Խոլահավ Աբբոտի

թռչունների տեսակ
(Վերահղված է Papasula abbottiից)
Խոլահավ Աբբոտի
Խոլահավ Աբբոտի
Խոլահավ Աբբոտի
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Հայրախոլահավեր (Papasula)
Տեսակ Խոլահավ Աբբոտի (P. abbotti)
Միջազգային անվանում
Papasula abbotti
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խոլահավ Աբբոտի կամ սևաթև խոլահավ[1] (լատին․՝ Papasula abbotti) հազվադեպ ծովային թռչուն խոլահավերի ընտանիքից։ Միակ տեղը, որտեղ նրանք բույն են դնում, ավստրալիական Ծննդյան կղզին է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում և ունի 135 կմ2 տարածք։ Աբբոտի խոլահավն ամբողջ տարի մնում է կղզու շրջակայքում։ Հայրախոլահավերի ցեղի միակ ներկայացուցիչն է։

Նկարագրություն խմբագրել

Այս թռչնի մարմնի երկարությունը 79 սմ է, իսկ միջին քաշը` 1460 կգ[2]։ Փետուրները սև-սպիտակ են։ Աչքերը սև են։ Էգերի կտուցը վառ մոխրագույն է, իսկ արուների` վարդագույն` սև գագաթով։ Գլուխը, ծոծրակը և ներքևի մեծ մասը սպիտակ գույնի են։ Թևերը սև են` սպիտակ բծերով։

Կենսակերպ խմբագրել

Սևաթև խոլահավ բույն է դնում Ծննդյան կղզու արևադարձային խոնավ ջունգլիների լեռնահարթերին և արևմտյան լանջերին։ Նա բացակայում է հյուսիսային լանջերում, քանի որ մուսսոների ժամանակ դրանք հատկապես շատ են տուժում ուժեղ քամիներից։ Թռչունները նախընտրում են իրենց համար որպես բույնի ծառ ընտրել ավելի բարձր գագաթներով ծառեր։ Հաճախ նրանք օգտագործում են փռշնիPlanchonella, Syzygium և Tristiropsis ցեղերին պատկանող ծառեր[2]։

Մինչև այժմ տեսակի բազմացման կենսաբանությունը շատ թույլ է ուսումնասիրված, քանի որ բները դժվար հասանելի են։ Ձվադրումը սկսվում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակում, գագաթնակետը ընկած է հունիս-հուլիս ամիսներին։ Նրանք ձվադրում են ընդամենը մեկ ձու։ Երիտասարդ թռչունները շատ դանդաղ են մեծանում, և ծնողները կերակրում են նրանց ծնվելուց մինչև 230-րդ օրը։ Այդ պատճառով երիտասարդ թռչունին հաջողությամբ մեծացրած զույգը ձվադրում է երկու տարին մեկ անգամ[3]։ Զույգերին պետք է 9,5 տարի` գոնե երկու ձագ մեծացնելու համար։ Վերարտադրության ցածր մակարդակը կապված է նրա հետ, որ ամեն չորրորդ ճուտիկ մահանում է չորս շաբաթվա ընթացքում` կամ սովից, կամ էլ դառնում է ավստրալիական շագանակագույն բազեի որս (Accipiter fasciatus)[3]: Բացի դրանից, շատ երիտասարդ թռչուններ մահանում են սովից, թռիչքի ընթացքում անփորձ թռչունները վիրավորվում են ծառի պսակին վայրէջք կատարելիս, մյուսները դառնում են ուժեղ փոթորիկների զոհ[3]։

Սպառնալիքներ խմբագրել

Երբ սևաթեվ խոլահավը 1892 թվականին հայտնաբերվել է ամերիկացի թռչնաբան Ուիլյամ Լուիս Աբբոտի կողմից Հնդկական օվկիանոսի արևմտյան Սեյշելյան կղզիներում, այն ավելի մեծ տարածվածություն ուներ, քան այսօր։

Ասամփշեն կղզում այն վերացել է 1920-ական կամ 1930-ական թվականներին` անտառի արմատախիլ անելու և գուանոյի արդյունահանման պատճառով։ Ռոդրիգես կղզում և Մարշալյան կղզիներում գտնված ոսկորները ցույց են տալիս, որ նրանք տարածված են եղել այդ կղզում հարյուրամյակներ առաջ։ Մարշալյան կղզիներից վերացած տեսակների անունը Papasula abbotti costelloi է, որը 1988 թվականին շնորհվել է Դեյվիդ Ուիլյամ Սթեդմանի, Սյուզան Շուբերելի և Դոմինիկ Պալավանի կողմից։ Ակնարկելով ամերիկացի կատակերգու Լու Կոստելլոյին` բառախաղի միջոցով նրան տրվել է costelloi մականունը[4]։

1965 թվականից մինչև 1987 թվականը Ավստրալիայի Ծննդյան կղզու գուանոյի արդյունաբերությունը մեծ վտանգ էր ներկայացնում։ Բույն հանդիսացող ծառերն արմատախիլ են եղել` թողնելով շատ տեղերում մերկ վայրեր։ 1988 թվականին ցիկլոնը ոչնչացրել է բույն դնող բնակչության մեկ երրորդը։ 1990-ականներից սկսած, հաջորդ սպառնալիքն առաջացել է դեղին խենթ մրջյունից (Anoplolepis gracilipes), որը սպանել է երիտասարդ թռչունների մեծ մասին։

Մրջյունների շարունակական հարձակումից հետո բնապահպանական խմբին հաջողվել է 1992 թվականին թռչուններին հասցնել 1900 զույգի, իսկ 2002 թվականին՝ 3000 զույգի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 239—240. — 478 с.
  2. 2,0 2,1 Higgins, S. 791
  3. 3,0 3,1 3,2 Higgins, S. 795
  4. Steadman, David William (2006): Extinction and Biogeography of Tropical Pacific Birds. University of Chicago Press. ISBN 0-226-77142-3

Գրականություն խմբագրել

  • Diamond, A. W.; Schreiber, R. L. (1987): Rettet die Vogelwelt, Ravensburger Verlag
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլահավ Աբբոտի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլահավ Աբբոտի» հոդվածին։