Rock Aid Armenia, բարեգործական երաժշտական ալբոմի և համերգի անվանում, որը կայացավ 1989 թվականի հուլիսի 8-ին[1] Լոնդոնում[2]՝ հաջակցություն 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի[3] տուժածներին։

Rock Aid Armenia
Ժանրռոք, արտ ռոք, հարդ ռոք և հևի մետալ

Պատմություն խմբագրել

Համերգին մասնակցեցին արտ ռոք, հարդ ռոք և հևի մետալ երաժշտական համույթներ, որոնք Լոնդոնի «Metropolis Studios»-ում ձայնագրվեցին բարեգործական նախագծի համար, որ հասույթը տրամադրվի Լենինականի աղետյալ բնակիչներին[4]։

Ի սկզբանե որոշված էր, որ համերգը կայանալու է Մոսկվայում և նվիրված է լինելու երկրաշարժին, սակայն այն չիրագործվեց, թեպետ հիշատակի ալբոմն արդեն ձայնագրված էր։ Նախագիծը ստեղծվել և կոորդինացվել է միջազգային բարերաներ Ջոն Դիի և Փոլ Լոուելի կողմից։ Հավաքածուն իր մեջ ներառում է ներքոհիշյալ երաժշտական խմբերի կատարումներից՝ Emerson, Lake & Palmer, Գերի Մուր, Black Sabbath, Asia, Mike & the Mechanics, Rush, Deep Purple, Bon Jovi, Iron Maiden, Led Zeppelin, Foreigner, Pink Floyd, Queen, Yes, Whitesnake և այլն։ «Rock Aid Armenia: The Earthquake Album» ալբոմը հրապարակվել է 1990 թվականին։ Նույն թվականին լույս տեսավ նաև վիդեոտարբերակը՝ «Rock Aid Armenia: The Earth Hour Video»:

Smoke on the Water խմբագրել

Հավաքածուի գլխավոր երգը դարձավ Deep Purple խմբի «Smoke on the Water» երգի ռեմեյքը։ Սինգլի այս տարբերակը բրիտանական Թոփ 40-ում հայտնվեց։

Ռեմեյքի ձայնագրումների մասնակցեցին՝ Բրայան Ադամսը, Ռիչի Բլեքմորը (Deep Purple, Rainbow), Բրյուս Դիքինսոնը (Iron Maiden), Քիթ Էմերսոնը, Յան Գիլանը (Deep Purple), Դեյվիդ Գիլմորը (Pink Floyd), Ջոն Փոլ Ջոնսը (Led Zeppelin), Թոնի Այոմին (Black Sabbath), Բրայան Մեյը (Queen), Ալեքս Լայֆսոնը (Rush), Ջոն Լորդը (Deep Purple), Ադրիան Սմիթը (Iron Maiden), Փոլ Ռոջերսը (Free, Bad Company), Քրիս Սքվայրը (Yes) և Ռոջեր Թեյլորը (Queen):

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  1. Rock Aid Armenia - «Smoke On The Water» 04:07
  2. Free - «All Right Now» 04:15
  3. Rush - «The Spirit Of Radio» 04:58
  4. Rainbow - «Since You’ve Been Gone» 03:18
  5. Black Sabbath - «Headless Cross» 05:03
  6. Genesis - «Turn It On Again» 03:45
  7. Yes - «Owner Of A Lonely Heart» 04:27
  8. ELP - «Fanfare For The Common Man» 02:57
  9. Whitesnake - «Fool For Your Loving» 04:17
  10. Asia - «Heat Of The Moment» 03:50
  11. Starship - «We Built This City» 04:51
  12. Foreigner - «Jukebox Hero» 04:05
  13. Iron Maiden - «Run To The Hills» 03:54
  14. Deep Purple - «Black Night» 03:27
  15. Mike And The Mechanics - «Silent Running» 04:09

Կոմպոզիցիաների ցանկը ճապոնական տարբերակում խմբագրել

  1. Emerson, Lake & Palmer - «Fanfare For The Common Man»
  2. Bon Jovi - «Livin' On A Prayer»
  3. Gary Moore - «After The War»
  4. Iron Maiden - «Run To The Hills»
  5. Black Sabbath - «Headless Cross»
  6. Led Zeppelin - «Dazed 'N' Confused»
  7. Asia - «Heat Of The Moment»
  8. Foreigner - «Hearts Turn to Stone»
  9. Mike And The Mechanics - «Silent Running»
  10. The Firm - «Satisfaction Guaranteed»
  11. Deep Purple - «Perfect Strangers»
  12. Genesis - «Mama»
  13. Pink Floyd - «One Slip»
  14. Rush - «The Spirit Of Radio»
  15. Yes - «I’ve Seen All Good People»
  16. Rock Aid Armenia - «Smoke On The Water»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Highway Star — Rock Aid Armenia: 20 years after». Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  2. Cubby, Ben (2009 թ․ հոկտեմբերի 3). «Deep Purple, deep pockets - praise for Rock Aid fundraiser». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Significant Earthquake Images with Captions». www.ngdc.noaa.gov. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. Brand, David (1988 թ․ դեկտեմբերի 19). «Soviet Union When the Earth Shook». Time (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-781X. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել