Lotte World (կորեերեն՝ 롯데월드), Sincheon-dong (Սեուլ, Հարավային Կորեա) շրջանի զվարճանքի այգի։ Գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես «Ամենամեծ փակ զվարճությունների այգին»։

Lotte World
Տեսակզվարճանքի այգի
Երկիր Հարավային Կորեա
ՎարչատարածքՍեուլ
ՏեղագրությունSincheon-dong? և Սեուլ
Հիմնվել է1989
Բացվել է1989 հուլիսի 12-ին
Մակերես581 645 մ²
Lotte Worldը գտնվում է Հարավային Կորեաում
Lotte World

Պատմություն, նկարագրություն

խմբագրել

Զբոսայգին բացվել է 1989 թվականի հուլիսի 12-ին։ 1995 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «Ամենամեծ փակ զվարճությունների այգին»[1]։

Զբոսայգու ընդհանուր մակերեսը կազմում է 128 246 մ², տեղանքի մակերեսը՝ 581 645 մ² է։ Շինարարական ծախսերը կազմել են մեկ միլիարդ դոլար, հաճախումները՝ մեկ տարվա ընթացքում 8 միլիոն մարդ (7 310 000 մարդ 2015 թվականին, մոտ 6 միլիոն մարդ ըստ Visitkorea.or.kr) ընդ որում յուրաքանչյուր տասներորդը՝ օտարերկրացիներ[2]։

Անվանումը հուշում է, որ այն պատկանում է կոնգլոմերատի Lotte: Ի լրումն ատրակցիոնների Lotte World-ն ունի առևտրի կենտրոն, 504 սենյականոց հյուրանոց, մի թանգարան, կինոթատրոններ, երկրի խոշորագույն սահադաշտը, 200 տեղանոց «Կախարդական թատրոն», որտեղ հանդես են գալիս աճպարարները։ Մետրոյի ամենամոտ կայարանը Ջամսիլն է[3]։

Զբոսայգին բաժանված է 2 մեծ գոտիների՝«Արկածներ» գտնվում է տանիքի տակ, և «Կախարդական կղզի»՝ բաց երկնքի ներքո[4]։

Զբոսայգին մի քանի անգամ ծառայել է որպես նկարահանման հրապարակ՝ այստեղ է տեղի ունեցել «Աստիճան դեպի երկինք» (2003-2004), «Պաշտպանել բոսին» (2011), «Սեր կարճատև վարգ ոճում» (2014), «Հաիդը, Ջեկիլը և ես» (2015) հեռուստասերիալների գործողությունների մեծ մասը։ 2016 թվականին Lotte World մասնակցել է World Pump Festival փառատոնին։ 2010 և 2013 թվականներին զբոսայգին երկու անգամ դարձել է «Վազող մարդ») հեռուստաշոուի գլխավոր լոկացիան[5]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. TEA/AECOM 2015 Global Attractions Attendance Report Արխիվացված 2016-06-18 Wayback Machine (անգլ.) стр. 13, на сайте teaconnect.org[en]
  2. Lotte World (롯데월드) (անգլ.) на сайте visitkorea.or.kr
  3. Официальный сайт парка: Общий обзор (անգլ.)
  4. Lotte Hotel World Արխիվացված 2016-10-05 Wayback Machine (անգլ.) (կոր.) (չին.) (ճապոներեն) на сайте miceseoul.com
  5. Korean TV Drama Արխիվացված 2012-11-30 Wayback Machine (անգլ.) на сайте visitkorea.or.kr

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lotte World» հոդվածին։