TKO (երգ)
«TKO», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին RCA Records լեյբլի կողմից, որպես «The 20/20 Experience – 2 of 2» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Ջասթին Թիմբերլեյքի, Թիմբալենդի, J-Roc-ի, Ջեյմս Ֆաունտլերոյի և Բարրի Ուայթի կողմից։
«TKO» | ||||
---|---|---|---|---|
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը | ||||
«The 20/20 Experience – 2 of 2» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 20, 2013 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | Փոփ, R&B | |||
Տևողություն | 7:04 | |||
Լեյբլ | RCA Records | |||
Պրոդյուսեր | Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc | |||
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Թողարկում
խմբագրելԵրգի թողարկման մասին Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին իր Ինստագրամի էջում գրում է․ «Այսօր նոր սինգլ թողարկե՞մ» (Should I release a new single today???)[1]։ Այնուհետև նա հրապարակում է մեկ այլ նկար, գրելով․ «Պատրաստվեք...» (Get Ready...)[2]։ Հինգ ժամ հետո նա իր էջում տեղադրում է երգից 15 վայրկյան[3], և այնուհետև հրապարակում է սինգլի շապիկը և հայտարարում է որ երգը կոչվելու է «TKO»[4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երգը թողարկվում է[5]։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին[6]։ Ռեմիքսում ռեփ հատվածներով իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Ջեյ Քոլը, ASAP Rocky-ն և Փուշա Թին[6]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Ռեքենֆելդը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[7]։ 7 րոպե տևողությամբ տեսահոլովակում նկարահանվել է Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ Ռայլի Կիոն, ով խաղում է որպես Ջասթին Թիմբերլեյքի ընկերուհի[8]։ Տեսահոլովակի սցենարը գրվել է Ջասթինի և ռեժիսոր Ռայան Ռեքենֆելդի կողմից։ Տեսահոլովակում Ջասթինի ընկերուհին նրան կապել է մեքենայի հետևից և այն վարում է փոշոտ ճանապարհի միջով, իսկ մեկ այլ կադրում նրանք երևում են խոհանոցում սիրով զբաղվելիս, որից հետո Ջասթինի ընկերուհին թավայով հարվածում է նրա գլխին։ Ամբողջ ընթացքում կապված լինելով մեքենայի հետևից, տեսահոլովակի վերջում նրա ընկերուհին մեքենան քշում է խորը ձորի վրա և դուրս է փախչում մեքենայի միջից՝ սպանելով Ջասթինին[8]։
Երգացանկ
խմբագրել- «TKO» - 7։04
- Թվային ներբեռնում - Radio Edit
- «TKO» - 4։48
- Թվային ներբեռնում - Black Friday Remix
- «TKO» (Black Friday Remix) (համագործակցությամբ Ջեյ Քոլի, ASAP Rocky-ի և Փուշա Թիի հետ) - 4։32
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2013-14) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australia Urban (ARIA)[9] | 24 |
Ultratip Flanders[10] | 5 |
Belgium (Ultratop Flanders Urban)[10] | 23 |
Ultratip Wallonia[11] | 13 |
IFPI[12] | 4 |
Canadian Hot 100[13] | 28 |
Canada CHR/Top 40 (Billboard)[14] | 10 |
Canada Hot AC (Billboard)[15] | 34 |
SNEP[16] | 163 |
Media Control AG[17] | 71 |
IRMA[18] | 51 |
Lebanon (The Official Lebanese Top 20)[19] | 13 |
South Korea (Gaon Chart)[20] | 155 |
South Korea (Gaon International Chart)[21] | 5 |
Schweizer Hitparade[22] | 68 |
UK R&B Chart[23] | 15 |
UK Singles Chart[24] | 58 |
Billboard Hot 100[25] | 36 |
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[26] | 9 |
Adult Pop Songs (Billboard)[27] | 36 |
Pop Songs (Billboard)[28] | 12 |
Rhythmic (Billboard)[29] | 10 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Justin Timberlake on Instagram». Ինստագրամ. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Justin Timberlake on Instagram». Ինստագրամ. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Perricone, Kathleen (2013 թ․ սեպտեմբերի 19). «Justin Timberlake Teases Next Single on Instagram Video». Ryan Seacrest. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «You ready to hear it in full??? #TKO #newsingle». Instagram. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Staff, Billboard (2013 թ․ սեպտեմբերի 20). «Justin Timberlake Hits Fans With 'TKO': Listen». Billboard Magazine. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Ortiz, Edwin (2013 թ․ նոյեմբերի 29). «Premiere: Justin Timberlake f/ J. Cole, A$AP Rocky, & Pusha T "TKO (Black Friday Remix)"». Complex. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Justin Timberlake "TKO" (Ryan Reichenfeld, dir.)». Video Static. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «Justin Timberlake's 'TKO' Video Is A Knock-Out: Watch». Billboard Magazine. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «The ARIA Report #1233» (PDF). ARIA Charts. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 10,0 10,1 Ultratop.be — Justin Timberlake — TKO (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 24, 2013.
- ↑ Ultratop.be — Justin Timberlake — TKO (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 24, 2013.
- ↑ 25.11.2013-01.12.2013 - IFPI at bamp-br.org Airplay Top 5. Bulgarian Association of Music Producers.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Canadian Hot 100 for Justin Timberlake. Ստուգվել է November 24, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.
- ↑ Lescharts.com — Justin Timberlake — TKO (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 24, 2013.
- ↑ Justin Timberlake - TKO (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 2, 2013.
- ↑ "Chart Track: Week 39, 2013". Irish Singles Chart. Ստուգվել է September 29, 2013.
- ↑ «Justin Timberlake chart history». olt20.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «GAON DIGITAL CHART» (Korean). Gaon Chart. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «GAON INTERNATIONAL DIGITAL CHART» (Korean). Gaon Chart. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Justin Timberlake — TKO swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 16, 2013.
- ↑ Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 1, 2014.
- ↑ Justin Timberlake: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է November 24, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Hot 100 for Justin Timberlake. Ստուգվել է September 26, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Justin Timberlake. Ստուգվել է October 5, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Justin Timberlake. Ստուգվել է November 30, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Pop Songs for Justin Timberlake. Ստուգվել է November 16, 2013.
- ↑ Justin Timberlake Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.