Night Fever («Գիշերային տենդ»), բրիտանական Bee Gees փոփ-խմբի երգը, որը գրվել է «Շաբաթ երեկոյի տենդը» պաշտամունքային դիսկո-ֆիլմի համար։ Հեղինակներն են Բարրի, Ռոբին և Մորիս Գիբբները, պրոդյուսերությամբ զբաղվել է Bee Gees խումբը, ինչպես նաև Էլբի Հելատենը և Կարլ Ռիչարդսոնը։ Երգը թողարկվել է ինչպես «Saturday Night Fever» ընդհանուր սաունդթրեքի կազմում, այնպես էլ առանձին սինգլով՝ 1978 թվականի փետրվարի 7-ին։ Թողարկումից հետո անմիջապես հայտնվել է չարթերում և շատերում զբաղեցրել է առաջին տեղը։ Օրինակ, Billboard Hot 100-ում առաջատար դիրքը պահպանել է 1978 թվականի երկու ամսվա ընթացքում՝ ցած մղելով Էնդի Գիբբայի «Love Is Thicker Than Water»-ը և ավելի ուշ զիջելով Իվոնն Էլլիմանի «If I Can’t Have You»-ին․ երկու երգերն էլ, ինչը հատկանշական է, նույնպես գրված է Գիբբ եղբայրների կողմից։
Երգի թողարկման հետ միաժամանակ նկարահանվել է տեսահոլովակ, որը, սակայն, պաշտոնապես հանրությանը ներկայացվել է միայն 2004 թվականին, չնայած չի պարունակում որևէ արգելված թեմա, երաժիշտները պարզապես երգում են կիսամութ ստուդիայում, և երբեմն կադրում ցուցադրվում են Մայամիի գիշերային փողոցները։ Տեսահոլովակը 1970-ականների առաջին տեսագրությունն է, որում Բարրի Գիբը հայտնվում է առանց իր ֆիրմային մորուքի։