«S.N.U.F.F.», ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասներորդ վեպն է, որը լույս է տեսել 2011 թվականի դեկտեմբերին` 150000 օրինակ տպաքանակով։

S.N.U.F.F.
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհակաուտոպիստական գրականություն, հետապոկալիպտիկ և կիբեռպանկ
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել էդեկտեմբերի 1, 2011

Պելևինը SNUFF-ը վերաիմաստավորել է որպես Special Newsreel/Universal Feature Film, որից հետո այդ բառը հաստատվել է քաղտեխնոլոգների բառապաշարում, թեպետ նրա նշանակած երևույթը շատ ավելի վաղ է հայտնվել[1]։

Հեղինակային ամփոփագիրն է. «Վիկտոր Պելևինի ուտոպիական վեպը կանանց սրտի խոր և թռիչքային հմտությունների բարձրագույն գաղտնիքների մասին»[2]։

Անվանում խմբագրել

Սնաֆ-վիդեոները (անգլ.՝ Snuff films) կարճամետրաժ ֆիլմեր են, որտեղ ցուցադրվում են իրական սպանություններ՝ դրանց նախորդող զոհի նվաստացումով։ Տարածվում են զվարճանքի և գումարի համար[3]։

Սյուժե խմբագրել

Վեպի սյուժեն ծավալվում է հետապոկալիպսիսյան աշխարհում՝ երկու երկրների՝ Ուրկաինայի (Ուրկաինայի Ուրկագանատ), որը բնակեցված է «օրկերով», և նրա վերևում կախված «մարդկանցով» բնակեցված Բիզանտիում (Big Byz) արհեստական հսկա գնդի միջև հարաբերությունների շուրջ[4]։

Ուրկաինան տեխնոլոգիապես հետամնաց հասարակություն է, առօրյա կյանքում խոսում է «վերին ռուսերենով» (պետական լեզուն վերին կենտրոնասիբիրերենն է), իսկ Բիզանտիումը, ընդհակառակը, տեխնոլոգիապես զարգացած «դիկտոկրատական» պետություն է, որտեղ գերիշում է եկեղեցական անգլերենը, որը նման է անգլերենին։ Այնուամենայնիվ, Բիզանտիումը տառապում է ֆիզիկական տարածության անբավարարությունից և համաձայնության տարիքի մասին օրենքներից, որոնք արգելում են 46 տարեկանից ցածր մարդկանց հրապարակային սեռական շփումը։ Բիզանտիումի շատ բնակիչներ ապրում են տարբեր աստիճանի զարգացվածության տիկնիկ ռոբոտների («սուրաների») հետ[4]։

Շարադրանքն իրականացվում է «մարդու»՝ Դեմյան-Լանդուլֆ Դամիլոլա Կարպովի անունից, որն աշխատում է զինված անօդաչու թռչող տեսախցիկի օպերատոր։ Քաղաքացիական կյանքում Կարպովն ապրում է Կայա անունով ապառիկ գնված սուրայի հետ, որը նրան և երկու «օրկերի» ներքաշում է իր անձնական շահերի[5] ու էլիտաների շահերի հետ կապված խարդավանքի մեջ։ Կայան իր ուզածին հասնելու համար մանիպուլյացիայի է ենթարկում Դամիլոլային[6]։

Վեպը պարունակում է երգիծական ոճով ներկայացված բազմաթիվ ակնարկներ Արևմուտքի և Ռուսաստանի (ինչպես նաև «առաջին աշխարհի» և մնացած մարդկության) ժամանակակից (2011 թվական) սոցիալական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Տեքստը հագեցած է անպարկեշտ բառապաշարով և «նորալեզվով», որը մեծ մասամբ կազմված է անգլերեն և ռուսերեն բառերից, որոնք փոխել են իրենց իմաստը նկարագրված ապագա աշխարհում։

Հղումներ հեղինակի այլ ստեղծագործություններին խմբագրել

Կարծիքներ և քննադատություններ խմբագրել

Գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը նշում է.

  «S.N.U.F.F»-ն ունի այն ամենը, ինչի համար ընթերցողը սիրում է պելևինյան ապրանքանիշը. և՛ կատակները (որոնք դեռ ուզում ես բարձրաձայն կարդալ), և՛ ժամանակների պարադոքսալ կերպով ճշգրիտ բռնած ու շաքարապատած ոգին (օրկաների «սրբազան պատերազմների» մասին շատ հատվածներ չարագույժ կերպով ձայնակցում են Ռուսաստանում ամենաթարմ իրադարձությունների հետ)... Իսկ այն, որ Պելևինի յուրաքանչյուր հաջորդ տեքստ նախորդից մշտապես ավելի տխուր, խորաթափանց և ողբերգական է (այս մեկում սիրտդ երբեմն կտոր-կտոր է լինում, ինչպես ինչ-որ «Կաշտանկայում»), ապա դա, հավանաբար, հենց գրողի հատկությունն է, որը տարիքի հետ գաղթում է դեպի ավելի մեծ հոռետեսություն և տանջալից լարվածություն[7]։  

Գրականագետ Մաքսիմ Լավրենտևը («Ազգային բեսթսելլեր» մրցանակի համար գրախոսությունից).

  ...Պելևինն իր «Հեննելորայով» առայժմ, մեղմ ասած, իջել է որոշակի շրջանակներում ֆանտաստ գրողի մակարդակի, իսկ, կոպիտ ասած, վերածվել է Հարի Հարիսոնի անպարկեշտ ռուսախոս նմանակի, որը կարծես արդեն քանդակել է նմանատիպ թեթև աղբի մի ամբողջ սար։ Հետաքրքրության համար կարդացեք «Գալակտիկայի հերոս Բիլը» կամ Հարիսոնի «Չժանգոտվող պողպատից առնետը» էպոպեայի սկզբնամասը. «S.N.U.F.F.»-ից ամենևին էլ վատը չեն։ Գուցեև՝ ավելի լավը։ Սկզբունքորեն, նույնը, բացառությամբ գուցե առանց «պուպարասների» և հայհոյանքի (ի դեպ, ներկայիս Պելևինի անպարկեշտ բառապաշարի ահռելի քանակը ստեղծագործական փակուղու և հուսահատության ակնհայտ նշան է)։ Ի՞նչ կլինի հետո։ Էժան սոցիալական ֆանտաստիկայից կտեղափոխվե՞նք դեպի տիեզերական օպերա[8]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На Банковой снимали кино». LB.ua. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Снафы об орках». lenta.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. «Snuff Films». Snopes.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը». www.bookvoed.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  5. Мильчин К. А. (08.12.2011). «Вышел «S.N.U.F.F.» — новый роман Виктора Пелевина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Святохина, Дарья (2016 թ․ հուլիսի 4). «Короче, «S.N.U.F.F.» | Новости Уфы и Башкирии». i-gazeta.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  7. Юзефович Г. Л. (2016). Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. М.: АСТ. էջեր 32–34. ISBN 978-5-17-099672-8.
  8. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Виктор Пелевин "S.N.U.F.F."». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել