Հեռավար աշխատանք, զբաղվածության ձև, որի դեպքում գործատուն և վարձու աշխատողը (կամ պատվիրատուն և կատարողը) գտնվում են միմյանցից զգալի հեռավորության վրա՝ փոխանցելով և ստանալով տեխնիկական առաջադրանք, աշխատանքի արդյունքների ստուգում և վճարում կապի ժամանակակից միջոցներով (ի սկզբանե ֆաքս, փոստային հաղորդագրություններ, մեր օրերում՝ առավելապես ինտերնետ

Հեռավար աշխատակից

Պատմություն խմբագրել

Հեռավար աշխատանքի հայեցակարգը մշակել է ամերիկացի Ջեք Նիլեսը։

1972 թվականին նա այն միտքը հայտնեց, որ պարտադիր չէ, որ աշխատակիցներն անպայման գտնվեն գրասենյակում, քանի որ կապի ժամանակակից միջոցները թույլ են տալիս ապահովել աշխատակիցների միջև եղած հեռավորությունը։ Իր տեսությունը գործնականում ստուգելու համար նա փորձեր է կատարել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ըստ որի՝ զեկույց է կազմել և ֆինանսավորում ստացել ամերիկյան Ազգային գիտական հիմնադրամից։ Իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել հեռավար աշխատանքի գաղափարի զարգացման նկատմամբ՝ դրանում տեսնելով քաղաքներում սուղ տրանսպորտային միջոցների թեթևացում։ Աշխատանքի հեռավար կազմակերպման ձևը կարող էր լուծել նաև այլ հարցեր՝ միաժամանակ ապահովելով հեռավոր գյուղական շրջանների բնակչությանն աշխատանքով։

1979 թվականին Ջեք Նիլեսի հայացքները գրավում են ԱՄՆ-ի տնտեսական զարգացման հարցերով զբաղվող հատուկ կոմիտեի ղեկավար Ֆրենկ Սկիֆին։ Նա շարունակում է Ջեք Նիլեսի գաղափարները և հեռավար աշխատանքի համար մտածում է նոր եզրույթ՝ «Ճկուն աշխատավայր»։ Նա «Վաշինգտոն Փոստ»-ում մի հոդված է հրապարակում՝ «Տնից աշխատանքը փրկում է բենզինը»[1]։

Ջեք Նիլեսը հորինել է «teleworking» և «telecommuting» հասկացությունները, որոնք թարգմանաբար նշանակում են «աշխատանք հեռավորության վրա»։ 1982 թվականին կազմակերպվեց ազգային առաջին կոնֆերանսը, որի կազմակերպիչն էր Ջիլ Գորդոնը։ Այդ ժամանակ նա Johnson & Johnson ընկերության աշխատանքի և կադրերի կառավարման հարցերով նախկին խորհրդատուն էր։ Եվս մի քանի տարի անց ստեղծվում է «Telecommuting Review» տեղեկագիրը։ 1980-ական թվականներին այն փոքրամասշտաբ էր, մինչդեռ 1990-ականների կեսերը տարածում է ստանում բազմաթիվ ոլորտներում[2]։

 
Հեռավար աշխատակից

1991 թվականից սկսում են ստեղծվել հեռուստագործման կենտրոններ, որոնք անհրաժեշտ տեխնիկայով են զինվում։ Մերիլենդից դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մաքմիլանը 1992 թվականին Դաշնային հեռուստակենտրոնների ստեղծման մասին օրենսդրական որոշման նախագիծ է ստեղծել, սակայն նրա նախագիծը աջակցություն չի ստացել։ Բայց դա կարողացան իրականացնել այլ կոնգրեսականներ։ Վիրջինիայի նահանգում բացվել է առաջին դաշնային հեռուստակենտրոնը, 1993-1994 թվականներին բացվել են ևս մի քանի կենտրոններ նույն նահանգում և Մերիլենդում։

1999 թվականին օրենսդրական ակտեր են ընդունվել, որոնց համաձայն՝ դաշնային գործակալություններում և գերատեսչություններում իրավունք ունեն ծախսել առնվազն 50 հազար դոլար հեռուստագործունեության ծրագրի կազմակերպման համար։ 1999 թվականին կոնգրեսական Վուլֆը քննարկման է ներկայացրել ձեռնարկություններին ֆինանսական արտոնություններ տրամադրելու մասին օրենքը, որոնք ունեն հեռուստաաշխատողներ։

"The Dieringer Research Group" - ի հետազոտությունների համաձայն՝ 2006 թվականին այն աշխատողների թիվը, որոնք հեռակա աշխատում են ամսական առնվազն մեկ անգամ, կազմում է 12,4 միլիոն մարդ։ 2008 թվականին հեռավար աշխատողների թիվը հասել է 17,8 մլն մարդու։

2020 թվականին COVID-19 պանդեմիան խթանեց հեռավար աշխատանքի զարգացմանը։

Հեռավար աշխատանքն այսօր խմբագրել

Այսօր հեռավար աշխատանքն ակտիվորեն կիրառում են ֆրիլանսերները, ովքեր ամբողջ աշխարհում համացանցի միջոցով փնտրում են հաճախորդների, տալիս աշխատանքի կատարման պատվերներ, ապա նաև՝ վճարում էլեկտրոնային տարբերակներով։ Կայքերում տարածում են աշխատանքային հայտարարություններ։ Այդ դեպքում, սեփականատերերը հաճախ շահում են, քանի որ հայտարարությունները տեղադրվում են այնպիսի կայքերում, որոնք ունեն լավ հաճախելիություն։

 
Հեռավար աշխատանքը Ռուսաստանում

Այսօր հեռավար են աշխատում աշխարհի շատ թարգմանիչներ, մենեջերներ, քոփիռայթինգներ։ Շատ արվեստագետներ և դիզայներներ աշխատում են հեռավար. կատարում են նկարազարդումներ և վեբ դիզայնի պատվերներ, զբաղվում են կորպորատիվ դիզայնի, ապրանքների դիզայնի, արտաքին գովազդի, լոգոների մշակմամբ։

Հեռավար աշխատանքը պահանջում է մեծ ինքնակազմակերպում և ինքնամոտիվացիա, քանի որ, ի տարբերություն գրասենյակային աշխատանքի, չկա արտաքին կարգապահական միջավայր։ Բացի այդ, չկան գործընկերներ, որոնց հետ կարելի է շփվել։ Սովորաբար հեռավար աշխատանքի համար ավելի քիչ են վճարում։ Հեռավար աշխատանքը լավագույնս համապատասխանում է արդեն կայացած մասնագետներին. նրանք, ովքեր սկսում են կարիերան հեռավար աշխատանքով, ամենայն հավանականությամբ, չեն ունենա հաջողություն, ի տարբերություն նրանց, ովքեր սկսել են գրասենյակային աշխատանքից[3]։

Ռիսկի գործոններ խմբագրել

Կան մի մեծ շարք առաջարկություններ հեռավար աշխատանքի համար, որի նպատակն է ոչ թե հաստատել աշխատանքային հարաբերություններ, այլ՝ խաբել աշխատողին։ Այս դեպքում այդ ուղղությամբ աշխատում են որոշ խարդախներ[4]։

Հեռավար աշխատանքի իրավական կարգավորումը խմբագրել

2013 թվականից Ռուսաստանում հեռավար աշխատանքը իրավական կարգավորում է ստացել։ Աշխատանքային պայմանագիրն այդ դեպքում կարող է չկնքվել թղթային ձևով, այլ բաժանորդագրել էլեկտրոնային ստորագրությամբ կամ կարող է կնքվել գրավոր և էլեկտրոնային հասցեով ստացած նամակով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Frank W. Schiff (1979 թ․ սեպտեմբերի 2). «Working at Home Can Save Gasoline» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  2. Маматханов А. «Из истории развития надомного труда (удаленной работы)».
  3. Дроны и сельское хозяйство — там будет новый бум
  4. «Аферы с трудоустройством» (ռուսերեն). www.aferizm.ru. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)