«Space Oddity», երգ, որը գրվել և կատարվել է բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Բոուիի կողմից։ 1969 թվականին թողարկվել է որպես առանձին սինգլ, անուհետև՝ նույնանուն ալբոմ։

«Space Oddity»
Դեյվիդ Բոուիի երգը
Ժանրֆոլկ ռոք և սպեյս ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն315 վայրկյան, 273 վայրկյան և 206 վայրկյան
ԼեյբլMercury Records
ՀեղինակԴեյվիդ Բոուի
ԿոմպոզիտորԴեյվիդ Բոուի
ՏոնայնությունՖա մաժոր
ՊրոդյուսերԳաս Դաջեն
Ժամանակագրություն
Love You Till Tuesday
(1967)
«Space Oddity»
(1969)
The Prettiest Star
(1970)

Պատմություն խմբագրել

Երգը հորինված տիեզերագնաց մայոր Թոմ-ի մասին է, որը կորել է բաց տիեզերքում։ Երգի թողարկումը համընկել է ամերիկյան Ապոլոն-11 տիեզերանավի անձնակազմի լուսին իջնելու հետ[1]։ Բի-Բի-Սի-ն մինչև տիեզերագնացների անվտանգ վայրէջքը երկրի վրա իր հեռարձակումներում կոմպոզիցիան չի օգտագործել։ Երգը ստեղծվել է Արթուր Քլարկի վեպի և Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը 2001» ֆիլմի հետադարձ հայացքով, որը հայտնվել էր մեկ տարի առաջ։ Հետագայում երաժիշտը պատմում էր, որ այնքան ցնցված էր կինոթատրոնում տեսածից, որ մի քանի անգամ վերանայել է այն․ «Այն երաժշտությանը ստիպում էր թռչել իմ մեջ»[2], - ասում էր նա։ Նախնական թողարկման ժամանակ բրիտանական չարթում սինգլը զբաղեցրել է վաճառքի 5-րդ տեղը, իսկ 1975 թվականին կրկնակի թողարկման ժամանակ՝ 1-ին տեղը։ Այդ ժամանակ Բոուին հաջողվել է մնտել ռոք երաժշտության մեյնսթրիմի մեջ։

Իտալացի բանաստեղծ Ջուլիո Ռապետիի (Մոգոլի) հետ Բոուին ձայնագրել է երգի իտալական տարբերակը։ Տեքստի իմաստը փոխվել է, դրանում խոսքը ընդհանրապես տիեզերքի մասին չէ, այլ մի քանի սիրահարների, որոնք հանդիպում են լեռան գագաթին։ Այն կոչվում է «Ragazzo Solo, Ragazza Sola» (միայնակ տղա, միայնակ աղջիկ)[3]։ Պատմում են, որ թարգմանիչը միչև ձայնագրությունը մի քանի անգամ հյուրընկալվել է Բոուիին՝ արտիստի արտասանությունը մշակելու համար։ Ձայնագրությունից հետո Դեյվիդը հարցրել է Ջուլիոյին, թե արդյոք դժվար էր նման տիեզերագնացների մասին ֆանտաստիկ սյուժեով բարդ տեքստը իտալերեն թարգմանել։ Եվ միայն այդ ժամանակ երգիչն իմացավ, թե ինչ է իրականում երգել։ Այս տարբերակը ձայնագրվել է 1969 թվականին՝ իտալական քիչ հայտնի Computers և Equipe 84 խմբերի կողմից։ Ձայնագրող ընկերությունը հասկանալով, որ կորցնում է շահույթը՝ Բոուին առաջարկել է ինքը գրի առնի այդ երգի իտալական տարբերակը[4]։

Կոմպոզիցիաների ցան խմբագրել

1969 թվականի սինգլեր խմբագրել

  1. «Space Oddity» (4:33)
  2. «Wild Eyed Boy from Freecloud» (4:52)

1975 թվականի սինգլեր խմբագրել

  1. «Space Oddity» (4:33)
  2. «Changes» (3:33)
  3. «Velvet Goldmine» (3:09)

Ձայնագրման մասնակիցները խմբագրել

Բնագիրը ձայնագրվել է 1969 թվականին հետևյալ մասնակիցների կողմից։

Երաժիշտներ խմբագրել

  • Դեյվիդ Բոուի - վոկալ, ակուստիկ կիթառ, սթիլոփոն։
  • Միք Ուեյն - սոլո կիթառ
  • Հերբի Ֆլաուերս - բաս կիթառ
  • Թերի Քոքսը - ափսեներ, հարվածային գործիքներ
  • Պոլ Բակմաստեր - լարային գործիքավորում
  • Թոնի Վիսկոնտին - ֆլեյտա, փողային գործիքներ
  • Ռիկ Ուեյքման - մելլոտրոն

Արտադրություն խմբագրել

  • Գաս Դաջոն - թողարկող պրոդյուսեր

Փոփ մշակույթում խմբագրել

  • «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկում հնչում է Չենդլեր Բինգը «Space Oddity»-ի տեսահոլովակը։ Բացի այդ, Ֆիբիի մեքենայում այս երգը երգում է Ջոն՝ տուն գնալու ճանապարհին։
  • Երգը սաունդթրեք է Alan Wake խաղի համար (հնչում է տիտրերում)։
  • Երգի իտալերեն տարբերակը հնչում է Բեռնարդո Բերտոլուչիի «Ես և դու» ֆիլմում։
  • «Ակամայից միլիոնատեր» ֆիլմում Ադամ Սենդլերը առաջին անգամ ինքնաթիռով թռչելուց կատարում է այդ երգից մի հատված։
  • 2013 թվականին երգը հնչել է Ուոլթեր Միտիի «Անհավանական կյանքը» ֆիլմում։
  • Այս կոմպոզիցիան կարելի է լսել նաև «Եվա. Արհեստական բանականություն» ֆիլմում։
  • «Վերջին մարդը երկրի վրա» սերիալի հերոս Մայք Միլլերը կատարում է այդ երգը ուղեծրային տիեզերակայանից վերադառնալուց հետո (երկրորդ եթերաշրջանի դրվագ 14, 2016 թվական)։
  • Երգը հնչում է Call Of Duty: Infinite Warfare խաղի թրեյլերում։
  • Երգը հնչում է «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաք» (2017 թվական) ֆիլմում։
  • «Վենտուրա եղբայրներ» մուլտսերիալի հերոսները 1 սեզոոնի 9 դրվագի սկզբում շփվում են երգի տողերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «8 songs banned by the BBC for the strangest of reasons - BBC Music» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Почему капитан МКС исполнил «Space Oddity» Дэвида Боуи
  3. Факты о песнях David’a Bowie, mp3 с песней
  4. Space Oddity (Происшествие в космосе) — David Bowie

Արտաքին հղումներ խմբագրել