Noize MC
Իվան Ալեքսանդրովիչ Ալեքսեև (ռուս.՝ Иван Александрович Алексеев, մարտի 9, 1985, Յարցևո, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի է որպես Noize MC, ռուս հիպ-հոպ երգիչ, ռոք-երաժիշտ, երգահան և դերասան[1]։
Իվան Ալեքսեև | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Иван Алексеев |
Նաև հայտնի է որպես | Noize MC |
Ծնվել է | մարտի 9, 1985 (38 տարեկան) Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էմո ռոք, ռեփ, ալտերնատիվ հիփ հոփ, rapcore?, փանկ-ռոք և ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | ռեփեր, դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար, ստեղնահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 1997-այժմ |
Լեյբլ | Respect Production? և Мистерия звука |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան |
Պարգևներ | |
Կայք | noizemc.com |
![]() |
Noize MC-ը իր մեջ միաժամանահ համատեղում է մի քանի երաժշտական ժանրեր և ոճեր։ Իր մրցույթներում երաժիշտը կարողանում է համատեղել նաև ասերգային երաժշտությունը ռոք երաժշտության հետ[2][3]։
Դրա համար նա ստացել է «Noize» մականունը։ Հետագայում ավելացել է նաև «MC» հապավումը և կազմվել է երաժշտի անհատական անվան ամբողջական տարբերակը[4]։
Կենսագրություն Խմբագրել
Իվան Ալեքսանդրովիչ Ալեքսեևը ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Սմոլենսկի մարզում։ Նրա մայրը եղել է քիմիկոս, իսկ հայրը մասնագիտությամբ երաժիշտ։
1994 թվականին նրա ծնողները պաշտոնապես ամուսնալուծվել են և նա ապրել է մոր հետ։ 8-9 տարեկան ասակում Իվանը սկսել է գրել իր ատաջին չափածո երաժշտական ստեղծագործությունը։
10 տարեկան հասակից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ և վոկալով։ 1995-1996 թվականներին երաժշտական դպրոցում հաճախել է դասական կիթառի դասերի։
Դրանից մեկ տարի անց, Իվանը մոր հետ տեղափոխվել է անկախ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաք։ Բելգորոդում նա կարողացել է երկու անգամ հաղթանակ տանել դասական կիթառի տարածաշրջանային մրցանկցություններում, համապատասխանաբար 1998 և 2000 թվականներին։
Նա անձամբ լինելով ռոք կիթառի երկրպագու, 13 տարեկան հասակում բացել է իր առաջին երաժշտական խումբը։ Երաժշտին մեծ ճանաչում է բերել «Նիրվանա» խմբի անդամների մշտական երկրպագությունը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Noize MC. Биография»։ «Красная звезда»։ Վերցված է 2014-08-24։ «русский рэпер, рок-музыкант»
- ↑ «Noize MC»։ «Rap.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-20-ին։ Վերցված է 2014-08-24։ «рэп-рок-кроссовер»
- ↑ «Фильмография Нойз ЭмСи / Noize MC»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-02-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ Noize MC Smells like teen spirit