Rio Tinto Group, ավստրո-բրիտանական կոնցեռն, աշխարհում երրորդ խոշորագույն անդրազգային լեռնամետալուրգիական ընկերությունը։ Բաղկացած է երկու գործող ընկերությունից՝ Rio Tinto Limited և Rio Tinto plc։ Խումыկառավարվում է Մելբուռնից և Լոնդոնից։

Rio Tinto
Изображение логотипа
Տեսակbusiness group? և կոնգլոմերատ
Հիմնադրված է1873
ՎայրՄելբուռն, Ավստրալիա և Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
ՏնօրենJean-Sébastien Jacques?[1][2]
Արդյունաբերությունմետաղագործական արդյունաբերություն և լեռնային արդյունաբերություն
Դուստր ընկերություններRio Tinto Alcan?, Hathor Exploration?, Pilbara Iron?, Rio Tinto Aluminium?, Rio Tinto (France)?, Rio Tinto (United States)? և Rio Tinto (Canada)?
ՍեփականատերAluminum Corporation of China Limited?[3] և BlackRock[4]
Կայքriotinto.com
ԲորսաRIO, LSE: RIO և NYSERIO
 Rio Tinto (company) Վիքիպահեստում

Կապիտալիզացիան 2007 թվականի հուլիսի կեսերին 79,6 միլիարդ դոլար էր[5]։

Պատմություն խմբագրել

Անտիկ ժամանակներից ի վեր Իսպանիայի անդալուզական Ուելվա պրովինցիայում գտնվող Ռիո Տինտո գետի շրջակայքում պղնձի, արծաթի, ոսկու և այլ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ են իրականացվել[6]։ Մ․թ․ա․ մոտ 3000 թվականին իբերներն ու տարտեսոսացիները սկսել են հանքավայրեր մշակել, որոնց գործը շարունակել են փյունիկեցիները, հույները, հռոմեացիները, վեստգոթերն ու մավրերը։ 1556 թվականին՝ Մոռացված և լքված լինելու ժամանակաշրջանից հետո, հանքերը կրկին հայտնաբերվել են, և 1724 թվականից Իսպանիայի իշխանությունները վերսկսել են դրանց մշակումը[6]։

Իսպանիայի իշխանությունները հանքարդյունահանման աշխատանքներն անարդյունավետ են վարել, և, բացի այդ, երկիրն ընդհանուր առմամբ ենթարկվել է քաղաքական և ֆինանսական ճգնաժամերի[7], ինչն էլ 1873 թվականին հանգեցրել է հանքի վաճառքին նվազեցված արժեքով, ինչպես գնահատվել է հետագայում[8]։ Հանքավայրի գնումը կազմակերպել է «Matheson and Company» ընկերության բրիտանացի արդյունաբերող Հյու Մեթիսոնը, որը ձևավորվել է սինդիկատ «Deutsche Bank»-ից, «Matheson and Company»-ից և շինարարական «Clark» ու «Punchard and Company» ընկերություններից գնումներ կատարելու համար[9]։ 1873 թվականի փետրվարի 14-ին Իսպանիայի կառավարության կողմից անցկացված հանքի վաճառքի աճուրդում սինդիկատը հաղթել է՝ առաջարկելով 3 680 000 բրիտանական ֆունտ ստեռլինգ (կամ 92 800 000 իսպանական պեսետա)։ Հանքը գնելիս նաև նշվել է, որ Իսպանիան ընդմիշտ կհրաժարվի հանքի արդյունահանման համար ռենտա պահանջելու ցանկացած իրավունքից։ 1873 թվականի մարտի 29-ին՝ հանքը գնելուց հետո, սինդիկատը գրանցվել է «Rio Tinto Company» անունով ընկերությունում[7]։ 1880-ական թվականների վերջին ընկերության կառավարումն անցել է Ռոտշիլդների ընտանիքին, որոնք զգալիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները[7]։

Միավորումներ և կլանումներ խմբագրել

Consolidated Zinc խմբագրել

1962 թվականին ընկերությունը միավորվել է ավստրալիական «Consolidated Zinc» ընկերության հետ։

Alcan խմբագրել

2007 թվականին Alcan ընկերությունը ենթարկվել է թշնամական կլանման Alcoa ընկերության կողմից, որը պատրաստվել էր այն գնել 27,93 միլիարդ դոլարով[10]։ «Rio Tinto»-ն «փրկել է» «Alcan»-ին կլանից՝ համաձայնվելով իր ալյումինե ակտիվները միավորել «Alcan»-ի հետ։ Ենթադրվել է, որ Rio Tinto-ն Alcan-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար 101 դոլար է վճարել։ 2007 թվականի նոյեմբերին ավարտված գործարքի արդյունքում Մոնրեալի կենտրոնակայանում ստեղծվել է «Rio Tinto Alcan» միասնական ընկերությունը։ Այս գործարքը միավորված ընկերությանը դարձրել է ալյումինի համաշխարհային արտադրության առաջատարներից մեկը՝ առաջ անցնելով «Ռուսալ»-ից[11]։

2013 թվականի սկզբին «Rio Tinto»-ն հայտարարել է «Rio Tinto Alcan» ակտիվների մի մասի դուրսգրման մասին 10-11 միլիարդ դոլարով[12]։

Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել

Ընկերության հիմնադիրը Հյու Մեթսոնն է, նախագահը՝ Սեմ Ուոլշը, տնօրենների խորհրդի նախագահը՝ Յան դյու Պլեսին (Jan du Plessis)[12], ոչ գործադիր տնօրենը՝ Ջոն Քերը։

Գործանեություն խմբագրել

Rio Tinto-ն արտադրում է ոսկի (5-րդ տեղն աշխարհում), պղինձ (4-րդ տեղ), ալյումին (7-րդ տեղ), արդյունահանում երկաթի հանքաքար (2-րդ տեղ), ածուխ (4-րդ տեղ), ինչպես նաև ալմաստ (3-րդ տեղ) և ուրան (1-ին տեղ)։

2008 թվականին ընկերության եկամուտը աճել է 73%-ով՝ մինչև 58,1 միլիարդ դոլար, զուտ շահույթը նվազել է 40,5%-ով՝ մինչև 4,61 միլիարդ դոլար։

Ալմաստի արդյունահանում խմբագրել

«Rio Tinto» ընկերությունը ալմաստագործության մեջ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ինչպես արժեքային, այնպես էլ քանակական արտահայտությամբ՝ զիջելով միայն «De Beers»-ին և «Ալռոսա»-ին։ Ընկերության ակտիվներն են Արգայլի հանքավայրի 100% մասնաբաժինը Ավստրալիայում և Դայավիկի հանքավայրի 60% մասնաբաժինը Կանադայում։

2017 թվականին ընկերության ալմաստի արդյունահանման շուրջ 76 տոկոսը բաժին է ընկել Արգայլին, որն աշխարհում խոշորագույն ալմաստի հանքն է արդյունահանվող կարատների ծավալով։ 1983 թվականին Արգայլի հանքավայրում սկսվել է արդյունահանումը և լավագույն տարիներին հասել 40 միլիոն կարատի։ Այսօրվա դրությամբ հանքի պաշարները սպառված են և գնահատվում են 39 միլիոն կարատ, ինչը թույլ է տվել այն մշակել մինչև 2020 թվականը։ 2017 թվականին հանքավայրում արդյունահանվող ալմաստների մեծ մասը ունեցել է ցածր որակ և համապատասխան արժեք։ Բոնուս են հանդիսացել փոքր քանակությամբ հազվագյուտ հանդիպող վարդագույն, կարմիր և մանուշակագույն ալմաստները[13]։

Rio Tinto-ն Ռուսաստանում խմբագրել

2006 թվականի հունվարին «Rio Tinto»-ն հայտարարել է «Նորիլսկի նիկելի» հետ Ռուսաստանում ձեռնարկություն ստեղծելու մասին, որի նպատակն է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Ռուսաստանի տարածքում գտնվող Նորնիկելիա հանքավայրերում՝ հիմնականում Սիբիրում և Հեռավոր Արևելքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.riotinto.com/about/Executive-Committee/j-s-jacques
  2. https://www.cnn.com/2020/09/10/business/rio-tinto-ceo-intl-hnk/index.html
  3. http://www.riotinto.com/documents/RT_Annual_Report_2015.pdf
  4. http://www.riotinto.com/ar2014/pdfs/rio-tinto_2014-annual-report.pdf
  5. Михаил Оверченко, Ульяна Горбольская. Alcan ищет белого рыцаря // Ведомости, № 127 (1901), 12 июля 2007
  6. 6,0 6,1 Bordenstein, Sarah. «Rio Tinto, Spain». Science Education Resource Center. Carleton College. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 Harvey, Charles E. The Rio Tinto Company: An Economic History of a leading international mining concern, 1873–1954. — Alison Hodge Publishers, 1981. — С. 10–11, 23, 52, 89, 202, 207–215, 314–324. — ISBN 9780906720035
  8. «Huelva Province – Rio Tinto». Andalucia.com. Andalucia.com. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  9. «Clark, Punchard and Co». Grace's Guide to British Industrial History. Grace's Guide Ltd. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  10. Михаил Оверченко. «Alcan ищет «белого рыцаря»». // Ведомости, № 127 (1901), 12 июля 2007. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  11. Михаил Оверченко. «Alcan достанется Rio Tinto». // Ведомости, № 128 (1902), 13 июля 2007. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  12. 12,0 12,1 «Глава Rio Tinto уходит в отставку из-за списания активов на $14 млрд». // gazeta.ru. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  13. «Мировая добыча алмазов упадет на 3,4% в 2018 году». Бриллианты (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.

Արտանիք հղումներ խմբագրել