Հրատարակչական պայմանագիր

Հրատարակչական պայմանագիր, քաղաքացիա-իրավական պայմանագիր, որով մեկ կողմը (հեղինակ) պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում մյուս կողմին (հրատարակչություն) հանձնել գիտության, գրականության, արվեստի վերաբերյալ գրական ստեղծագործություն, իսկ հրատարակչությունը՝ երկը հրատարակել, տարածել և հեղինակին տալ հոնորար։ Հրատարակչական պայմանագիրը կնքվում է տիպային պայմանագրի հիման վրա, որով կողմերն ստանձնում են փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 624