Կանբան[1]՝ կազմակերպության արտադրության և մատակարարման համակարգ, որը թույլատրում է իրականցնել «ճիշտ ժամանակին» սկզբունքը։ «Կամբան» բառը ճապոներենից թարգամանաբար նշանակում է «գովազդային վահանակ, ցուցանակ» (ճապ.՝ 看板):

Պատմությունը և նկարագրությունը խմբագրել

Հասկացության առաջացումը կապված է ստանդարտ գործառնությունների փոխանցման հետ. մասնակիցները կատարվելիք աշխատանքքները փոխացնում էին թղթին և փակցնում էին աչքի ընկնող տենող՝ մյուսների կողքին[2]։

Կանբան համակարգը փորձարկվել և առաջինը աշխարհում իրականացվել է Toyota ընկերության կողմից[3]։ 1959 թվականին այս ընկերությունը սկսեց փորձեր կատարել կանբանի համակարգում և 1962 թվականին ամբողջ արտադրությունը սկսեց իրականացվել հենց այս սկզբունքով։

«Տոյոտա» ընկերության արտադրության կազմակերպման հիմքում ընկած է մեքենաների արտադրության և շահույթի տարեկան պլանը, ինչի հիման վրա էլ կազմվում են յուրաքանչյուր ստորաբաժանման ամսական և օպերատիվ պլանները՝ հիմնված սպառողական պահանջարկի կանխատեսման վրա (ձեռքբերման ժամանակահատվածը 1-3 ամիս)։ Ամենօրյա գրաֆիկը կազմվում է միայն գլխավոր հոսքագծի համար։ Գլխավոր հոսքագիծը սպասարկող ստորաբաժանումների և խանութների համար դրանք չեն կազմվում (սահմանվում են միայն արտադրության ամսական ծավալները)։

«Ճիշտ ժամանակին» փիլիսոփայության անընդհատ օգտագործումը թույլ է տալիս բացահայտել թաքնված թերություները։ Քանի որ արտադրանքի և դետալների պաշարները կարող են թաքցնել խնդիրները, դրանց ամենօրյա վերահսկողությունը բացահայտում է, օրինակ, խափանումները կամ անգործությունը[3]։

Տեսակները խմբագրել

Քարտային կանբան խմբագրել

Իրենից ներկայացնում է քարտ, որը պարունակում է՝

  • քարտի գույնը
  • ուղարկողի հասցեն
  • դետալի անունը, համարը, քանակը
  • դետալը ստացողի հասցեն։

Գունային տարբերակներից մի քանիսը՝

  • Կապույտ՝ արտադրական կանբան (արտադրական գծի և ստացողի միջև)
  • Կարմիր՝ պահեստային կանբան (պահեստի և ստացողի միջև)
  • Կանաչ՝ միջգերատեսչական կանբան (խանութների, արտադրություների, գործարանների և այլնի միջև)։

Ծրագրային կանբան խմբագրել

Ծրագրային ապահովման տարատեսակներից մեկն է։ Աութսորսինգ և անկախ ընկերությունների համար խոստումնալից տարբերակ է, որը աշխատում է մեծ քանակի պատվերներով։ Տեխնոլոգիան աշխատում է նույն սկզբունքով, ինչ քարտային կանբանը, բայց հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռեյսբերգ Ժամանակակից տնտեսագիտական բառարան. — Մոսկվա.
  2. Կանբան և «ճիշտ ժամանակին»-ը Toyota-ում, 2014, էջ 106
  3. 3,0 3,1 Ռիչարդ Շոնգերգեր Արտադրության կառավարման ճապոնական մեթոդները = Japanese Manufacturing techniques. — Մոսկվա, 1988.