«Lalisa» (ոճավորվում է մեծատառերով) , թաիլանդուհի ռեփեր, երգչուհի և հարավկորեական Blackpink գըրլ բենդի անդամ Լիսայի դեբյուտային սինգլը։ Այն թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին՝ YG Entertainment լեյբլում, որպես նրա նույնանուն դեբյուտային սինգլային ալբոմի սինգլ։ Այն գրվել և արտադրվել է YG-ի երկար տարիների գործընկերներ Թեդի Փաքի և Bekuh BOOM-ի կողմից, իսկ լրացուցիչ արտադրությամբ զբաղվել է 24-ը։
2021 թվականի ապրիլի 19-ին «The Korea Herald»-ում հրապարակված հոդվածում YG Entertainment-ի ներկայացուցիչն հաղորդել է, որ Լիսան դեբյուտ է կատարելու որպես իր խմբի երրորդ սոլո արտիստ, որի գրաֆիկն ներկայացվելու է ավելի ուշ[2]։ Հուլիսի 25-ին իր Ինստագրամի սթորի բաժնում Լիսան՝ «What's my name?» (հայերեն՝ Ի՞նչ է իմ անունը) մակագրությամբ սթորի է բեռնել՝ ակնարկելով իր առաջիկա սոլոյի անվանումը[3]։ Օգոստոսի 25-ին YG-ն հաստատել է, որ Լիսայի սոլո սինգլային ալբոմն կրում է «Lalisa» անվանումը[4]։ Սեպտեմբերի 5-ին YG-ն ներկայացրել է ալբոմի երգացանկն ու հաստատել է, որ նույնանուն սինգլը լինելու է ալբոմի գլխավոր երգը[5]։ Երգը թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին և հասանելի է թվային ներբեռնման և սթրիմինգային ձևաչափերով[6]։
Սինգլի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է Blackpink-ի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում՝ «Lalisa» ալբոմի հետ միասին։ Տեսահոլովակի թողարկամանն նախորդել է վերջինիս թիզերը, որը ներկայացվել էր երեք օր առաջ՝ սեպտեմբերի 7-ին[7][8]։
↑Oh, Yoon-joo (2021 թ․ սեպտեմբերի 17). 리사, 출연 없이 '뮤직뱅크' 1위…에이티즈·원호 등 컴백 [종합] [Lisa wins 1st place on 'Music Bank' without appearing... ATEEZ, Wonho, etc. [Comprehensive]]. My Daily (կորեերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին – via Naver.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)