Lancôme
Lancôme, 1935 թվականին հիմնված կոսմետիկ բրենդ, ներկայումս պատկանում է L’Oréal ընկերությանը (1964 թվականից)։
Lancôme | |
---|---|
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1935 |
Հիմնադիր | Armand Petitjean? |
Վայր | Կուրբևուա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | կոսմետիկ արդյունաբերություն և Օծանելիք |
Մայր ընկերություն | L’Oréal |
Սեփականատեր | L’Oréal |
Կայք | lancome.com և lancome-usa.com |
![]() |
Lancôme ընկերությունը հիմնել է Արմանդ Պետիժանը 1935 թվականի սկզբին։ Անվանումը նա հորինեց, ոգեշնչվելով Le Château De Lancosme դղյակի ավերակների տեսարանով, իսկ դրանց շուրջ վարդերի մացառուտները, ծառայեցին որպես «Ոսկե վարդ» պիտակի խորհրդանիշի նախատիպ։ Lancôme-ի առաջին հինգ օծանելիքները՝ Tendre Nuit, Bocages, Conquête, Kypre և Tropiques 1935 թվականին Բրյուսելում, ներկայացվեցին Համաշխարհային ցուցահանդեսին։ Անուշահոտությունների սրվակների դիզայնը մշակեց նկարիչ Ժորժ Դելոմը, ով նաև հետագայում շարունակեց համագործակցել Lancôme-ի հետ[1]։ 1936 թվականին ընկերությունը ընդլայնում է իր տեսականին, սկսելով թողարկել դեկորատիվ կոսմետիկա և մաշկի խնամքի համար միջոց։ Յուրահատուկ հաջողություն ձեռք բերեց Nutrix քսուքը[1]։
1952 թվականին Lancôme-ը թողարկում է իր ամենալավ օծանելիքների բուրմունքներից մեկը՝ Tresor: 1975 թվականին թողարկում է թարթիչների համար իր առաջին տուշը Immencils:
Իր արտադրանքի գովազդի համար Lancôme ընկերությունը, որպես կանոն, հրավիրում է հռչակավոր դերասանուհիների և մոդելների։ 1979 թվականին ֆիրմայի «դեմք» է դառնում ամերիկացի թոփ-մոդել Կերոլ Ալտը[2]։ Հետագա տարիներին Lancôme-ի կոսմետիկ միջոցների գովազդային դեմքերն էին՝ Մարի Ժիլլենը, Շալոմ Հարլոուն, Ինես Սաստրեն, Ումա Թուրմանը, Ժուլիետ Բինոշը, Մինա Սուվարին և ուրիշներ։

Ամենաերկարաժամկետ գովազդային պայմանագրերից մեկը կնքվեց դերասանուհի Իզաբելլա Ռոսսելլինիի հետ, ով ներկայացնում էր Lancôme-ը շուրջ 14 տարի, սկսած 1982 թվականից։ 2005 թվականին Lancôme-ը հայտնեց սուպերմոդել Դարյա Վերբովայի հետ իր համագործակցության մասին։ Նա դարձել է նոր Hypnôse բուրմունքի և դեկորատիվ կոսմետիկայի դեմքը, ինչպես նաև մասնակցել է Brazilian Earth Colours դիմահարդարման մշակմանը, որի վաճառքի դրամական միջոցների մի մասը անցավ բարեգործությանը[3][4]։
Այդ նույն տարի ֆիրման թողարկեց մի շարք կոսմետիկ միջոցներ տղամարդկանց համար, որի գովազդին ներգրավվեց դերասան Կլայվ Օուենը։ Վերջինս ներկայացրեց Hypnôse բուրմունքի տղամարդկանց տարբերակը[5]։
2007 թվականին Lancôme-ը համագործակցության ներգրավեց Քեյթ Ուինսլեթին և Էն Հեթուեյին։ Ուինսլեթը հրավիրվեց համագորշծակցության փոխարինելու համար Ինես Սաստրեին Trésor օծանելիքի գովազդում[6], իսկ Հեթեուեյը ներկայացրեց Magnifique նոր բուրմունքը[7]։ 2009 թվականի վերջին հայտնի դարձավ, որ 2010 թվականին Lancôme-ը կներկայացնի Ջուլիա Ռոբերտսը[8]։ 2011 թվականին ընկերությունը ներկայացնելու պատվին արժանացավ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնին։ Գովազդային ֆոտոսեսիայի նկարահանումները իր մասնակցությամբ հանձնարարվեց Մարիո Տեստինոյին[9]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «The Lancôme Saga» (անգլերեն)։ lancome.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Carol Alt Career Timeline» (անգլերեն)։ carolalt.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Изнанка гламура: Как мир глянца творит добрые дела?» (ռուսերեն)։ Glamour։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Lancôme Daria Werbowy Collection» (անգլերեն)։ beautyanonymous.blogspot.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Clive Owen new ‘face’ of Lancome men’s line» (անգլերեն)։ msnbc.msn.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Kate Winslet is the new face of Lancome Tresor» (անգլերեն)։ sassybella.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Anne Hathaway confirmed as new ambassador for Lancome» (անգլերեն)։ sassybella.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Julia Roberts is Lancome's New Face» (անգլերեն)։ stylelist.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-05-04
- ↑ «Emma Watson to be face of Lancome» (անգլերեն)։ elleuk.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2011-02-27
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Պաշտոնական կայք Lancôme»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին