New South China Mall (արտասանվում է Նյու Սաութ Չայնա մոլ, մոտավորապես թարգմանվում է «Հարավային Չինաստանի նոր առևտրի կենտրոն», չինարեն՝ 新華南MALL, փինյին՝ Xinhuanan Mall ), առևտրի կենտրոն Չինաստանի Դունգուան քաղաքում (Գուանդուն նահանգ), որն աշխարհում ամենամեծերից մեկն է։

New South China Mall
Տեսակառևտրի կենտրոն
Երկիր Չինաստան
ՏեղագրությունԴունգուան
Հիմնադրված է2005
Բացված2005
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

South China Mall կոչվող առևտրի կենտրոնը (անգլ. թարգմանաբար՝ «Հարավային Չինաստանի առևտրի կենտրոն») բացվել է Դունգուանի աղքատ բանվորական արվարձանում[1] 2005 թվականին[2] և ունի 1500[3] (ըստ պաշտոնական կայքի՝ 2350) վաճառակետ՝ 659․612 մ² ընդհանուր մակերեսով (բոլոր տարածքների մակերեսը 892․000 մ² է[4]), ինչը կենտրոնը դարձնում է ընդհանուր վարձակալվող մակերեսով իր տեսակի մեջ ամենամեծ օբյեկտը[5]։

Սակայն կենտրոնի գործունեության առաջին չորս տարիների ընթացքում գործել է վաճառակետերի 1%-ից պակաս, իսկ գոյության առաջին տասնամյակի վերջում՝ ոչ ավելի, քան 10%-ը[2], ինչի արդյունքում South China Mall-ը դասվել է «մեռած առևտրի կենտրոնների» շարքին[6]։ 2007 թվականի սեպտեմբերին կենտրոնի անվանն ավելացվել է New բառը (անգլ. թարգմանաբար՝ «նոր»)[2][7]։ Շենքը հինգհարկանի է, նրա կառուցման արժեքը եղել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար[8]։

Շենքը կառուցվել է նախկին վարելահողերի վրա, նախագծի պատվիրատուն և առաջին սեփականատերը միլիոնատեր Հու Գույճունն է (Ալեքս Հու)[8]։ 2006 թվականի դեկտեմբերին կենտրոնը վաճառվել է Founder Group-ին։ Կենտրոնը բաժանված է յոթ գոտիների, որոնք ոճավորված են որպես Ամստերդամ, Փարիզ, Հռոմ, Վենետիկ, Եգիպտոս, Կարիբներ և Կալիֆոռնիա։ Խանութի տեսարժան վայրերն են 25-մետրանոց փարիզյան Հաղթական կամարը, եգիպտական սֆինքսը, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի զանգակատան փոքրացված կրկնօրինակը, 2,1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ գոնդոլներով ջրանցքերը, 553-մետրանոց ամերիկյան ոլորաններ ատրակցիոնը, Ընկնող աշտարակ տեսակի ատրակցիոնը, շատրվանը[2]։

Առևտրի կենտրոնն արվեստում խմբագրել

2009 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Սեմ Գրինը նկարահանել է «Ուտոպիան չորս շարժումներում» վավերագրական ֆիլմը, որի մի մասը նվիրված է New South China Mall-ին[9][10][11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Welcome to the loneliest shopping mall in the world(անգլ.) на сайте metro.co.uk, 28 октября 2009
  2. 2,0 2,1 2,2 2,3 Джоан Ниландер. Chinese «ghost mall» back from the dead?(անգլ.) на сайте cnn.com, 28 апреля 2015
  3. Майкл Донохью. The South China Mall of misfortune(անգլ.) на сайте thenational.ae, 12 июня 2008
  4. Мэттью Бенджамин, Нипа Пибоонтанасават. China’s mall glut reflects an unbalanced economy(անգլ.) на сайте nytimes.com, 17 апреля 2007
  5. Том Ван Райпер. World’s 10 Largest Shopping Malls(անգլ.) на сайте forbes.com, 9 января 2007
  6. The Not-So-Great Mall of China: Welcome to the world’s largest (and loneliest) shopping centre(անգլ.) на сайте dailymail.co.uk, 29 октября 2009
  7. 华南MALL"变脸"突围 昨起变更为新华南MALL·生活城 Արխիվացված 2011-07-20 Wayback Machine(չին.) на сайте southcn.com, 20 сентября 2007
  8. 8,0 8,1 Дэвид Барбоза. China, New Land of Shoppers, Builds Malls on Gigantic Scale(անգլ.) на сайте nytimes.com, 25 мая 2005
  9. Utopia in Four Movements(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. Utopia, Part 3: The World’s Largest Shopping Mall(անգլ.) Public Broadcasting Service կայքում
  11. Utopia, Part 3: The World’s Largest Shopping Mall(անգլերեն) samgreen.to կայքում