Notion, հավելված, որը ներկայացնում է այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ տվյալների բազա, կանբան, վիքի, օրացույց և հիշեցումներ։ Օգտագերը կարող է օգտագործել այս ծառայությունները նշումներ սեղծելու, տվյալների հետ աշխատելու, նախագծերի կառավարման և այլնի համար։ Այս համակարգերը կարող է օգտագործվել առանձին կամ միասին այլ ծրագրերի հետ։

Изображение логотипа
Տեսակproductivity software?, վկայագրված ծրագրային ապահովում և hypertext system?
Նախագծումը՝Notion?
ՕՀմաքՕՍ, Windows, iOS և Անդրոիդ
Լույս տեսավ՝2016[1]
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքnotion.so(անգլ.)

Պատմություն խմբագրել

Notion Labs Inc-ը սթարթափ է Սան Ֆրանցիոյից, որը ստեղծվել է 2016 թվականին։ Սակայն հիմնադիրներ հրաժարվեցին հանդիպել վենչուրային կապիտալիսների հետ[2]։

2016 թվականի մարտին թողարկվեց վեբ-տարբերակը և OS X-ի օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածը, իսկ արդեն 2017 թվականի մայիսին թողարկվեց Microsoft Windows-ի համար նախատեսված տարբերակը, 2017 թվականի հունիսին iOS տարբերակը։

2018 թվականի մարտին ծրագրային ապահովումը ստացավ 2․0 տարբերակի թարմացումը, ինչպես նաև «Product Hunt» գնահատականը[3], որպես ամսվա լավագույն ապրանքան և հրապարակվեց The Wall Street Journal-ում[4]։ Այդ ժամանակ ընկերությունը ուներ 10-ից քիչ աշխատակից[5]։

2018 թվականի հունիսին թողարկվեց Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը[6]։ 2019 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ ծրագրին ունի ավելի քան միլլիոն օգտատեր[7]։ 2020 թվականի ապրիլի ընկերությունը, ունենալով 4 միլլիոն օգտատեր, կարողացավ ներգրավել 50 միլլոն դոլար ներդրում[8]։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին Notion-ը ձեռք բերեց Automate.io սթարթափը[9]։ Նույն տարվա հոկտեմբերին նոր ֆինանսավորման փուլի շնորհիվ Notion-ը ստացավ 275 միլլիոն դոլլարի ներդրում։ Notion-ի ներդրումները գնահատվեցին 10 միլլիարդ դոլար, իսկ ընդհանուր քանակով այդ պահին ծրագիրն ուներ 20 միլլիոն օգտատեր[10]։

Ծրագրային ապահովում խմբագրել

Notion համարվում է միասնական պլատֆորմ, որը պարունակում է Markdown նշումների համակարգը, իր մեջ ներառելով՝ կանբան տախտակներ, առաջադրանքներ, վիքիներ և տվյալներ բազա[11]։ Ընկերությունը իրենց հավելվածը համարում են միակ աշխատանքային տիրույթը՝ նշումներ կատարելու, տվյալների կառավարման, ինչպես նաև նախագծերի կառավարման համար։ Ծրագրային ապահովումը համարվում է գործիք ֆայլերի կառավարման համար, որը առաջարկում է միակ աշխատանքային տիրույթը, որը օգտատերերին թույլ է տալիս մեկնաբանել նախագծերը, մասնակցել քննարկումներ և ստանալ ակնարկներ այլ օգտատերերից։ Բացի այն, որ հավելվածը համարվում է կրոսսպլատֆորմային, նրան կարելի է հասանելիություն ստանալ նաև վեբ կայքի միջոցով։

Ընկերության գործիքները օգտատերերին թույլ են տալիս պլանավորել իրենց առաջադրանքները, ղեկավարել ֆայլեր, պահպանել փաստաթղթեր, և տեղադրել հիշեցումներ օրվա հետ կապված, օգնելով օգտատերերին կազմակերպել իրենց աշխատանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://successstory.com/companies/notion
  2. Bastone, Nick. «This enterprise software startup has VCs literally knocking on its doors to invest, but for now, it's not interested». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Notion 2.0 - The all-in-one workspace - notes, tasks, wikis, & databases». Product Hunt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  4. «The Only App You Need for Work-Life Productivity». The Wall Street Journal. 2018 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  5. Shah, Hiten (2019 թ․ մայիսի 28). «How Ivan Zhao's Notion Is Going After Atlassian and Why It Just Might Win». FYI. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Notion brings its powerful note-taking app to Android». The Verge. 2018 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  7. Newton, Casey (2019 թ․ սեպտեմբերի 17). «Notion's powerful note-taking app is now free for students and teachers». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Buzzy Work App Notion Hits $2 Billion Valuation In New Raise». Forbes. 2020 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  9. Franklin Electric acquires stake in India's Pluga Pumps // World Pumps. — 2014-10. — В. 10. — Т. 2014. — С. 4. — ISSN 0262-1762. — doi:10.1016/s0262-1762(14)70214-7
  10. Cienna Davis Digital Blackface and the Troubling Intimacies of TikTok Dance Challenges // TikTok Cultures in the United States. — London: Routledge, 2022-03-28. — С. 28–38. — ISBN 978-1-003-28070-5.
  11. «Notion goes where Evernote dares not: what you need to know». Android Community. 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.