Stranger in Moscow
«Stranger in Moscow» (հայերեն՝ Օտարերկրացին Մոսկվայում), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, նրա HIStory: Past, Present and Future, Book I իններորդ ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլը։ Այն միայնության մասին թախծոտ բալլադ է ռիթմ ընդ բլյուզ ժանրում, հեղինակն ու պրոդյուսերը Մայքլ Ջեքսոնն է։ Երգի ստեղծումը խթան է դարձել նոր լիարժեք ստուդիական ալբոմի թողարկման համար։
«Stranger in Moscow» | ||||
---|---|---|---|---|
Մայքլ Ջեքսոնի սինգլը | ||||
«HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից | ||||
Թողարկված | 4 նոյեմբերի, 1996 | |||
Ֆորմատ | 7", 12", CD | |||
Ձայնագրված | 1993-1994 | |||
Ժանր | ռիթմ ընդ բլյուզ | |||
Երգահան | Մայքլ Ջեքսոն | |||
Տևողություն | 5:44 | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն | |||
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Սինգլը Եվրոպայի երկրներում թողարկվել է 1996 թվականի նոյեմբերին, իսկ ԱՄՆ-ում կես տարի անց թողարկվել են երգի ռեմիքսները։ «Stranger in Moscow» երգն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և հինգերորդը Շվեյցարիայում, ինչպես նաև ընդգրկվել է լավագույն տասնյակում Ավստրիայի, Նիդերլանդների և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում։ «Stranger in Moscow» երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր և լուսանկարիչ Նիք Բրանդտի կողմից։
Ստեղծման պատմություն և առանձնահատկություններ
խմբագրել«Stranger in Moscow» երգը գրվել է Ջեքսոնի կողմից 1993 թվականին մոսկովյան հյուրանոցներից մեկի համարում։ Երաժշտն սկսել է հորինել երգը անձրևոտ առավոտյան, նա կանչել է հնչյունային ռեժիսոր Բրեդ Բաքսերին, և նրանք միասին ստեղծել են գրեթե ողջ երգը մեկուկես ժամվա ընթացքում․ նախ՝ ակորդների հիմնական հաորդականությունը, ապա մեղեդին։ Ավելի ուշ Ջեքսոնը գրել է տեքստը և արել գործիքավորումը[1]։ Երաժիշտը պատմել է, թե այդ ժամանակն իր համար ծանր շրջան էր, ու ինքը միայնակ էր, և «Stranger in Moscow» երգի տեքստը պատմում է «աշխարհի աչքի առաջ հանկարծակի մահացու անկման մասին» (անգլ.՝ «Swift and sudden fall from grace»)[1][2]։ Երգը դանդաղ տեմպի ստեղծագործություն է, որ ձայնագրված է լյա-բեմոլ մաժոր տոնայնությամբ[3]։ Այն սկսվում է անձրևի ձայնով, ապա սկսվում է պերկուսիան, որի համար օգտագործվել է Ջեքսոնի բիթբոքսը, և կիթառի նվագ[4]։
HIStory: Past, Present and Future, Book I ալբոմը նախապես պլանավորված էր որպես Ջեքսոնի հիթերի հավաքածու մի քանի նոր երգերով, սակայն հենց «Stranger in Moscow» երգն է խթան հանդիսացել, որպեսզի այդ հրատարակությունը թողարկվի որպես լիարժեք ստուդիական ալբոմ՝ նոր նյութով[1]։
Սինգլի թողարկում և քննադատների արձագանքներ
խմբագրել«Stranger in Moscow» երգը թողարկվել է 1996 թվականի նոյեմբերի 4-ին որպես Մայքլ Ջեքսոնի HIStory: Past, Present and Future, Book I ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Եվրոպայում այն հրատարակվել է վինիլային սկավառակներով, կասետներով ու CD սկավառակներով։ Մասնավորապես Մեծ Բրիտանիայում թողարկվել է երկու սկավառակից բաղկացած CD-հրատարակությամբ[5]։ ԱՄՆ-ում թողարկվել են միայն երգի ռեմիքսները[6]։ Շապիկի նկարն արվել է 1993 թվականին՝ Ջեքսոնի՝ Մոսկվա կատարած ուղևորության ժամանակ։ «Stranger in Moscow» երգն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում, եղել է երկրորդն Իտալիայում և հինգերորդը Շվեյցարիայում, ինչպես նաև ընդգրկվել է Ավստրիայի, Նիդերլանդների ու Նոր Զելանդիայի հիթ-շքերթների լավագույն տասնյակներում[7][6][8]։
Rolling Stoneի լրագրողը գրել է, թե երգը հիշեցնում է 1980-ական թվականների սինթի փոփ[9]։ New York Times-ում գրել են․ «Սա մեղեդային կոմպոզիցիա է տարօրինակ տեքստով, որ ունի հիանալի կրկներգ»[10]։ Ebony-ում «Stranger in Moscow» երգը համարել են «հաճելի հասուն բալլադ»[11]։ Allmusic պորտալի տեսաբանների կարծիքով՝ սա Ջեքսոնի ամենահիշվող երգերից մեկն է[12]։ Entertainment Weekly հրատարակության քննադատը գրել է․ «Ստեղծել այսպիսի բազմաշերտ հնչողություն, այսպիսի մանրամասն մտածված գործիքավորում, ինչպիսին «Stranger in Moscow»-ն է, կարող է միայն Ջեքսոնը»[13]։ «Սա շատ թերագնահատված երգ է Ջեքսոնի կատալոգում․ բացառիկ պրոդյուսերական աշխատանք, հիպնոտիկ բիթբոքս, զգացմունքային տեքստ, գործիքավորում, հուզիչ կատարում»,– գրել է Renownedforsound.com կայքի գրախոսը[14]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրել«Stranger in Moscow» երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր և լուսանկարիչ Նիք Բրանդտի կողմից, ում հետ երգիչն արդեն աշխատել էր «Earth Song» տեսահոլովակի նկարահանման ժամանակ[6]։ Ըստ սև-սպիտալ հոլովակի սյուժեի՝ Ջեքսոնը միայնակ, առանց որևէ մեկի կողմից ճանաչվելու թափառում է փողոցներում անձրևի տակ, իսկ աշխարհը նրա շուրջը շարժվում է դանդաղացված ռիթմով։ Ցուցադրվում են նաև տեսարաններ վեց անծանոթ մարդկանց կյանքից, որոնք նույնքան միայնակ են։ Մոտավորապես տեսահոլովակի մեջտեղում նրանք բոլորը դուրս են գալիս ուժեղ անձրևի տակ։ Քննադատներն այդ պահը բնութագրել են որպես ինքնատիպ «մաքրման ակտ»․ հերոսները կարծես թե դրա միջոցով ձեռք են բերում ընդհանրության ու հարազատության զգացում[15]։
Հոլովակը ներառվել է Ջեքսոնի տեսահոլովակների HIStory on Film, Volume II և Michael Jackson’s Vision հավաքածուներում[16][17]։
Երգացանկ
խմբագրել# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Stranger In Moscow» (Album version) | 5:43 |
2. | «Stranger In Moscow» (Tee's Radio Mix) | 4:21 |
3. | «Stranger In Moscow» (Basement Boys 12" Dance Club Mix) | 4:39 |
- 7" (համարը Epic Records կատալոգում՝ 34 78012)[18]
Сторона A | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Stranger In Moscow» (Album version) | 5:43 |
Сторона B | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
2. | «Stranger In Moscow» (Tee's Radio Mix) | 4:21 |
- 12" (համարը Epic Records կատալոգում՝ 49-78013)[18]
Сторона A | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Stranger In Moscow» (Hani's Num Club Mix) | 10:15 | |||||||
2. | «Stranger In Moscow» (TNT Danger Dub) | 7:21 |
Сторона B | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
3. | «Stranger In Moscow» (Basement Boys 12" Club Mix) | 8:18 | |||||||
4. | «Blood on the Dance Floor» (T & G Pool Of Blood Dub) | 7:34 |
Ձայնագրության մասնակիցներ
խմբագրել- Մայքլ Ջեքսոն – տեքստ, երաժշտություն, վոկալ, բեք վոկալ, գործիքավորում, պերկուսիա
- Բրեդ Բաքսեր – գործիքավորում, պերկուսիա, լարայիններ
- Բրեդ Բաքսեր, Դևիդ Պեյչ, Սթիվ Պորկարո – սինթեզատոր, բաս կիթառ
- Բրեդ Բաքսեր, Սթիվ Լյուկատեր – ֆոնային կիթառ
- Էնդրյու Շեպս – սինքլավիր
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (1996) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[19] | 14 |
Ավստրիա[20] | 7 |
Բելգիա (Վալոնիա)[21] | 21 |
Բելգիա (Ֆլանդրիա)[22] | 26 |
Մեծ Բրիտանիա[7] | 4 |
Գերմանիա[23] | 21 |
Դանիա[6] | 8 |
Իռլանդիա[24] | 13 |
Իտալիա[6] | 2 |
Նիդերլանդներ[8] | 6 |
Նոր Զելանդիա[25] | 6 |
Ֆինլանդիա[26] | 14 |
Ֆրանսիա[27] | 18 |
Շվեյցարիա[28] | 5 |
Շվեդիա[29] | 21 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Вогель, 2013, էջ 245
- ↑ White, 2009
- ↑ «Stranger In Moscow By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Вогель, 2013, էջ 246
- ↑ «Michael Jackson — Stranger In Moscow» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Halstead et al, 2003, էջ 139
- ↑ 7,0 7,1 «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 «Michael Jackson — Stranger in Moscow» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Hunter, James. (1995 թ․ օգոստոսի 10). «Michael Jackson: HIStory: Past, Present, Future, Book I» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Pareles, Jon. (1995 թ․ հունիսի 18). «Pop View; Michael Jackson Is Angry, Understand?» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Noment, Lynn. Sounding Off, The Best Recorded Music(անգլ.) // Ebony : журнал. — 1995. — Т. 50. — № 11. — С. 20. — ISSN 0012-9011.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «HIStory: Past, Present, and Future, Book I — Michael Jackson» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Browne, David. (1995 թ․ հունիսի 23). «History» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Lee, Andrew. (2014 թ․ հունվարի 2). «Record Rewind: Michael Jackson — HIStory: Past, Present, Future Book 1» (անգլերեն). renownedforsound.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Вогель, 2013, էջ 247
- ↑ «Michael Jackson — HIStory On Film (Volume II)» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Michael Jackson — Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 «Michael Jackson — Stranger In Moscow» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Officelle Deutsche Charts» (գերմաներեն). offiziellecharts.de — Необходимо ввести в поле «Suchen» параметр «Stranger in Moscow». Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Stranger in Moscow». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Michael Jackson — Stranger in Moscow» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Halstead C., Cadman C. Michael Jackson the Solo Years. — Authors On Line Ltd, 2003. — 270 с. — ISBN 9780755200917
- Вогель Дж. Майкл Джексон: Человек в музыке. — Энас-книга, 2013. — 352 с. — ISBN 978-5-91921-185-3
- White A. Keep Moving: The Michael Jackson Chronicles. — Resistance Works, WDC, 2009. — 117 с. — ISBN 9780984215904
Արտաքին հղումներ
խմբագրել- «Stranger in Moscow»-ը(անգլ.) Discogs կայքում