«Save Me» (ոճավորված է որպես «Save ME», անգլ. թարգմանաբար՝ «Փրկի՛ր ինձ»), երգ հարավկորեական BTS բոյ-բենդի The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմից։ Կորեերեն բնօրինակ տարբերակը 2016 թվականի մայիսի 2-ին Հարավային Կորեայում թողարկվել է որպես« Big Hit Entertainment» լեյբլի սինգլ ։ Ճապոներեն տարբերակը ներառվել Է «Youth »ալբոմում, որը թողարկվել է «Pony Canyon» լեյբլի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։

«Save Me (երգ)»
BTSի երգը
ԼեյբլHybe Corporation
ՊրոդյուսերPdogg?

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

«Save Me» երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանվել է առանց ջամփ քաթերի, թողարկվել է մայիսի 15-ին[1]։ Երգի համար պարը բեմադրվել Է The Quick Style Crew-ում[2]։ Տեսահոլովակի ռեժիսորը GDW-ն է[3]։

Առևտրային հաջողություններ խմբագրել

BTS-ը գլխավորել Է Billboard World Digital Songs-ը «Save Me» երգով, առաջին տեղը զբաղեցրել է նրանց մեկ այլ «Fire» սինգլը։ «Save Me»-ի տեսահոլովակը երկրորդ տեղն Է զբաղեցրել քեյ փոփ տեսահոլովակների դիտումների քանակով Ամերիկայում և աշխարհում։ 2016 թվականի մայիսին հայտնվել է Billboard-ի ցանկում։

Առաջխաղացում խմբագրել

BTS-ը որոշել է երաժշտական շոուներում մեկ շաբաթվա ընթացքում առաջ տանել ստեղծագործությունը՝ ելույթ ունենալով Mnet-ում, KBS-ում, MBC-ում և SBS-ում՝ սկսած M Countdown-ից մայիսի 12-ին։ Երգը ներկայացվել է 2018 MBC Plus X Genie Music Awards-ի ելույթում։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2017) Հորիզոնական
Պաշտոնական ֆիննական չարթեր 23
Philippines Hot 100 (Billboard) 71
Հարավային Կորեա ( Gaon Music Chart) 19
US World Digital Song Sales (Billboard) 2

Վաճառք խմբագրել

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա 228 170
ԱՄՆ 92 000

Թողարկման պատմություն խմբագրել

Անվանում Թողարկման ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Ձայնագրման լեյբլ
SAVE ME Մայիսի 2, 2016 Կորեական Big Hit Entertainment
Սեպտեմբերի 7 Ճապոնական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Benjamin, Jeff (16 мая 2016). «BTS DELIVERS MIND-BLOWING CHOREOGRAPHY IN ONE-TAKE VIDEO FOR 'SAVE ME'». Fuse (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Quick Style Crew Projects». QUICK STYLE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «GDWDOP Works». Vimeo. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.