Ֆաթիմա Զահրա Հայդի[3] (ֆր.՝ Fatima Zahra Hafdi; օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2]), ավելի հայտնի է որպես՝ La Zarra, կանադացի և ֆրանսիացի երգչուհի և երգահան։ Ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Évidemment» երգով[4]։

La Zarra
ֆր.՝ Fatima-Zahra Hafdi
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունհեղինակ-կատարող
 La Zarra Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆաթիմա Զահրա Հայդին ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում, ծագումով մարոկկացի ֆրանկոկանադացիների ընտանիքում։ Հանրաճանաչություն ձեռք է բերել 2016 թվականին, երբ թողարկել է իր դեբյուտային «Printemps blanc» սինգլը ֆրանսիացի ռեփեր Նիրոյի հետ համագործակցությամբ[3]։ 2021 թվականին թողարկել է իր «Tu t'en iras» սինգլը, որը պարբերաբար հեռարձակվել է ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Սինգլը պլատինե հավաստագիր է ստացել Ազգային հնչյունագրական սինդիկատի (SNEP) կողմից։ Նույն թվականին երգչուհին առաջադրվել է NRJ երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա ֆրանկոֆոն հայտնություն» անվանակարգում՝ մասամբ իր դեբյուտային «Traîtrise» ալբոմի հաջողության շնորհիվ[5]։ 2023 թվականի փետրվարի 12-ին ֆրանսիական France Télévisions հեռուստառադիոընկերության կողմից ընտրվել է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Évidemment» սինգլով[4]՝ դառնալով երկրորդ կանադացի երգչուհին, որը ներկայացրել է երկիրը։ Եզրափակչում քսանվեց երկրներից զբաղեցրել է տասնվեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 104 միավոր։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Վերնագիր Մանրամասն Ամենաբարձր դիրքը
FRA[6]
Traîtrise
  • Թողարկման ամսաթիվ՝ Դեկտեմբերի 3 2021
  • Լեյբլ՝ Polydor Records, Indifference Prod
82

Որպես մենակատար խմբագրել

Վերնագիր Տարի Աղյուսակի ամենաբարձր դիրքը Հավսատագիր Ալբոմ
FRA[6]
«À l'ammoniaque/Mon dieu» 2020 Ոչ ալբոմային
«Printemps blanc» 2021
«Tirer un trait»
«Tu t'en iras» 75 Traîtrise
«TFTF»
«Santa Baby» Ոչ ալբոմային
«Sans moi» 2022
«Évidemment» 2023

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.)LVMH, 1944. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
  2. 2,0 2,1 2,2 https://www.leparisien.fr/culture-loisirs/musique/entre-booba-et-marilyn-monroe-qui-est-vraiment-la-zarra-la-candidate-de-la-france-a-leurovision-22-04-2023-EPVL5VGZHFFU3NOIE76NGSPW2A.php
  3. 3,0 3,1 «La Zarra – Biographie : naissance, parcours, famille...». njr.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  4. 4,0 4,1 Farren, Neil (2023 թ․ հունվարի 12). «🇫🇷 France: La Zarra to Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  5. Является ведущей французской музыкальной премией
  6. 6,0 6,1 «lescharts.com – Discography La Zarra». lescharts.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  7. «Les certifications – SNEP». snepmusique.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «La Zarra» հոդվածին։