Links 2 3 4 (գերմ.՝ Ձախ 2 3 4), գերմանական Rammstein ինդաստրիալ-մետալ-խմբի երգն է։ Խմբի թվով տասներորդ սինգլն է, և երկրորդը «Mutter» ալբոմից։ Թողարկվել է 2001 թ. մայիսի 14-ին Մոթոռ Մյուզիք լեյբլի կողմից[1]։ Խումբը թողարկել է այս երգը, որպեսզի հերքեն «Ֆաշիստական» հայացքները սատարելու և «նացիստական էստետիկայի» տարածման մեջ անդադար մեղադրանքները, և հանգամանորեն ցուցադրեն իրենց քաղաքական դիրքը։

Links 2 3 4
սինգլ Mutter ալբոմից
Rammstein
Թողարկված{{{2}}} մայիսի 14, 2001
ՁայնագրվածStudio Miraval, Ֆրանսիա, 2000
ԺանրNeue Deutsche Härte, Ինդաստրիալ մետալ
Տևողություն3:36
ԼեզուԳերմաներեն
ԼեյբլMotor Music
ՊրոդյուսերՅակոբ Հելլներ, Rammstein
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն
Sonne
(2011)
Links 2 3 4
(2001)
Ich will
(2002)

Երգի տեքստում օգտագործվում է գերմաներեն «երկու» բառի այլընտրանքային տարբերակը՝ «zwo» (ցվո) -ն «zwei» (զվայ)-ի փոխարեն, որն հիմնականում օգտագործվում է Գերմանիայի զինված ուժերում։ Երգի խոսքերը հուշում են խմբի մասնակիցների ձախակողմյա հայացքներ ունենալու մասին։ Կրկներգը ակնարկում է Բերթոլթ Բրեխթի «Einheitsfrontlied» երգին, որը գրվել էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցության համար 1930 թվականին[2]։

Առաջին անգամ երգը նվագել են 2000 թվականի ապրիլին «Links» աշխատանքային անվանմամբ։ Կատարվում է յուրաքանչյուր համերգի ընթացքում։

Տեսահոլովակ խմբագրել

Պատրաստվել է անիմացիոն տեսահոլովակ, որն ցուցադրում է մրջյունների սովորական ապրելաձևը։ Նրանք ունեն սեփական տներ, ֆուտբոլ են խաղում, ակումբ հաճախում, ուր պրոեկցիոն լապտերին երևում է Ռամշթայնի համերգային տեսանյութը։ Հետո նրանց հավասարակշիռ կյանքը խախտվում է բզեզների ներխուժումից։ Արդյունքում մրջյունները բանակ են ստեղծում և շարային երթով հակահարված են հասցնում և ջախջախում բզեզներին։ Տեսահոլովակի վերջի 5 վայրկյաններին ցուցադրվում է մրջյունների կողմից սպանված մարդկային ձեռք։

Երգացանկ խմբագրել

CD Maxi-Single
  1. Links 2 3 4 – (3։36)
  2. Hallelujah – (3։45)
  3. Links 2 3 4 (Geradeaus Mix by Clawfinger) – 4։28
  4. Links 2 3 4 (Westbams TechnoLectro Mix) – 5։56
  5. Links 2 3 4 (Westbams Hard Rock Café Bonus Mix) – 3։43
DVD
  1. Links 2 3 4 – (3։36)
  2. Hallelujah – (3։45)
  3. Links 2 3 4 (Geradeaus Mix by Clawfinger) – 4։28
  4. Links 2 3 4 (Westbams TechnoLectro Mix) – 5։56
  5. Links 2 3 4 (Westbams Hard Rock Café Bonus Mix) – 3։43
  6. Links 2 3 4 Video
  7. Links 2 3 4 Making of
  8. Photogallery

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Links 2-3-4 (single) - rammstein.de». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Rammstein: Das Herz schlägt links, oder?