Mode Gakuen Cocoon Tower (ճապ.՝ モード学園コクーンタワ), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Սինձյուկու շրջանի Նիսի-Սինձյուկու թաղամասում։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին, բարձրությունը կազմում է 204 մետր։ Այս շենքում կա 3 ուսումնական հաստատություն՝ Tokyo Mode Gakuen-ը (նորաձևության մասնագիտացված տեխնիկական ուսումնարան), HAL Tokyo-ն (տեխնոլոգիաների և դիզայնի քոլեջ), իսկ Shuto Ikō-ն բժշկական քոլեջ է։ Աշտարակը, ըստ իր ուսումնական մասնաշենքի բարձրության, երկրորդն է աշխարհում և 19-րդը՝ Տոկիոյի ամենաբարձր շենքերի ցանկում։

Mode Gakuen Cocoon Tower
Տեսակդպրոցի շենք, երկնաքեր և vertical campus building?
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունՆիսի-Սինձյուկու
Ճարտարապետական ոճՀայ-թեք
Բարձրություն204 մետր
Հարկեր50
ՍպասարկողNihon Kyoiku Zaidan?
ԲնակիչTokyo Mode Gakuen?, Q17221792?, Q11667055?, Tokyo Online University?, Professional Institute of International Fashion? և International Professional University of Technology in Tokyo?
Հիմնադրված է2008
Բացվածհոկտեմբեր 2008
ՇինարարShimizu Corporation?
ՃարտարապետԿենձո Տանգե
Պարգևներ
Քարտեզ
Քարտեզ

Դիզայն խմբագրել

Նոր երկնաքերի դիզայնն ընտրվել էր մրցույթի արդյունքում։ Միակ պայմանն այն էր, որ շենքը չպետք է ուղղանկյունաձև լիներ։ Մրցույթի համար ընդունվեց 150 առաջարկ՝ մոտ 50 ճարտարապետներից։ Արդյունքում հաղթեց Կենձո Տանգեի կողմից մշակված առաջարկը[3]։

Կառուցում խմբագրել

Աշտարակի կառուցումն սկսվել է 2006 թվականին և ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին։ Շինարարությունը կատարվում էր Asahi Life ապահովագրական ընկերության ավերված շտաբ-բնակարանի տեղում։ 204-մետրանոց, 50-հարկանի այս աշտարակն իր ուսումնական մասնաշենքի բարձրությամբ երկրորոդն է աշխարհում (զիջում է միայն Մոսկվայի պետական համալսարանին) և 17-րդ տեղը՝ Տոկիոյի ամենաբարձր կառույցների ցանկում[4]։

Tokyo Mode Gakuen-ը, ում անունը կրում է շենքը, նորաձևության դպրոց է։ Մյուս դպրոցները՝ HAL Tokyo-ն և Shuto Ikō-ն, հանդիսանում են ՏՏ ոլորտի և բժշկական ուսումնական հաստատություն և գտնվում են Mode Gakuen University-ի ենթակայության ներքո[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.emporis.com/awards/2008
  2. http://www.g-mark.org/award/describe/35685
  3. «Tokyo's Cocoon Tower selected as 2008 Skyscraper of the Year». Europe Real Estate. 2009 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Mode Gakuen Cocoon Tower». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  5. Young, Niki May (2009 թ․ հունվարի 23). «Recently completed Cocoon Tower makes education design as easy as A-B-C». WorldArchitectureNews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mode Gakuen Cocoon Tower» հոդվածին։