Pliva[3], խորվաթական դեղագործական ընկերություն։ Հիմնադրվել է Զագրեբում։ Ադերոլի ջեներիկ (անգլ.՝ generic drug) արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է աշխարհում։ Հարավային Եվրոպայի դեղագործական ամենամեծ ընկերությունն է[4], Խորվաթիայում արտահանող ամենախոշոր երրորդ ընկերությունը[5]։

Pliva
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1921[1]
ՎայրԶագրեբ, Խորվաթիա
Երկիր Խորվաթիա
Արդյունաբերությունդեղամիջոցների արտադրություն
Հասույթ542 մլն € (2018)[2]
Աշխատողների թիվ2217 մարդ (2018)[2]
Կայքpliva.com
 Pliva Վիքիպահեստում

Pliva-ն 2008 թվականին ձեռք է բերել Teva Pharmaceutical Industries դեղագործական ընկերությունը և ներկայումս գործում է որպես Teva-ի դեղագործական բաղադրիչների մասնաճյուղ։

Ժամանակակից դրություն խմբագրել

Pliva-ն գործում է աշխարհի քավելի քան 30 երկրում։ Այն Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի դեղագործական ամենախոշոր ընկերությունն է։ Այն մասնագիտացված է ջեներիկի դեղագործական արտադրանքի մշակման, արտադրության և տարածման ոլորտներում, այդ թվում՝ կենսաբանական պրեպարատների, ցիտոստատիկների, ինչպես նաև դեղագործական ակտիվ բաղադրիչների։

Pliva-ն հայտնի է ադերոլի իր նոր, ուժեղ և առավել արդյունավետ տեսակներով[6]։ Սննդի ու դեղերի վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration) վարանել է հաստատել դրանք, մինչև որ պրեպարատներն անցել են մանրակրկիտ լաբորատոր հետազոտություն։ Ազիթրոմիցինը, որը հայտնի է նաև Սումամեդ անունով, աշխարհում ամենից շատ վաճառվող հակաբիոտիկներից է[7]։ Հետազոտողների խումբը (Գաբրիելա Կոբրեհա, Գորյանա Ռադոբոլյա-Լազարևսկի, և Զրինկա Տամբուրաշև)՝ դոկտոր Ս. Դոկիչի գլխավորությամբ, ազիթրոմիցինը հայտնաբերել է 1980 թվականին։ Այն Արևելյան Եվրոպայում վաճառվում է Սումամեդ անունով և արտոնագրվել է Pfizer ընկերության կողմից, որն այն Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկա է արտահանել Զիտրոմաքս անունով. այնտեղ այն համարվում է ամենից շատ վաճառվող հակաբիոտիկը։ Pfizer ընկերությունը Pliva-ին է փոխանցել եկամտի հիմնական մասը մինչև 2005 թվականին արտոնագրի ժամկետի ավարտը։ Շահույթն օգտագործվել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում շուկայի ընդլայնման վրա, չնայած որոշ ձեռքբերումներ խիստ կասկածելի են։ Մասնավորապես, Sanctura (trospium-ի քլորիդ) դեղահաբերը ԱՄՆ-ում ձախողում են ունեցել և արդյունքում վաճառվել են մոտ 150 միլիոն դոլար վնասով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 https://www.coface.cz/content/download/186543/3096111/file/CER-CZ-CEE_Top_500_2019_booklet.zipCompagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur, 2019.
  3. «Vjesnik: Pliva postala d. o. o. - Poslovni dnevnik» (Croatian). Vjesnik, Poslovni dnevnik. 2011 թ․ մարտի 26. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. CFO Europe Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  5. «Top 10 najvećih hrvatskih izvoznika». tportal.hr (Croatian). 2012 թ․ հունիսի 17. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Company Profile». PLIVA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  7. «Azythromycin: A world best-selling antibiotic - Pliva». Case Studies. World Intellectual Property Organization (WIPO). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pliva» հոդվածին։