«Shape of My Heart», բրիտանացի երաժիշտ Սթինգի երգը 1993 թվականին թողարկված Ten Summoner’s Tales ալբոմից։ Օրիգինալ տարբերակում CD-ով ներկայացված է տասներորդը թրեկների քանակով[1][2]։ Բացի ալբոմում թողարկելուց հրատարակվել է նաև որպես սինգլ 7″ և CD ձևաչափով[3][4], բացի այդ, երգը ընդգրկվել է 1993 թվականին թողարկված Demolition Man ալբոմում[5] և 2010 թվականին թողարկված Live in Berlin համերգային ալբոմում[6]։ Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը օգտագործել է «Shape of My Heart» երգը իր «Լեոն» ֆիլմում։

«Shape of My Heart»
«Shape of My Heart» սինգլի շապիկը (Սթինգ, 1993)
Սթինգի սինգլը
Թողարկված1 օգոստոսի 1993 թվական
Ձայնագրված1992 թվականին
Lake House, Ուիլտշար
The Town House, Լոնդոն
Masterdisk, Նյու Յորք
ԺանրՌոք
Տևողություն4:38
ԼեյբլA&M Records
ՊրոդյուսերՀյու Պեդհամ
Սթինգ
Սթինգի սինգլների ժամանակագրություն
«Fields of Gold»
(1993)
«Shape of My Heart»
(1993)
«All for Love»
(1993)

Երգի հեղինակներն են Սթինգը և Դոմինիկ Միլերը։ Միլերը երգում նվագել է իսպանական ակուստիկ կիթառով։ Շրթնահարմոնի պարտիայի կատարման համար հրավիրվել է ամերիկացի ջազմեն Լարի Ադլերը[7]։

Անգլիական հիթ-շարքում սինգլի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը եղել է 57-րդը[8]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Lyrics By Sting հրատարակչությունում ամփոփված է երգի ստեղծման պատմությունը։ Սթինգի հիշողություններով, կիթառիստ Դոմինիկ Միլերը ներկայացրել է նրան «գեղեցիկ կիթառային ռիթմ»։ Լինելով իր լսած երաժշտության տպավորության տակ, Սթինգը գնում է գետի ափի մոտ զբոսնելու և անտառի միջով, հույս ունելով, որ միտք կգտնի բառերի համար։ Երբ նա զբոսանքից վերադարձավ ստուդիա, և՛ տեքստը, և՛ նոր երգի կառուցվածքը արդեն գրեթե ամբողջությամբ համապատասխանեցվել էին։ Այդպես հայտնվել է երգի անվանումը՝ «Shape of My Heart», «թուղթ խաղացողի մասին, ով չի խաղում է ոչ հաղթանակի համար, նա չունի փառքի կարիք, ոչ էլ գումարի, ով հետաքրքրված է հաղթանակի օրենքների բացահայտմամբ, փորձում է գտնել տրամաբանություն քարտային խաղում»[9]։

Ինչպես ալբոմի մյուս երգերը, «Shape of My Heart» երգը ձայագրվել է Lake House ստուդիայում, Ուիլթշիր կոմսություն, սմիկշիրովկան կատարվել է The Townhouse Studio ստուդիայում, Լոնդոն, և հաստատվել է Masterdisk ստուդիայում, Նյու Յորք։ Ստուդիայում շրթնահարմոնի պարտիան ձայագրել է Լարի Ադլերը, Ադլերի Ten Summoner’s Tales երաժշտական ֆիլմում Ադլերի փոխարեն շրթնահարմոնիայով նվագում էր Բրենդան Փաուերը։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

7" ձևաչափով սինգլի երկրորդ կողմում ձայնագրված է «If I Ever Lose My Faith in You» երգը, CD ձևաչափով սինգլի վրա ձայնագրված են երեք ստեղծագործությունների համերգային տարբերակները, որոնք վերցված են The Soul Cages Concert տեսահոլովակից[3][4].

7" single — US, 1993
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Shape of My Heart»  Դոմինիք Միլեր, Սթինգ 4:38
2. «If I Ever Lose My Faith in You»  Սթինգ 4:29
CD single — UK, 1993
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Shape of My Heart»  Դոմինիք Միլեր, Սթինգ 4:41
2. «The Soul Cages (Live)»  Sting 6:29
3. «The Wild Wild Sea (Live)»  Դոմինիք Միլեր, Սթինգ 6:31
4. «All This Time (Live)»  Սթինգ 6:19

Քավեր տարբերակներ, նմուշներ խմբագրել

«Shape of My Heart» ստեղծագործությունը ունեցել է մի քանի քավեր տարբերակներ։ «Shape of My Heart» երաժշտությունը նմուշառվել է երգերի ամբողջ ցանկով, ձայնագրված տարբեր ժանրերում։ Այդ թվում.

  • «The Message» — Nas, It Was Written (1996) ալբոմից[10],
  • «Take Him Back» — Մոնիկա, The Boy Is Mine (1998) ալբոմից[11],
  • «Release Me» — Blaque[en], Blaque (1999) ալբոմից[12],
  • «Never Let Go» — Հիկարու Ուտադա, First Love (1999) ալբոմից[13],
  • «Emotional» — Քարլ Թոմաս, Emotional (2000) ալբոմից[14],
  • «Ways of the World» — Lil’ Zane[en], из альбома Young World: The Future (2000) ալբոմից[15],
  • «Rise & Fall» — Քրեյգ Դևիդ, Slicker Than Your Average ալբոմից, Ստինգի մասնակցությամբ (2002)[16],
  • «Shape» — Sugababes, Angels with Dirty Faces (2002) ալբոմից[17],
  • «I Crave You» — Shontelle, Shontelligence (2008) ալբոմից[18],
  • «For My Soldiers» — Pastor Troy, Attitude Adjuster (2008) ալբոմից[19],

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

  • Սթինգ - բաս կիթառ, վոկալ,
  • Դոմինիկ Միլլեր — իսպանական կիթառ, բեկ վոկալ,
  • Դավիդ Սենչիուս — ստեղնաշարային,
  • Վիննի Քոլայուտա — հարվածային գործիքներ,
  • Լարի Ադլեր — շրթնահարմոն.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sting. Ten Summoner's Tales. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  2. «Sting. Shape of My Heart. Track Listing» (անգլերեն). Allmusic.com.
  3. 3,0 3,1 «Sting. Shape of My Heart. Vinyl, 7". Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  4. 4,0 4,1 «Sting. Shape of My Heart. CD. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  5. «Sting. Demolition Man. Track Listing» (անգլերեն). Allmusic.com.
  6. «Sting. Live in Berlin. Track Listing» (անգլերեն). Allmusic.com.
  7. Уэлч, Крис. Полный путеводитель по музыке The Police & Sting = The Complete Guide to the Music of The Police & Sting. — М.: Евразийский регион, Локид, 1997. — 122—123,125 с. — ISBN 5-86217-073-1
  8. «Sting» (անգլերեն). The Official UK Charts Company.
  9. «Shape Of My Heart by Sting» (անգլերեն). Songfacts. 2016.
  10. «Nas. It Was Written. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  11. «Monica. The Boy Is Mine. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  12. «Blaque. Blaque. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  13. «Utada Hikaru. First Love. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  14. «Carl Thomas. Emotional. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  15. «Lil' Zane. Young World: The Future. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  16. «Craig David. Slicker Than Your Average. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  17. «Sugababes. Angels With Dirty Faces. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  18. «Shontelle. I Crave You. Tracklist» (անգլերեն). Discogs.com.
  19. «Pastor Troy. Attitude Adjuster. Track Listing» (անգլերեն). Allmusic.com.