Lamborghini Murciélago (Լամբորջինի Մուրսյելագո)՝ սուփերքար, Սանտ Ագատա Բոլոնեզեյում Lamborghini ընկերության արտադրություն։ 2001 թվականին փոխարինեց Lamborghini Diablo-ն։ LP 670-4 SuperVeloce-ի վերջին օրինակը նարնջագույն տարբերակով դուրս է եկել 2010 թվականի նոյեմբերի 5-ին[1]։

Lamborghini Murciélago
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել և ավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողԼամբորգինի
ՆախորդLamborghini Diablo?
ՀաջորդLamborghini Gallardo (2003-2008)?
Դասսուպերմեքենա
Անիվային բազա2665 միլիմետր
Կայքlamborghini.com
 Lamborghini Murciélago Վիքիպահեստում

Անվան ծագում խմբագրել

Ինչպես ընդունված է Lamborghini-ում, մոդելների անունները դնում են կորիդայի աստղերի պատվին։ Այս անգամ նույնպես բացառություն չէր և տվյալ մոդելը անվանում են Մուրսուլյեգա ցլի պատվին։ Ըստ լեգենդի,1879 թվականի Կորդվայի մարտի ժամանակ առասպելական հայտնի ցուլը՝ Մուրսուլյեգա (իսպ.՝ Murciélagomurciélago՝ չղչիկ) մականունով, մնաց կանգուն ցլամարտիկի սրի 24 հարվածներից հետո։ Ցնցված ցլամարտիկը պահպանեց ցլի կյանքը, ինչը բավականին հազվադեպ երևույթ է։ Քիչ ուշ այդ ցլին ձեռք բերեց սելեկցիոներ Անտոնիո Միուրո և նա սկիզբ դրեց մարտական ցլերի տեսակին։ Սակյան որևէ փաստաթղթային ապացույցներ այդ լեգենդը չունի։ Միուրայի ռանչոյի ցուլերը առաջին անգամ մասնակցեցին կորիդային 1849 թվականին, մարտի նկարագրությունի 30 տարի առաջ։ Ցլամարտիկի անունը և ցլի մականունը կորիդայի սիրահարների կողմից անծանոթ էին մինչև ավտոմեքենայի ստեղծումը։ Անասնաբույժների տեսակետից քիչ հավնական է, կենդանին, որը ստացել է 24 խորը վերքեր, ուժեղ ընկճախտից և արյան մեծ կորստից հետո մնաց ողջ, էլ չասած բազմանալու մասին։

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ խմբագրել

Murciélago խմբագրել

 
Lamborghini Murciélago

Այն ժամանակվանից, երբ Audi-ն դարձավ «Lamborghini»-ի սեփականատերը, արդեն պատրաստ էր Lamborghini Diablo մոդելի ժառանգորդը, որի դիզայնով զբաղվում էր «Zagato» ընկերությունը։ Ավտոմեքենան պետք էր անվանել Canto, սակայն նախագիծը չհաստատվեց ընկերության նոր ղեկավար՝ Ֆերդինանդ Պիխի կողմից, նա նաև պահանջեց փոփոխություն։ Ծրագրի մեջ Պիխը նաև ներգրավվեց Audi-ի դիզայներական բաժինը և իտալական «Gruppo Bertone» ընկերությունը։ «Zagato» ընկերության նախագիծը կրկին մերժվեց։ «Bertone» ընկերության նախագծը արժանացավ նույն ճակատագրին։ Այսպիսով նոր մոդելի դիզայնը ընտրվեց Audi-ի դիզայներ Լյուկ Դոնկերվոլի կողմից։ Lamborghini Diablo-ի հետ համեմատած, ավտոմեքենայի երկարությունը կարճացել էր, բայց ուղևորների տարածքը մեծացել էր՝ 40 մմ բարձրությամբ և 25 մմ լայնությամբ։

Մեքենան օգտագործում է 6.2 լիտրանոց Lamborghini V12 շարժիչ։ Շարժիչի հզորությունը` 580 ձիաուժ (426 կՎտ)` 7,500 պտ/ր։ Այսպիսի հզորություն հաջողվել էր սահմանել շնորհիվ նոր էլեկտրոնայի համակարգի, որը կառավարվում էր ընդունող տրակտի երկարությամբ և գազաբաշխման կարգավորվող փականով։ Առաջին անգամ ընկերության պատմության մեջ հիմքային մոդելում ընդգրկվել է 6 արագությամբ փոխանցումների տուփ։

Ավտոմեքենան 2001 թվականին դուրս եկավ վաճառքի, գինը մոտավորապես 205 000 դոլար է եղել։

Murciélago R-GT խմբագրել

 
Murciélago R-GT

2003 թվականին Lamborghini-ին Reiter Engineering-ի մասնագետների հետ միասին ներկայացրել է R-GT մոդելը, պատրաստված ըստ GT1 կանոնների։ Ավտոմեքենան թեթևացրած էր մինչև 1100 կգ, Reiter-ի մասնագետները շարժիչը վերամշակելով, ավելացնել են ծավալը մինչև 6998 սմ³, որը թույլ է տալիս հասնել 590 ձիաուժի։ Կանոններին համաձայն (ամբողջական փոխանցումների արգելք ստորղեկային փոխանցումների տեղաշարժով) ամբողյությամբ վերամշակվեցին փոխանցումները՝ չորս քարշիչ անիվները փախարինվեցին հետևի քարշիչ անիվներով[2]։ Ավելի ուշ նախապատրաստվեց R-GT Le-Mans Edition մրցավազքային ավտոմեքենայի արդիականացված տարբերակը[3], իսկ 2008 թվականին՝ ճանապարհային տարբերակը[4]։ Murciélago R-GT մեկնարկեց FIA GT մրցավազքում միայն 2009 թվականին, բայց լուրջ արդյունքների չհասավ, ընդամենը՝ մի քանի միջին կարգի ավարտ և միակ հաղթանակը 2010 թվականին Ջուխայում (Չինաստան) պայմանավորված էր պատահմունքով։ Murciélago R-GT-ն չհասավ հաջողությունների նաև Լե-Մանի 24 ջամ մրցավազքում։ R-GT մեքենայով Լե-Մանի շարքում հանդես է եկել նաև ԻՊԲ Սպարտակ ռուսական թիմը Ռոման Ռուսինովի և Պետեր Կոքսի մասնակցությամբ՝ գրավելով առաջին հորիզոնականը (մեկնարկել էր վերջինը) LMGT1 դասում «Կատալունյա» մայրուղու վրա 2009 թվականին և երրորդ հորիզոնականը (մեկնարկել էր հինգերորդը) Վալենսիայում FIA GT առաջնության բացման արարողությանը (մեքենան ներկայացված էր Reiter Engineering թմի կողմից)

 
Murciélago Roadster

Murcielago Roadster խմբագրել

Ռոդստեր Murcielago Barchetta ցուցադրել են, որպես նախատիպ Դետրոյթի ավտոսրահում 2003 թվականի հունվարին։ Ռոդստերի ընդհանուր դիզայնը մնացել էր նույնը, ինչպես և կուպեյում։ Թափքի վերին մասը ենթարկվեց ոճային փոփոխությունների։ Կուպեն ռոդստեր դարձնելու համար անհրաժեշտ էր որոշ գծեր բարելավել։ Հատուկ ինժեներական ուշադրություն հատկացված էր ոլորման վրա թափքին արժանի կոշտություն ստանալու համար։ Կոշտ կտուրի կորստի դեպքում կառուցվածքի անխուսափելի թուլացումը փոխհատուցված էր տարբեր ուժեղացնող տարրերով։

Մասնավորապես, շարժիչի խցիկում ի հայտ եկավ հզորագույն տարածական շրջանակ, որը օգտագործվում էր ինչպես թափքի ուժեղացման, այնպես էլ շարժիչի լրացուցրչ ամրացման համար։ Ըստ ստանդարտի այն պատրաստվում է պողպատից, բայց լրացուցիչ կարելի է պատվիրել նաև ածխապլաստիկից, որը անհամեմատելի թեթև է և դրա հետ մեկ տեղ, ինչպես հաստատում են ֆիրմայի ներկայացուցիչները, ամրության բնութագրով չի զիջում պոպատյա տարբերակին։ Լրացուցիչ կարելի է պատվիրել (R-top) փափուկ կտուր։ Սակայն հատուկ համաձայնեցված է, որ այդ կտուրով 160 կմ/ժ-ից բարձր արագությամբ քշելը արգելվում է։

Murciélago LP 640 խմբագրել

 
Lamborghini Murciélago LP 640

Lamborghini Murciélago LP 640` փոփոխությունները, պաշտոնապես ներկայացվել են 2006 թվալանին Ժնևի 76֊րդ ավտոսրահում։

Հիմնական տարբերությունը սկզբնական Murcielago տարբերակից, V12 շարժիչն է, որի ծավալը մեծացել էր 6,2 լ մինչև 6,5 լ։ Շարժիչի ծավալի մեծանալու շնորհիվ տեղի ունեցավ հզորության աճ 60 ձիաուժ՝ ստանդարտ 580 ձիաուժից մինչև 640 ձիաուժ։ Նույնպես աճել էր առավելագույն արագությունը 10 կմ/ժ-ով և հասել էր 340 կմ/ժ-ի (211 մղոն) 330-նի փոխարեն։ Արագացումը 0-100 կմ/ժ կրճատվել էր 3,8 վրկ-ից մինչև 3,4 վրկ։

Ավտոյի փոփոխությունների վրա աշխատելու ժամանակ были затронуты ոչ միայն շարժիչը նաև սուպերքարի այլ մասեր և բաղադրիչներշ։ Զգալիորեն փոփոխման էին ենթարկվել՝ կախոցը, փոխանցման տուփը, արտանետման համակարգը, արգելակները և էլեկտրոնիկան։ Նույնպես կատարվել էին փոփոխություններ մեքենայի դիզայնի մեջ։ Փոփոխվեկ են դիմացի և հետևի թիթեղները, տեղադրվել էր նոր արտանետման խողովակ, որը ներառված էր ետևի դիֆուզորի մեջ։ Փոփոխված էր լուսարձակների, դիմապակու հայլինեիի, ապակու մաքրիչների,արջևի և հետևի աէրոդինամիկ թևերի դիզայնը։ Պատվիրատույի խնդրանքով մեքենայի կապոտի կափարիչը կարող էին արտադրել ամուր թափանցիկ ապակուց։ Ավտոմեքենայի սրահում հայտնվեց նոր ղեկավարման վահանակ, իսկ նստատեղերի պաստառը կարվել էր սև գույնով։

Murciélago LP 640 Roadster խմբագրել

 
Murciélago LP 640 roadster

Lamborghini Murciélago LP 640 մոդիֆիկացիան բաց թափքով է։

Շարժիչի հզորությունը ինչպես կուպեի տարբերակի մոտ 640 ձիաուժ, իսկ առավելագույն արագությունը աէրոդինամիկայի շնորհիվ հասնում է մինչև 330 կմ/ժ։ Արագացումը 0-100 կմ/ժ կազմում է 3,9 վրկ։

2008 թվականի հունիսի 23-ին Միլանում Versace և Lamborghini հայտարարել էին երկու ընկերությունների համագործակցության մասին և ներկայացրել էին նոր Lamborghini Murciélago LP 640 Roadster VERSACE։

Murciélago LP 640 Roadster Versace խմբագրել

 
A Murciélago LP 640 coupé

Նոր ռոդստեր ստեղծելու համար Վերսաչիի դիզայներները միացան Lamborghini դիզայներներին։ Այս ծրագիրը թոույլ է տալիս Lamborghini-ին անհատականացնել մեքենաները ստեղծելու անհատականացված սպորտային Lamborghini: Lamborghini Murciélago LP 640 Roadster VERSACE նոր սահմանափակ թողարկումը, որը արտադրվելու է միայն պատվերով, փայլում է սպիտակավուն պաստելով հունական ոճի մեջ։ Շարժիչի թափանցիկ կափարիչը թույլ է տալիս զմայլվել նրա ամբողջ գեղեցկությամբ և տեխնիկական կատարելությամբ առանց կապոտը բացելու։

Murciélago֊յի խիստ դիզայնը և լակոնական գծերը, ոգեշնչեցին Վերսաչիին ստեղծել Versace LP 640–֊ի համար աքսեսուարների հավաքածու, որը մատչելի դարձավ բացառապես Լամբորջինիի համար, սկսած 2008 թվականից Versace բուտիներում և Lamborghini–֊ի առանձին սրահներում։

LP 650–4 Roadster խմբագրել

 
LP650-4 Roadster

2009 թվականին Lamborghini-ն թողարկել է Murciélago Roadster-ի սահմանափակ քանակությամբ (50 մոդել) թարմացված տարբերակը։ LP 650-4-ի լավացրած շարժի հզորությունը գնահատվում է 478 կՎտ, 641 ձիաուժ և 660 Ն/մ, թույլ տալով 100 կմ/ժ արագություն հավաքել 3.4 վայրկյանում և հասնել 330 կմ/ժ առավելագույն արագությանը։ Հատուկ ձև է տալիս գորշ ֆոնի վրա մոդելի վառ֊նարնջագույն էլեմենտնները, ինչպես դրսից այնպես էլ ներսից[5]։

Murciélago LP 670-4 SV խմբագրել

 
Murciélago LP 670-4 SV

Փոփոխությունը ներկայացվել էր Ժնևյան ավտոսրահում 2009 թվականին։ Ավտոմեքենան հագեցված է 6.5 լ 12-մխանոց շարժիչ սովորական Murciélago-ից, բայց մուտք-ելքի արդիականցման և նոր կառավարող էլեկտրոնիկակայի տեղադրման շնորհիվ շարժիչի հզորությունը ավելացավ մինչև 670 ձիաուժ։ Մաքսիմալ հզորությունը շարժիչը զարգացնում է 8000 պտ/ր, իսկ պտտման պահը հասնում է 600 Ն·մ 6500 պտ/ր–ի ժամանակ։ LP 640-ի հետ համեմատ մեքենան թեթևացավ 100 կգ-ով՝ 33 կգ կախիչի ավելի թեթև մասերի և կառբոնից պատրաստված թափքի նոր обвес շնորհիվ, 34 կգ թեթրացավ ներքին հարդարանքը, ևս 33 կգ թեթևացրեցին շաժիչից, կախովի սարքավորումներից և փոխանցումից։

Արագացումը 0-100 կմ/ժ զբաղեցնում է LP 670-4 SV-ի մոտ 3,2 վրկ, իսկ նրա մաքսիմալ արագությունը հասնում է 342 կմ/ժ-ի։ Ավտոմեքենայի ամբողջական փաթեթի մեջ մտնում են ածխածնային-կերամիկական արգելակման սկավառակներ և առաջադեմ ABS համակարգը, արդիականացված կախիչը և հաջորդական ռոբոտացված e.gear փոխանցման տուփը աշխատանքի մի քանի տեսակի ալգորիթմերով։ Մեխանիկական փոխանցման տուփը կտրամադրվի որպես անվճար տարբերակ։ Ընդհանուր նախատեսված էր թողարկել 350 ավտոմեքենա[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lamborghini ընկերությունը վերջացրել է Murcielago արտադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2004 Lamborghini Murciélago R-GT(անգլ.). Supercars.net.
  3. Вадим Гагарин. Lamborghini Murcielago R-GT готовится к Ле-Ману. Драйв.ру, 8 декабря 2006.
  4. 2008 Reiter Murciélago R-GT Streetversion(անգլ.). Supercars.net.
  5. Abuelsamid, Sam (2009 թ․ մարտի 13). «First images of Lamborghini Murciélago LP 650–4 Roadster». Autoblog.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Новинки Женевы. Лента. Ру

Արտաքին հղումներ խմբագրել