Supreme
Supreme (հայերեն՝ Մեծ սեր, հավերժ սեր), Ռոբի Ուիլյամսի երգը՝ թողարկված 2000 թվականին և Sing When You’re Winning ձայնասկավառակի երրորդ սինգլը։ Ներառում է Գլորիա Գեյնորի «I Will Survive» երգի ինտերպոլացիաները։ Ուիլյամսն ասում էր, որ երբ նա ճանապարհորդում էր Շվեյցարիայով և ավելի ու ավելի էր մոտենում նոր հազարամյակին, զբոսաշրջիկները, ինչ լեզվով էլ նրանք չխոսեին, ողջ ընթացքում երգում էին այս երգի բառերը։ Լարային գործիքներով հատվածները կատարել է Ֆրանսուա դե Ռուբեն։ Երգը դարձել է լեհական Londyńczycy սերիալի հիմնական երաժշտական թեման։
«Supreme» | ||||
---|---|---|---|---|
Ռոբի Ուիլյամսի սինգլը | ||||
«Sing When You’re Winning» ալբոմից | ||||
Թողարկված | 11 դեկտեմբերի, 2000 | |||
Ֆորմատ | CD-սինգլ | |||
Ձայնագրված | 2000 | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 4:15 | |||
Լեյբլ | Chrysalis Records | |||
Պրոդյուսեր | Գայ Չեմբերս | |||
Ռոբի Ուիլյամսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը կոչվում էր «Ջենթլմենների մրցավազք» և ինչ-որ առումով հարգանքի տուրք է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ջեքի Ստյուարտին։ Երգիչը պատկերում է Բոբ Ուիլյամսին՝ հորինված կերպարի, որը ցանկանում էր հաղթել 1970 թվականի աշխարհի առաջնությունը։ Ուիլյամսը վթարի է ենթարկվում, բայց շատ կար ժամանակահատվածում կարողանում է վերականգնվել։ Սակայն վերջին հաշվով նա կորցնում է իր տիտղոսը և հաղթելու հույսը, երբ հենց մրցավազքի սկզբում փորլուծություն է ունենում, իսկ հետո նա չի կարողանում սկսել մրցարշավը այն պատճառով, որ իր մենեջերը անիմաստ սխալ է թույլ տալիս, և Ուիլյամսը փակված է մնում իր կցասայլում. մենեջերը համոզված էր, որ այն դատարկ է։
Մրցարշավի հաղթողի տիտղոսի համար մղվող պայքարը գործնականում կատարելապես ներկայացնելու համար Ռոբի Ուիլյամսի հետ նկարահանած դրվագները համակարգչային տեխնոլոգիաների միջոցով միացրել են Ջեքի Ստյուարտի վավերագրական ֆիլմի դրվագների հետ։ Տեսահոլովակում կիրառված է առանձնացման տեխնիկան, ինչը հաճախ կարելի է տեսնել 1960-70-ական թվականների տեսահոլովակներում։ Ռոբի Ուիլյամսի մասնակցությամբ դրվագները ներկայացված են դեղնավուն գույնով, որպեսզի ամեն ինչ մոտ լինի բնականին, ինչպես Ջեքի Ստյուարտի մասնակցությամբ իրական դրվագները։ Հոլովակում օգտագործվում են նաև թերթերի կեղծ էջեր՝ կեղծ վերնագրերով, որպեսզի կարողանան բացահայտել պատմության ողջ էությունը։
Հաջողություն
խմբագրելԵրգը մեծ հաջողություն է բերել Ռոբի Ուիլյամսին։ Այն հայտնվել է այնպիսի երկրների լավագույն տասնյակներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նոր Զելանդիան և այլն։ Երգը ձայնագրվլ է նաև ֆրանսերեն տարբերակով և թողարկվել Ֆրանսիայում՝ ստանալով SNEP։
Քավերներ
խմբագրելԲրիտանական McFly խմբի «I Need A Woman» երգը՝ 2010 թվականի «Above The Noise» ձայնասկավառակից, ներառում է «Supreme» երգի սեմփլները։
Երգացանկ
խմբագրելUK CD1
- "Supreme" – 4։15
- "Don't Do Love" – 4։56
- "Come Take Me Over" – 4։13
UK CD2
- "Supreme" – 4։15
- "United" – 5։56
- "Supreme" (ձայնագրված կենդանի տարբերակը Մանչեսթեր Արենայում) – 4։18
- "Supreme" (նկարահանված կենդանի տարբերակը Մանչեսթեր Արենայում) – 4։08
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2000-2001) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[1] | 14 |
Ö3 Austria Top 75[2] | 3 |
Ultratop Flanders[3] | 29 |
Ultratop Wallonia[4] | 4 |
Denmark (Hitlisten)[5] | 8 |
Suomen virallinen lista[6] | 16 |
SNEP[7] | 12 |
Media Control AG[8] | 14 |
IRMA[9] | |
Italy (FIMI)[10] | 4 |
Dutch Top 40[11] | 8 |
Mega Single Top 100[12] | 16 |
RIANZ[13] | 3 |
VG-lista[14] | 11 |
Poland (Polish Singles Chart)[15] | 1 |
Scottish Singles Top 40[16] | 4 |
Sverigetopplistan[17] | 14 |
Schweizer Hitparade[18] | 4 |
UK Singles Chart[19] | 4 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Australian-charts.com — Robbie Williams — Supreme. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Robbie Williams — Supreme Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Robbie Williams — Supreme (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Robbie Williams — Supreme (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «ROBBIE WILLIAMS». artisteschartsventes.blogspot.fr.
- ↑ Finnishcharts.com — Robbie Williams — Supreme. Finland’s Official List
- ↑ Lescharts.com — Robbie Williams — Supreme (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Robbie Williams - Supreme (գերմ.). Charts.de. Media Control.
- ↑ "The Irish Charts – Search Results – Supreme". Irish Singles Chart.
- ↑ Hung, Steffen. «italiancharts.com - Robbie Williams - Supreme». italiancharts.com.
- ↑ Nederlandse Top 40 - week 4, 2001 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Robbie Williams — Supreme (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Charts.org.nz — Robbie Williams — Supreme. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Norwegiancharts.com — Robbie Williams — Supreme. VG-lista. Hung Medien.
- ↑ «Nielsen Music Control». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ Swedishcharts.com — Robbie Williams — Supreme. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Robbie Williams — Supreme swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
Արտաքին հղումներ
խմբագրել- Supreme — Պաշտոնական տեսահոլովակը Յութուբում
- Երգչի պաշտոնական կայքը