Հայ-թեք ոճ (անգլ.՝ hi-tech, high technology-ից, բառացի` բարձր տեխնոլոգիաներ), ոճ ճարտարապետության մեջ և դիզայնում, որ ծնվել է 1970-ական թվականներին ուշ մոդեռնիզմի զարգացմամբ։ Լայն կիրառում է ստացել 1980-ական թվականներին։ Հայ-թեքի գյխավոր տեսաբանները հիմնականում եղել են անգլիացիները` Նորման Ֆոսթերը, Ռիչարդ Ռոջերսը, Նիկոլաս Գրիմշոուն, իր ստեղծագործության որոշ փուլում Ջեյմս Սթիրլինգը և իտալացի Ռենցո Պիանոն։

HSBC բանկի շենքը Հոնկոնգում

Ակունքներ խմբագրել

 
Տորոնտոյի համալսարանի մասնաշենք, 2006

Հայ-թեքի գաղափարախոսության տեսանկյունից կարևորվում է «Արկիգրեմ» ճարտարապետական խմբի գործունեությունը, որ փոփ արտի և գիտական ֆանտաստիկայի գաղափարները ներմուծեց ճարտարապետություն։ Տեխնոլոգիական տեսանկյունից կարևորվում են նաև Ռիչարդ Բաքմինստեր Ֆուլլերի և Օտտո Պաուլ Ֆրայի աշխատանքները։

Ամերիկացի ճարտարապետ Չալլզ Ջենքսի բնորոշմամբ հայ-թեքը վերաբերում է ուշ մոդեռնիզմին, այսինքն` նրան բնորոշ են պրագմատիզմը, ճարտարապետի` որպես էլիտար մասնագետի ընկալումը, ճարտարապետական ծառայության մատուցումը, բարդ պարզությունը, քանդակային ձևերը, հակապատմականությունը, կառույցը որպես զարդապատկեր ներկայացնելը[1]։ Ջենքսից հետո գրեթե բոլոր մասնագետները հայ-թեքը բնորոշում են որպես մոդեռնիզմի զարգացում։ Հայ-թեքի ճարտարապետական կառույցներին բնորոշ է ֆունկցիոնալությունը, հարմարավետությունը, առանձնահատուկ գեղեցկությունը։ Այս ոճը կարելի է համարել ամբողջ դարաշրջանի բանաստեղծական ամփոփում։

Վաղ շրջանի հայ-թեք խմբագրել

Պատկեր:Centre Georges-Pompidou from Notre-Dame de Paris 2011.jpg
Պոմպիդու կենտրոն, Փարիզ

Վաղ շրջանի հայ-թեքի դրսևորում է ընդունված համարել Պոմպիդու կենտրոնը Փարիզում (1977), որի նախագծի հեղինակներն են Ռիչարդ Ռոջերսը և Ռենցո Պիանոն։ Կառուցման շրջանում այն թեժ բանավեճերի տեղիք տվեց, սակայն շուտով ընդունվեց` դառնալով Փարիզի տեսարժան վայրերից մեկը, ինչպես ժամանակին Էյֆելյան աշտարակը։

Անգլիայում հայ-թեք ոճով կառույցներ ավելի ուշ ի հայտ եկան. լոնդոնյան առաջին շենքերը այդ ոճով կառուցվեցին 1980-1990-ական թվականներին։ Դրա պատճառն ամենայն հավանականությամբ արքայազն Չարլզի վարած քաղաքականությունն էր։ Նա ակտիվ գործունեություն էր ծավալել Paternoster Square-ի վերականգնման համար հայտարարված ճարտարապետական մրցույթում։ Հանդես գալով բանավեճերում` արքայազնը կողմ էր արտահայտվում նոր դասականությանը` մերժելով հայ-թեքի գաղափարները և հայ-թեք ոճով նախագծերը բնորոշելով որպես Լոնդոնի դեմքն աղավաղող կառույցներ։ Չառլզ Ջենքսը կոչ արեց, որ «արքաները ճարտարապետությունը թողնեն ճարտարապետներին»։ Նույնիսկ կարծիք արտահայտվեց, որ միապետության նոր ձև է առաջանում ճարտարապետության մեջ արքայազնի դիկտատուրա հաստատելու փորձերով[2]։

Ուշ հայ-թեք խմբագրել

 
Ագբար աշտարակ, Բարսելոնա

1980-ական թվականների հայ-թեքը հեղինակություն ձեռք բերեց (այս ոճով կառուցված բոլոր շենքերը թանկարժեք էին)։ Չառլզ Ջենքսը դրանք անվանեց «բանկային տաճարներ»։ Կարելի է նույնիսկ ասել, որ ժամանակակից հայ-թեքը ձևավորում է խոշորագույն առևտրական ընկերությունների հեղինակությունը։ Լոնդոնում հայ-թեքի շուրջ բանավեճերը մեղմացան, իսկ այդ ոճի ականավոր ներկայացուցիչները հարգանքի արժանացան (Նորման Ֆոսթերին շնորհվեց ասպետի կոչում)։

Սկսած 1990-ական թվականներից` զարգանում են բիո-թեք և էկո-թեք ոճերը, որոնք, ի հակադրություն հայ-թեքի, ձգտում են միաձուլվել բնությանը, երկխոսության մեջ մտնել նրա հետ։

Բնորոշ գծեր խմբագրել

 
Լլոյդի շենք, Լոնդոն, 1986
  • Նախագծերում բարձր տեխնոլոգիաների կիրառում
  • Ուղիղ գծեր և ձևեր
  • Ապակու, պլաստմասսայի, մետաղի կիրառում
  • Ֆունկցիոնալ տարրերի (վերելակ, աստիճան, օդափոխման համակարգ) օգտագործումը շենքից դուրս
  • Ոչ կենտրոնացված լուսավորություն, որը ստեղծում է ընդարձակ, լավ լուսավորված տարածքի տպավորություն
  • Արծաթագույնի և մետաղագույնի լայն կիրառում
  • Տարածության նախագծման մեծ պրագմատիզմ
  • Կոնստրուկտիվիզմի և կուբիզմի տարրերի օգտագործում
  • Անհրաժեշտության դեպքում ֆունկցիոնալզմի ստորադասումը դիզայնին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jenks C. Current architecture. London, 1982.
  2. Architectural Design. № 1/2. London, 1988.

Գրականություն խմբագրել

  • Ա. Վ. Իկոննիկով Արտասահմանյան ճարտարապետություն. նոր ճարտարապետությունից մինչև պոստմոդեռնիզմ Մ., 1982.
  • Ա. Վ. Ռյաբուշին, Ա. Ն. Շուկորովա Ստեղծագործական հակասությունները արևմուտքի նորագույն ճարտարապետության մեջ Մ., 1986.
  • Բրիտանական մոդեռն ճարտարապետությունը` սկսած 1945 թվականից, Լոնդոն, 1984

Արտաքին հղումներ խմբագրել