«Rosa Triplex», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Picto infobox artiste.png
Rosa Triplex
Dante Gabriel Rossetti - Rosa Triplex (1874).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1874
բարձրություն77,5 սանտիմետր
լայնություն88,3 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Rosa Triplex Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասինԽմբագրել

Եռակի դիմանկարները հանդիսանում են արվեստի պատմության հնագույն ավանդույթներից մեկը, դրանցից պատվիրել են Չարլզ I Ստյուարտը և կարդինալ Ռիշելյոն, որպեսզի հետագայում դրանց հիման վրա կարողանան աշխատել քանդակագործները[1]։ Ռոսսետտին ծանոթ էր Անտոնիս վան Դեյքի և Ֆիլիպ դե Շամպանի այս հայտնի աշխատանքներին, սակայն նրա եռակի կանացի դիմանկարները ունեցել են այլ նպատակ՝ ցույց տալ նույն կնոջ գեղեցկությունը տարբեր դիտանկյուններից[1]։ Բացի դրանից աշխատանքը զուգորդվում է նաև դիցաբանական կանանց հետ՝ երեք քարիտներ, երեք մոյրաներ[1]։ Եռակիության թեման առաջին անգամ չէ իր արտահայտությունը գտել Ռոսսետտիի աշխատանքներում․ 1852 թվականին նա ստեղծել է «Երեք Մարիամներ խաչի պատվանդանին», իսկ 1854 թվականին՝ «Էլֆական ժողովրդի կույսեր» նկարը՝ որպես Ուիլյամ Ալինգամի բալլադի նկարազարդում երեք էլֆերով[1]։

Ջրաներկ նկարի բնորդուհին եղել է Մեյ Մորիսը[1]։ Գոյություն ունի 1867 թվականի գունամատիտային նկարը, որի համար կեցվածք է ընդունել Ալեքսա Ուայլդինգը[2]։ 1874 թվականին Ռոսսետտին դժվարություններ է ունեցել, որպեսզի շարունակի ստեղծել Ուայլդինգի դիմանկարը, այդ իսկ պատճառով Մեյ Մորիսին է խնդրել կեցվածք ընդունել[1]։ Ուշ տարբերակում բացակայում է նկարի դինամիկան, որը կար 1867 թվականին գունամատիտային նկարում։ Հենց վաղ տարբերակը արվեստաբան Հենրի Մարիլյերը բնութագրել է որպես «ամենաանկեղծը» գոյություն ունեցող չորս կամ հինգ վերարտադրանկարներից[3]։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին, գրել է, որ ջրաներկ նկարը պիտի լիներ լրացում «Երեկվա վարդը» և «Տիբուլլուսի վերադարձը Դելիա» նկարների համար (երկու նկարներն էլ ձեռք է բերել Ֆրեդերիկ Կրեյվենը)[4]։

1867 թվականի տարբերակը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում, 1874 թվականի ջրաներկ նկարը 2014 թվականի հունիսի 17-ին 1,5 միլիոն դոլլարով վաճառվել է Քրիստիս աճուրդում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Rosa Triplex»։ Rossetti Archive (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-28-ին։ Վերցված է 2016-10-04 
  2. «Rosa Triplex»։ Rossetti Archive (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-10-04 
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 156.
  4. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 75.
  5. «Dante Gabriel Rossetti (1828-1882), Rosa Triplex: A triple portrait of May Morris»։ Christie’s։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին։ Վերցված է 2016-10-04