Mama, կորեա-չինական բոյ բենդի առաջնաելույթային ստուդիական մինի ալբոմը, որը արտադրվել և թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից 2012 թվականի ապրիլի 9-ին, երկու տարբերակով՝ Exo-K ենթախումբը՝ կորեերենով իսկ Exo-M ենթախումբը չինարենով։

Mama
EXO Մինի ալբոմ
Թողարկված9 ապրիլի 2012 թվական
Ձայնագրված2011 թվական
ԺանրՔեյ փոփ
Էլեկտրոնիկ
R&B
Սոուլ
Տևողություն21:55
ԼեզուԿորեերեն
Չինարեն
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերԼի Սու Ման (գլխավոր)
Յուն Յանգ Ջին
Հյուկ Շին
Լի Յուն Ջե
Misfit
Ալբի Ալբերթսոն
Յիմ Կվանգ Ուկ
EXO-ի ալբոմների ժամանակագրություն
Mama
(2012)
XOXO
(2013)

Նախապատմություն

խմբագրել

Ալբոմի պրոդյուսերն է հանդիսանում Լի Սու Մանը, ով նաև համարվում է EXO խմբի հիմնական պրոդյուսերը։ Ալբոմի վերնագիրը կորեական տերմին է, որի միջոցով դիմում են թագավորական ընտանիքի անդամներին, որը նման է "ձերդ գերազանցություն" կամ "ձերդ վեհություն" ատրիբուտներին հայերենում։ Գլխավոր սինգլի՝ "Mama"-ի հեղինակն է Յու Յանգ Ջինը, ով նաև գրել է երկու այլ երգեր ալբոմի համար. "What Is Love" և "History":

Առաջխաղացում

խմբագրել

2011 թվականի դեկտեմբերից մինչ 2012 թվականի փետրվարը S.M. Entertainment-ը թողարկել է 23 թիզեր թրիլերներ խմբի անդամների մասնակցությամբ, որոնք իրենց մեջ ընդգրկում են ալբոմի երգերից հատվածներ։ "Angel" երգը օգտագործվել է որպես ֆոնային երաժշտություն չորս թիզերներում։ "Two Moons" երգը լսվում է #12 թիզերում, որում նկարահանվել են Exo-K ենթախմբի անդամ Քայիը և Exo-M ենթախմբի անդամ Լեյը։ "Machine" երգը լսվում է #5 թիզերում, որում նկարահանվել է Քայը.

Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" երգը երաժշտական ծրագրերի ժամանակ, "History" երգի հետ միասին։ Նրանք առաջնաելույթ են կատարել SBS հեռուստաալիքի Inkigayo, Mnet հեռուստաալիքի M! Countdown, KBS հեռուստաալիքի Երաժշտական բանկ և MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստածրագրերի ժամանակ ապրիլի 8-ից մինչ ապրիլի 15-ը, իսկ Exo-M-ը ելույթ է ունեցել նույն օրը China's 12th Yinyue Fengyun Bang Awards մրցանակաբաշխության ժամանակ[1][2]։ Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" ալբոմը, երույթ ունենալով կորեական երաժշտական շոուներում ամեն շաբաթ։ EXO-M աջակցել է ալբոմին, լինելով որպես կատարողներ Super Junior խմբի Super Show 4 concert tour շրջագայության ժամանակ, և հետևողականորեն ելույթ է ունեցել չինական երաժշտական և էստրադային ծրագրերում, այդ թվում հայտնվել է որպես հյուր Happy Camp հեռուստահաղորդումի էպիզոդներից մեկում[3]։

Թողարկում և ընդունում

խմբագրել

Խմբի նախաբան "What Is Love" սինգլը թողարկվել է 2012 թվականի հունվարի 30-ին. մարտի 9-ին թողարկվել է երկրորդ նախաբանը "History" սինգլը.

2012 թվականի մարտի 31-ին S.M. Entertainment-ը ներկայացրել է «Mama» մինի ալբոմի թիզեր թրիլերը, EXO-յի համերգային ցուցահանդեսի ժամանակ Սեուլում, Հարավային Կորեա[4][5]։ Ապրիլի 6-ին գործակալությունը թողարկել է Exo-K և Exo-M ենթախմբերի ալբոմների շապիկները։ Մինի ալբոմը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 9-ին միանգամից Չինաստանում, Հարավային Կորեայում և iTunes Store միջազգային խանութում։

Ալբոմի երկու տարբերակներն էլ ունեցել են առևտրային հաջողություններ. Exo-K ենթախմբի տարբերակը հասել է առաջին հորիզոնականի հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում, չորրորդ հորիզոնականը չինական Sina ալբոմների հիթ-շարքում, և առաջնաելույթ է կատարել ութերորդ հորիզոնականով Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում[6]։ Exo-M ենթախմբի տարբերակը առաջին հորիզոնական է զբաղեցրել չինական Sina ալբոմների հիթ-շարքում, չորրորդն է եղել հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում[7], և տասներկուերորդը Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում[6] Exo-M ենթախմբի բոլոր երեք սինգլները տարածվել են չինական տարբեր երաժշտական և տեսահոլովակների հիթ-շարքերում, իսկ ալբոմի գլխավոր սինգլներից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, թողարկումից ընդամենը մեկ օր անց։ Բոլոր երեք սինգլների տեսահոլովակները զբաղեցրել են առաջին հորիզոնականները չինական հոսքային կայքերում, այն ժամանակ, երբ Exo-K ենթախմբի "Mama" սինգլի երաժշտական տեսահոլովակը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը ՅուԹյուբի համաշխարհային հիթ-շարքում[8]։

Սինգլներ

խմբագրել

"What is Love"

խմբագրել

"What is Love" սինգլը թողարկվել է iTunes Store-ից և կորեական ու չինական այլ համացանցային խանութներից թվային ներբեռնելու համար 2012 թվականի հունվարի 30-ին[9]։ Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամներ D.O.-ն և Բեքհյոնը, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամներ Չենը և Լու Հանը[10]։ Երգի երկու տեսահոլովակներնել թողարկվել են ՅուԹյուբում նույն օրը, երբ երգը արդեն հասանելի է ներբեռնման համար։ Յուրաքանչյուրի երաժշտական տեսահոլովակում, որոնք ձայնագրված են երկու տարբեր տարբերակներով, մասնակցել են EXO խմբի բոլոր տասներկու անդամները։ Երաժշտական տեսահոլովակը կազմված է համակցված թիզեր տեսանյութներից, որոնք ավելի վաղ թողարկվել են գործակալության կողմից։

"History" սինգլը թողարկվել է 2012 թվականի մարտի 9-ին՝ կորեական և չինական տարբերակներով[11]։ Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամները, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամները[10]։ Երաժշտական տեսահոլովակները ՅուԹյուբում թողարկվել են 2012 թվականի մարտի 8-ին, երգերը iTunes-ում և այլ կորեական և չինական առցանց խանութներում ներբեռնման համար հասանելի դառնալուց մեկ օր առաջ։ Երկու տեսահոլովակները իրենց մեջ ընդգրկել են EXO խմբի տասներկու մասնակիցներին, ովքեր պարում են քամու ժամանակ, քարքարոտ տեղանքում և բաց կապույտ գույներ ունեցող ստուդիայում։

"History" սինգլը առաջնաելույթ է կատարել 27-րդ հորիզոնականում՝ չինական Sina New Singles Chart հիթ-շարքում և արդյունքում հասել է 6-րդ հորիզոնականին։ Sina Hot Singles Chart հիթ-շարքում, երգը առաջնաելույթ է կատարել 64-րդ հորիզոնականում[12] և հասել է 14-րդ հորիզոնականին։ Հարավային Կորեայում "History" սինգլը հասել է 86-րդ հորիզոնականին։

Երգացանկ

խմբագրել

Հիթ-շարքեր

խմբագրել
Հիթ-շարք Զբաղեցրած

հորիզոնական

MAMA
(կոր տար.)
MAMA
(չին տար.)
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 1 4
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ 1 6
Հարավային Կորեա Gaon 2012 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 7 16
Հարավային Կորեա Gaon 2013 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 32 39
Հարավային Կորեա Gaon 2014 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 39 54
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 95
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 33 63
ԱՄՆ (Billboard World Albums Chart) 8 12

Վաճառք

խմբագրել
Հիթ-շարք Վաճառք
Ճապոնիա (Oricon) 10,485+ (չինական տարբերակ)
35,771+ (կորեական տարբերակ)
Հարավային Կորեա (Gaon) 207,072+ (չինական տարբերակ)
294,486+ (կորեական տարբերակ)

Թողարկման պատմություն

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Համաշխարհային 9 ապրիլի 2012
  • CD
  • թվային ներբեռնում
S.M. Entertainment
Հարավային Կորեա
  • S.M. Entertainment
  • KMP Holdings
Չինաստան 1 օգոստոսի 2012 CD
  • S.M. Entertainment
  • Guangdong Yinxiang
Թաիլանդ 20 մայիսի 2013 CD S.M. True

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր

խմբագրել
Թվական Մրցանակաբաշխություն Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2012 SBS PopAsia Awards
History
Տարվա տեսահոլովակ Հաղթանակ
2013 Golden Disk Awards
Mama
Disk Bonsang Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «EXO to debut on April 8, 2012». facebook.com/smtown. 2012 թ․ ապրիլի 3. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  2. " «EXO-K debuts on Inkigayo with "MAMA"». allkpop.com. 2012 թ․ ապրիլի 8. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  3. «EXO-M avoids discussion about future, Chinese member Zhang Yixing returns to his hometown». Sina (Chinese). 2012 թ․ ապրիլի 26. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. EXO to officially debut on April 9th with “MAMA”
  5. «EXO's "MAMA" released». allkpop.com. 2012 թ․ ապրիլի 7. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  6. 6,0 6,1 «World Albums». Billboard.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  7. «[Gaon Album]» (Korean). Gaon. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «EXO-K's Music Video Comes In Seventh on Youtube Chart». Mnet. 2012 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  9. «EXO to release prologue single on January 30th». Allkpop. 2012 թ․ հունվարի 26. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  10. 10,0 10,1 «Album Info Release». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  11. «EXO-K and EXO-M to release second prologue single, "History"!». Allkpop. 2012 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  12. «Sina Hot Singles Chart» (Chinese). Sina.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)