստեղծագործության գրական հերոսն է։ Արիելը և նրա գործընկերները սովորական PR-շուկայագետներ են, և այն ամենը, ինչ տեղի է ունենում կոմսի հետ, իրենց աշխատանքն է`պատվիրված վերևից ինչ-որ մեկի կողմից[2]։
  • Ֆ. Մ. Դոստոևսկին կոմս Տ.-ի ընկերն է, նրա կյանքի նպատակն է մեռյալներից մանան (գերբնական ուժ) հանելը։ Դոստոևսկին «Դոստոևսկու Պետերբուրգ» 3D-կրակոցի գլխավոր հերոսն է, իսկ այս խաղում կոմս Տ.-ի հետ հանդիպումը «երկրորդ մակարդակի բոսս-մենամարտ է»[1]։
  • Վլադիմիր Սոլովյով՝ մի քանի վանականներ և վանահայրեր, Սինոդի օբեր-դատախազ Պոբեդոնոսցև, արքայազններ և արքայադուստրեր, գնչուներ, ժանդարմներ, գաղտնի ոստիկանության քննիչներ, ռամիկ Ակսինյա, խոսող ձի, երիտասարդ Չապաև և երիտասարդ Անկա։

Թեմատիկա խմբագրել

Վեպի կրոնական թեմատիկան ընդունում է ադոգմատիզմի և աթեիզմի գծեր։ Վեպում Աստվածը վերածվում է կատվի, տրվում են հղումներ ինչ-որ հինեգիպտական աշխատություններին, այն պնդումը, որ հրեաների համար կրոնը հորինել են եգիպտացիները, ապա հայտնվում են հունական առասպելական Ստիքս գետը և Կերբերոս հրեշը։ Այս ամենը ներկա պահի իրողությունների «մեղմ ճնշման» ֆոնին և նախորդ գործերին հղումներով (սառած Ստիքսը, Կերբերոսը և կոմս Տոլստոյը հիշատակվում են «Չապաևն ու Պուստոտան» վեպում, որին հղում են նաև երիտասարդ Չապաևը և, հավանաբար, նրա ապագա ձին)։ Երկրում իրական իշխանությունը ավազակներից Անվտանգության դաշնային ծառայությանը («ДПП (NN)») փոխանցելու հեղինակի գաղափարը ելակետ է ծառայում արդյունքում ստացվող սյուժետային հիպերռեալիստական գծի համար։ Ստեղծագործությունը հանգեցնում է այն ընկալման, որ ամեն ինչ դատարկություն է և անօգուտ։ Հեղինակը ստեղծում է ընթերցողին, ընթերցողը ստեղծում է հեղինակին՝ բառախաղ մտքի համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Алексей Номад (2009 թ․ նոյեմբերի 5). ««t», Виктор Пелевин» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 Наум Кобринский. «Введение в демиургию. Пелевин и его роман Т» (ռուսերեն). Проза.ру. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  3. Нина Иванова. «Книга "t"» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  4. ««Большая книга» объявила лауреатов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  5. «Читатели назвали любимых писателей». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — Стр. 28—30. — ISBN 978-5-17-099672-8

Արտաքին հղումներ խմբագրել