5 սմ-անոց KwK 39 L/60 (գերմ.՝ 5 cm Kampfwagenkanone 39 L/60), 50 մմ-անոց գերմանական տանկային թնդանոթ, որը գլխավորապես օգտագործվում է որպես PzKpfw III միջին տանկի հիմնական սպառազինություն[1]։ Այս թնդանոթով սարքավորված մեքենաները մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին։

KwK 39/1 թնդանոթ, օգտագործվել է «Պումա» զրահամեքենայի վրա

Թնդանոթն արդյունավետ կիրառվել է Հյուսիսային Աֆրիկայում բրիտանական հածանավային տանկերի և ամերիկյան թեթև Ստյուարտ տանկերի դեմ[2]։ Սակայն խորհրդային T-34 և առավել ևս КВ-1 տանկերի դեմ այն բավականաչափ արդյունավետ չէր, և դրանից աստիճանաբար սկսում են հրաժարվել` հօգուտ 7,5 cm KwK 37 թնդանոթի[1], որը կարող էր կրակել կումուլյատիվ արկերով։

Նմանատիպ բուքսիրային հակատանկային զենքը կրել է Pak 38 անվանումը։

KwK 39 թնդանոթի հիմքի վրա մշակվել է BK 5 ծանր ավիահրանոթը, որը սահմանափակ տարածում է գտել և տեղադրվել է այնպիսի ինքնաթիռների վրա, ինչպիսիք են Me 410A-1/U4-ը, Junkers Ju 88P-4-ը և Me 262A-1a/U4-ը։

Զինամթերք խմբագրել

  • PzGr (զրահահար արկ)
  • PzGr. 39 (զրահահար արկ` պաշտպանիչ և բալիստիկ գլխիկներով)
  • PzGr. 40 (զրահահար ենթակալիբրային արկ` միջնաձողով)
  • PzGr. 40/1 (զրահահար ենթակալիբրային արկ` միջնաձողով)
  • 5 cm Sprgr.Patr. 38 (բեկորա-ֆուգասային արկ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rottman, Gordon L. M3 Medium Tank Vs Panzer III: Kasserine Pass 1943. — Osprey Publishing, 2008. — P. 20. — ISBN 978-1-84603-261-5
  2. Rottman, Gordon L. M3 Medium Tank Vs Panzer III: Kasserine Pass 1943. — Osprey Publishing, 2008. — P. 4—5. — ISBN 978-1-84603-261-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KwK 39 տանկային թնդանոթ» հոդվածին։