Starset, ամերիկյան ռոք խումբ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքից[1], որը կազմավորվել է 2013 թվականին Downplay խմբի վոկալիստ Դասթին Բեյթսի կողմից։

Starset
Starset Band Photo.jpg
Ժանրերալտերնատիվ ռոք և էլեկտրոնիկ ռոք
Գործունեություն2013
ԼեյբլRazor & Tie? և Fearless Records?
Կայքstarsetonline.com
Commons-logo.svg Starset Վիքիպահեստում

Խմբի պատմութունԽմբագրել

2013 թվականի մայիսի 28-ին Starset ռոք խումբը հայտարարել է իր գոյության մասին։ Խումբը կազմավորվել է Դասթին Բեյթսի՝ Downplay խմբի վոկալիստի կողմից[2]։ Նույն թվականի հունիսի 3-ին Starset-ը թողարկել է իր առաջին՝ «Carnivore» սինգլը։ Այնուհետև օգոստոսի 9-ին հաջորդել է «My Demons» երկրորդ սինգլը, որի համար ավելի ուշ տեսահոլովակ է նկարահանվել։ Երգը դարձել է շատ հայտնի և զբաղեցրել է Mainstream Rock չարթի 5-րդ հորիզոնականը՝ 44 շաբաթ մնալով չարթում։ Նոյեմբերի 30-ին Starset-ը Gemini Syndrome-ի հետ ուղևորվել է շրջագայության։ 2014 թվականի մարտին խումբը պայմանագիր է կնքել Razor & Tie լեյբլի հետ և արդեն 2014 թվականի հուլիսի 8-ին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Transmissions» անվանումով[3], որի պրոդյուսերը եղել է Ռոբ Գրեյվսը։ Ալբոմը զբաղեցրել է Billboard 200-ի 49-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 8-ին եղել է «Monster» ալբոմի առաջին սինգլի պաշտոնական թողարկումը, որն ունի տեսահոլովակ։ Դեկտեմբերի 16-ին եղել է «Back To the Earth» երկրորդ սինգլի պաշտոնական թողարկումը, որը նույնպես ունի տեսահոլովակ։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին լույս է տեսել The PROX Transmissions գիրքը[4]։ Այն ավելի խորն է բացահայտում Starset խմբի տիեզերքը, հստակեցնում է, թե ինչ է կանգնած երգերի տեքստի և տեսանյութի իմաստի հետևում։ 2017 թվականի հունվարի 12-ին թողարկվել է «Ricochet» երրորդ սինգլը, իսկ հունվարի 20-ին թողարկվել է «Vessels» երկրորդ ալբոմը, որն ավելի ուշ Billboard 200-ում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5]

2017 թվականի սեպտեմբերի 27-ին Marvel-ի հետ համատեղ թողարկվել է The PROX Transmissions կոմիքսի թվային տարբերակը, հոկտեմբերի 27-ին՝ տպագիր[6][7]։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին լույս է տեսել «Vessels 2.0» ալբոմը, որն իր մեջ ներառում էր «Die For You», «Telepathic», «Starlight», «Ricochet», «Satellite» երգերի ակուստիկ տարբերակները։ Բացի ակուստիկ տարբերակներից, դրանում ներառվել է նաև Type O Negative խմբի «Love You to Death» երգի քավերը, «Bringing It Down 2.0» երգի նորացված տարբերակը և երկու ռեմիքս՝ «Telepathic (Not Your Dope Remix)» և «Satellite (TRAILS Remix)»[8]։

2019 թվականի օգոստոսի 15-ին թողարկվել է «MANIFEST» սինգլը[9], օգոստոսի 22-ին՝ երկրորդ սինգլը՝ «WHERE the SKIES END» անվանումով։ Օգոստոսի 29-ին թողարկվել է «DIVING BELL» երրորդ սինգլը։

2019 թվականի սեպտեմբերի 13-ին խումբը ներկայացրել է երրորդ լիարժեք ալբոմը՝ «DIVISIONS» անվանումով։

ԱնդամներԽմբագրել

  • Դասթին Բեյթս (Dustin Bates)՝ վոկալ, ստեղնաշարային (2013-ներկա)
  • Ռոն ԴեՉանթ (Ron DeChant)՝ բաս կիթառ, ստեղնաշարային, բեք վոկալ (2013-ներկա)
  • Բրոք Ռիչարդս (Brock Richards)՝ կիթառ, բեք վոկալ (2013-ներկա)
  • Ադամ Գիլբերտ (Adam Gilbert)՝ հարվածային (2013-ներկա)
  • Մարիկո Մուրանակա (Mariko Muranaka)՝ թավջութակ (2014-2015, 2018-2019)
  • Ջոնաթան Կամփֆ (Jonathan Kampfe)՝ թավջութակ (2017 - 2019)
  • Շիվոն Քրոնին (Siobhan Cronin)՝ ջութակ (2017-ներկա)
  • Սյուզաննա Ենգերերովա (Zuzana Engererova)՝ թավջութակ (2019-ներկա)

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

Տարեթիվ Ալբոմ Լեյբլ Չարթեր
  ԱՄՆ
US
  ԱՄՆ
U.S. Rock Albums
  ԱՄՆ
U.S. Hard Rock Albums
  ԱՄՆ
U.S. Digital Albums
2014 Transmissions Razor & Tie 49[10] 16[11] 5[12] 24[13]
2017 Vessels Razor & Tie 11
2019 Divisions Fearless Records

ՍինգլներԽմբագրել

  • «Carnivore» (2014) - US Mainstream Rock #16
  • «My Demons» (2014) - US Mainstream Rock #5[14]
  • «Telescope» (2014)
  • «Halo» (2014) - US Mainstream Rock #16
  • «It Has Begun»(2014)
  • «Down With The Fallen»(2014)
  • «Point of No Return»(2014)
  • «Monster» (2016)
  • «Back To The Earth» (2016)
  • «Ricochet» (2017)
  • «Satellite» (2017)
  • «Frequency» (2017)
  • «MANIFEST» (2019)
  • «WHERE THE SKIES END» (2019)
  • «DIVING BELL» (2019)
  • «STRATOSPHERE» (2019)
  • «TRIALS» (2019)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Starset sign to Razor & Tie»։ Alternative Press։ Վերցված է 2014-10-16 
  2. «Starset» (ռուսերեն)։ Discogs։ Վերցված է 2019-07-19 
  3. Bird Michele (2014-04-30)։ «Starset sign to Razor & Tie»։ Alternative Press (en-US)։ Վերցված է 2020-07-04 
  4. «The PROX Transmissions Inbound 12/31» (անգլերեն)։ Starset Society։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2019-07-19 
  5. «Vessels» (անգլերեն)։ Music Charts Archive։ 2017-02-02։ Վերցված է 2019-07-19 
  6. «The Prox Transmissions - Marvel Comics»։ comicstore.marvel.com։ Վերցված է 2019-07-19 
  7. «r/Starset - Has anyone read the book or graphic novel? Thoughts?» (անգլերեն)։ reddit։ Վերցված է 2019-07-19 
  8. «VESSELS 2.0 - YouTube» (ռուսերեն)։ YouTube։ Վերցված է 2019-07-18 
  9. «STARSET - MANIFEST (Official Music Video)» (ռուսերեն)։ Վերցված է 2019-08-16 
  10. «Starset - Chart history | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-18-ին։ Վերցված է 2020-07-04 
  11. «Starset - Chart history | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-24-ին։ Վերցված է 2020-07-04 
  12. «Starset - Chart history | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին։ Վերցված է 2020-07-04 
  13. «Starset - Chart history | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-18-ին։ Վերցված է 2020-07-04 
  14. «Starset - Chart history | Billboard»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին։ Վերցված է 2020-07-04