Ռիո Տինտո

գետ Իսպանիայում

Ռիո Տինտո (իսպ.՝ Río Tinto, բառացիորեն «կարմիր գետ»), գետ, որը գտնվում է Իսպանիայի հարավ-արևմուտքում՝ Անդալուսիա տարածաշրջանում։ Սկիզբ է առնում Սիերա Մորենայի Ուելվա լեռներից, ապա հոսում է դեպի հարավ-արևելք և միաձուլվում Օդել գետին, ձևավորելով ընդհանուր Ռիա դե Ուելվա գետաբերանը։ Մոտավորապես մ․թ․ա 3000-ական թվականներին գետի վերին հատվածում կատարվում էր պղնձի, արծաթի, ոսկու և այլ օգտակար հանածոների ձուլում։ Էրոզիայի և օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով Ռիո Տինտո գետի ջուրը ունի չափազանց բարձր թթվայնություն (PH 2-2,5[2]) և վառ կարմիր գույն[3]։

Ռիո Տինտո
Բնութագիր
Երկարություն100 կմ
Ավազանի մակերես739 կմ²
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCorumbel? և Odiel?
ԵրկիրԻսպանիա
ԵրկրամասԻսպանիա[1]

Պատմություն խմբագրել

 
Ռիո Տինտոն 2006 թվականին

Հանքագործական մարմինը գոյացել է քարածխի ժամանակահատվածում (300-350 մլն տարի առաջ) շնորհիվ ջրատաքացման գործընթացներին[4][5]։ Գետի ավազանում պղնձի արդյունահանում սկսել են իբերները և տերտեսները մոտ մ․թ․ա 3000 թվականներից, ապա պղինձ և արծաթ դարձյալ արդյունահանել են փյունիկցիները, հին հույները, հռոմեացիները, վեստգոթերը և մորսերը, որից հետո՝ 5-7-րդ դարերում բարբարոսների հարձակումների պատճառով հանքը լքվում է[4]։ 1873 թվականին ստեղծվել է Ռիո Տինտո ընկերությունը, որը ղեկավարում է հանքերը, դարավերջին այն վերածվեց խոշորագույն միջազգային հանքարդյունաբերական ընկերություններից մեկին (սակայն հանքի մոտակայքում Ռիո-Տինտոն ավելի ուշ գնել է Եմեդ Մինինգը)[6]։ 19-րդ դարում բրիտանական ընկերությունները սկսել են լայնածավալ արդյունահանում գետի մոտ՝ ծանր մետաղների հանքերում։ Արտադրության գագաթնակետը համընկել է 1930-ական թվականների հետ, որից հետո այն սկսել է անկում ապրել[7]։ 1986 թվականին այնտեղ դադարել էր պղնձի արդյունահանումը, իսկ 1996-ական թվականներին՝ արծաթի և ոսկու։ Հանքը փակվել է 2001 թվականին[3]։

Աստղակենսաբանություն խմբագրել

Ռիո Տինտոն ներկայացնում է գիտական հետաքրքրություն կստրեմոֆիլ առատությամբ՝ անաէրոբ մանրէների, որոնք ապրում են նրա ջրերում[8][9][10]։ Քարերը գետի հատակում պարունակում են երկաթ և անօրգանական սուլֆիդներ, որոնցով սնվում են բակտերիաները։

Գետում էքստրեմալ պայմանները Արեգակնային համակարգի այլ օբյեկտների համար կարող են վերածվել անալոգային պայմաններ, պարունակելով հեղուկ ջուր մասնավորապես Մարսի մակերևույթին։ ՆԱՍԱ-ի գիտնականները համեմատել են ջրի քիմիական կազմը, որի մեջ եղել են քարեր, որոնք Ռիո Տինտոյի ջրերի հետ բարձրացել են միջօրեական[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Gibbons W., Moreno T., Geological Society of London The Geology of Spain. — Geological Society, 2002. — С. 479. — (Geology of Series). — ISBN 9781862391277
  3. 3,0 3,1 Lottermoser B. Mine Wastes: Characterization, Treatment and Environmental Impacts. — Springer Berlin Heidelberg, 2010. — С. 122. — ISBN 9783642124198
  4. 4,0 4,1 Bordenstein, Sarah. «Rio Tinto, Spain». Science Education Resource Center. Carleton College. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  5. Salkield L.U. A technical history of the Rio Tinto mines: some notes on exploitation from pre-Phoenician times to the 1950s. — Springer Netherlands, 2012. — ISBN 9789400933774
  6. Davis, R. A., Jr.; Welty, A. T.; Borrego, J.; Morales, J. A.; Pendon, J. G.; Ryan, J. G. (2000). «Rio Tinto estuary (Spain): 5000 years of pollution». Environmental Geology. 39 (10): 1107–1116. doi:10.1007/s002549900096.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Minder, Raphael (2012 թ․ ապրիլի 12). «In Struggling Spanish Town, Hopes of Reopening Mine Are Delayed». The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  8. Fernández Remolar, D. C.; Morris, R. V.; Gruener, J. E.; Amils, R.; Knoll, A. H. (2005). «The Rio Tinto basin, Spain: Mineralogy, sedimentary geobiology, and implications for interpretation of outcrop rocks at Meridiani Planum, Mars». Earth and Planetary Science Letters. 240 (1): 149–167. Bibcode:2005E&PSL.240..149F. doi:10.1016/j.epsl.2005.09.043.
  9. Fernández Remolar, D. C.; Rodríguez, N.; Gómez, F.; Amils, R. (2003). «Geological record of an acidic environment driven by iron hydrochemistry: The Tinto River system». Journal of Geophysical Research: Planets. 108 (E7): 5080. Bibcode:2003JGRE..108.5080F. doi:10.1029/2002JE001918.
  10. Sánchez Andrea, I; Rodríguez, N; Amalis, R; Sans, J. L. (2011). «Microbial diversity in anaerobic sediments at Rio Tinto, a naturally acidic environment with a high heavy metal content». Applied and Environmental Microbiology. 77 (17): 6085–6093. doi:10.1128/AEM.00654-11.
  11. Guy Webster (2005 թ․ նոյեմբերի 29). «News | NASA Rover Helps Reveal Possible Secrets of Martian Life». Jpl.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Տինտո» հոդվածին։