Շահիդ Հան (անգլ.՝ Shahid Khan, հունվարի 1, 1985(1985-01-01)[1], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է Naughty Boy անվանումով, բրիտանացի երաժիշտ և պրոդյուսեր։ 2012 թվականին Հանը կնքում է եռամյաՀրատարակչական պայմանագիր Sony/ATV-ի հետ։ Ղեկավարում է «Naughty Boy Recordings»-ը արտադրողական ընկերություն։

Naughty Boy
Naughtyboyasianawards.png
Ծնվել էհունվարի 1, 1985(1985-01-01)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՈւոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր և դիջեյ
Կայքhotel-cabana.com

ԿենսագրությունԽմբագրել

Սկզբում Հանը սովորել է տնտեսագիտական ֆակուլտետում՝ Լոնդոնի Մետրոպոլիտյան համալսարանում, բայց այն ավարտել նրան չի հաջողվում։ Այս խնդիրները դարձան հրաշալի մոտիվացիա, որպեսզի Հանը նվիրվի երաժշտությանը։ Noughty Boy-ի աշխատասիրությունը իրավացիորեն պարգևատրվեց նրա ստորագրված պայմանագրերով համաշխարհային ձայնագրման լեյբլներով: Ավելի ուշ բրիտանացին հիմնեց սեփական ձայնագրման ստուդիան 5000 ֆունտ դրամաշնորհով։ 2009 թվականին երիտասարդը հաղթեց ևս 44.000 ֆունտ «Deal or no Deal» շոույում[2]:

ՆվաճումներԽմբագրել

Երաժիշտը ներխուժեց երաժշտական օլիմպոս 2009 թվականին՝ գրելով ռեփեր Չիփմունքի «Diamond Rings» սինգլը:2010 թվականի փետրվարին Հանը թողարկում է իր առաջին լիարժեք «Never Be Your Woman» սինգլը, որի ձայնագրմանը մասնակցեցին ռեփեր Ուայլդը և Էմիլի Սանդեն։ Հաջորդիվ Էմիլին և Հանը շարունակում են համագործակցել, որի արդյունքում նրանց հաջողվում է ձայնագրել Էմիլիի ալբոմըOur Version of Events[3]:

2013 թվականի մայիսին երաժիշտը ներկայացրեց իր երկրորդ՝ «Լա լա լա» սինգլը, որը ձայնագրվել է Սեմ Սմիթի հետ համատեղ։ Այն միանգամից սկսեց մեծ հեղինակություն վայելել։ Վերջին հաշվով սինգլը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթը[4]: Եվս մեկ սինգլի՝ «Lifted»-ի թողարկումից հետո լույս տեսավ բրիտանացու երկար սպասված Hotel Cabana ալբոմը։ Ալբոմի պատվավոր հյուրերն էին Էդ Շիրանը, Էմիլի Սանդեն, պրոֆեսոր Գրինը և այլք։ Naughty Boy-ը հաստատել է նաև իր մասնակցությունը Բրիթնի Սփիրսի ութերորդ ալբոմում[5]:

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Hotel Cabana (2013)

Սինգլներ

  • «Never Be Your Woman» (2010)
  • «Wonder» (2012)
  • «La La La» (2013)
  • «Lifted» (2013)
  • «Home» (2014)
  • «Runnin' (Lose It All)» (2015)
  • «Should've Been Me» (2016)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել