Let It Be (անգլ․ թարգ.՝ Թող լինի), բրիտանական The Beatles ռոք խմբի երգը, որը թողարկվել է 1970 թվականին որպես սինգլ, ավելի ուշ ներառվել է Let It Be ալբոմում։ Երգի հեղինակը Փոլ ՄաքՔարթնին է (հեղինակային իրավունքը պատկանում է Ջոն Լենոնին և ՄաքՔարթնիին)[3][4]։ Երգը դարձավ The Beatles խմբի վերջին սինգլը, նախքան ՄաքՔարթնին հայտարարեց խմբից հեռանալու մասին։

«Let It Be»
Բիթլզի երգը «Let It Be» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 8, 1970
ՁայնագրվածՄարտի 3-31 և ապրիլի 30 1969, հունվարի 4 1970
Twickenham Film Studios, Apple Corps, Abbey Road Studios
ԺանրԳոսպել[1]
Լեզուանգլերեն
Տևողություն4:03
3:55 (Naked version)
ԼեյբլApple
ՀեղինակՓոլ ՄաքՔարթնի
Ջոն Լենոն
ԿոմպոզիտորՋոն Լենոն[2] և Փոլ ՄաքՔարթնի
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Քրիս Թոմաս
Let It Be ալբոմի երգացանկ
Dig It
(5)
«Let It Be»
(6)
Maggie May
(7)

Եվրոպական հիթ-շքերթներում երգը առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

Ստեղծագործում և ձայնագրություն խմբագրել

ՄաքՔարթնի ասել է, որ «Let It Be» երգի միտքը իր մոտ եկել է այն բանից հետո, երբ «Սպիտակ ալբոմի» ձայնագրման ժամանակ, երազում իր մորն է տեսել։ ՄաքՔարթնին բացատրել է, որ նրա մայրը (ով մահացել է քաղցկեղից, երբ Փոլը14 տարեկան էր) ոգեշնչել է «Mother Mary» խոսքերը[5][6]։ Փոլը ասել է՝ «Ես ինձ երջանիկ էի զգում այդ քնից հետո։ Այն ինձ հուշեց, որ գրեմ «Let It Be» երգը»[7][8]։ Ավելի ուշ ՄաքՔարթնին պատմել է, որ քնի մեջ իր մայրը իրեն ասել է՝ «Ամեն ինչ լավ կլինի, ուղղակի թող լինի (let it be)»[9]։

«Let It Be»-ի առաջին փորձը տեղի է ունեցել 1969 թվականի հունվարի 3-ին Twickenham Film Studios ստուդիայում, որտեղ Բիթլզը սկսել էր աշխատել նոր՝ «Թող լինի» ֆիլմի վրա։ Ֆոնոգրամման ձայնագրվել է 1969 թվականի հունվարի 31-ին, որպես «Apple ստուդիայի ներկայացման» մի մաս։ ՄաքՔարթնին դաշնամուր է նվագում, Լենոնը բաս կիթառ, Բիլի Պրեստոնը էլեկտրոնային երգեհոն, Ջորջ Հարիսոնը կիթառ, իսկ Ռինգո Սթարը հարվածային գործիքներ[10]։

1970 թվականի մարտի 6-ին թողարկվել է «Let It Be» սինգլը։ 1970 թվականի մարտի 26-ին Ֆիլ Սպեկտորը «Let It Be» ալբոմի համար ներկայացրել է երգի ռեմիքս տարբերակը[11]։ Ռեմիքսի մեկ այլ տարբերակ ներառվել է 2003 թվականի «Let It Be… Naked» ալբոմի համար։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Երգի թողարկում խմբագրել

Երգը թողարկվել է որպես սինգլ (Ա կողմ՝ Let It Be, Բ կողմ՝ You Know My Name) և ներառվել է «Let It Be» ալբոմում, և այս ամենը թողարկվել է 1970 թվականին։ Երգը նաև ներառվել է այն ալբոմներում, որոնք թողարկվել են խմբի լուծարումից հետո։

Հիթ-շքերթներ խմբագրել

Նախորդող՝
«Bridge over Troubled Water» - Simon & Garfunkel
Billboard Hot 100 #1
11 - 24 ապրիլի 1970[13] (երկու շաբաթ)

 

Հաջորդող՝
«ABC» - The Jackson 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unterberger, 2009
  2. ISWC-Net
  3. MacDonald, Ian (2005). Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties (Second Revised ed.). London: Pimlico (Rand). p. 337.
  4. Sheff, David (2000). All We Are Saying: The Last Major Interview with John Lennon and Yoko Ono (Paperback). St. Martin’s Griffin. p. 202.
  5. Miles, Barry (1997). Many Years From Now. Vintage-Random House. p. 20.
  6. Spitz, Bob (2005). The Beatles. Little Brown. pp. 73-76.
  7. Spitz, Bob (2005). The Beatles. Little Brown. pp. 88-90.
  8. The Beatles (2000). Anthology. Chronicle Books. p. 19.
  9. «Let It Be». Sold on Song. 2009
  10. Lewisohn, Mark (1988). The Beatles Recording Sessions. New York: Harmony Books. p. 170.
  11. Lewisohn, Mark (1988). The Beatles Recording Sessions. New York: Harmony Books. p. 198.
  12. Փոլ ՄաքՔարթնիի կինը (1969 թվականից մինչ մահ)
  13. «Hot 100. Chart Archives. Week of April 11, 1970» (անգլերեն). Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել