Լուսադիոդային էկրանը (LED screen, LED display) տեսողական տեղեկատվություն ցուցադրելու և հաղորդելու համար նախատեսված սարք է (ցուցարկիչ, մոնիտոր, հեռուստաէկրան), որում յուրաքանչյուր կետ` պիքսել, մեկ կամ մի քանի կիսահաղորդչային լուսադիոդ է(LED):

Լուսադիոդային էկրան

Պատմություն խմբագրել

Կարմիր լուսադիոդներն առաջին անգամ կիրառվեցին 1962 թվականին։ 1968 թվականին ԱՄՆ Hewlett-Packard ընկերությունը ստեղծեց աշխարհում առաջին գովազդային LED էկրանը, որը բաղկացած էր կարմիր դիոդներից։ 1991 թվականին ճապոնացի ֆիզիկոս Սյուդզի Նակամուրան, Իսամա Ակասադին, Հիրոսի Ամանոն ստեղծեցին դիմացկուն կապույտ լուսադիոդներ, հիմք դնելով ժամանակակից LED RGB (կարմիր -red, կանաչ - green, կապույտ - blue) էկրանների արտադրությանը։ 1980-ական թվականներին Eastman Kodak ընկերությունն արդեն կիրառում էր օրգանական լուսադիոդներ (OLED): OLED ցուցադրիչներ ներկայումս թողարկում են LG Electronics, Panasonic, Sony, Samsung, Toshiba, Hitachi, TCL Corporation և այլ ընկերություններ։

Կիրառումներ խմբագրել

 

LED էկրաններն այսօր ունեն շատ մեծ կիրառություն։ Դրանք մեծ քաղաքների փողոցներում օգտագործվում են գովազդային ցուցանակներ ստեղծելու համար կամ որպես տեղեկատվական էկրաններ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության նշաններ ցուցադրելու համար։ Գովազդային շուկայի զարգացման մասնագետները հավատացնում են, որ յուրաքանչյուր տարի գովազդային տեխնոլոգիաների շուկայում LED տեղեկատվական էկրանների մասնաբաժնի աճ կգրանցվի։ Իսկապես, ի շնորհիվ բարձր որակի գույն ապահովելու ընդունակության, լուսադիոդային ցուցարկիչները լայն կիրառում են ստացել վիզուալ գովազդային տեխնոլոգիաների բոլոր ոլորտներում։ Նրանց միակ թերությունը գովազդային այլ տեխնոլոգիաների համեմատ կարող է համարվել բավականին բարձր գինը։

LED-հեռուստացույց խմբագրել

Թերևս առաջին իսկական LED հեռուստացույցի էկրանը նախագծվել, ներկայացվել և ցուցադրվել է Ջ.Պ. Միտչելլիի կողմից 1977 թվականին[1]։

Ռեկորդային էկրաններ խմբագրել

 
англ: Fremont Street Experience

Լաս Վեգասի Ֆրեմոնտի փողոցում տեղադրված է լուսադիոդային էկրան` Fremont Street Experience (Ֆրիմոնտ սթրիթ), որն ունի 460 մ երկարություն։ Ամենամեծ լուսադիոդային էկրանը, որը գրանցված է «Գինեսի ռեկորդների գրքում» և ունի 7,11 մ անկյունագիծ, թողարկվել է ուկրաինական ԵԿՏԱ ընկերության կողմից, առաջին անգամ ուղիղ կապով 2011 թվականի մայիսի 28-ին ցուցադրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որն ընթանում էր Գյոթեբուրգի ակումբում (Շվեդիա)[2].

Ամենամեծ OLED էկրանը գտնվում է Դուբայում` «The Dubai Mall» առևտրի շուկայում։ Այն նույնպես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Светодиодный экран Diamond Vision, установленный на стадионе Dallas Cowboys, признан мировым рекордом». Mitsubishi Electric (ռուսերեն). 2009 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  2. «Largest LED 3D TV» (ռուսերեն). Guinness World Records. 2011 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  3. «Самый большой экран OLED» (ռուսերեն). Guinness World Records. 2017 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019-06-016-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «LED գրաֆիկական էկրան» հոդվածին։