«Լուռ գիշեր» (անգլ.՝ Silent Night), ռեժիսոր Ջոն Վուի գեղարվեստական ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես է եկել Յուել Քինամանը։ Ֆիլմը տարբերվում է երկխոսությունների ի սպառ բացակայությամբ։

Լուռ գիշեր
անգլ.՝ Silent Night
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և թրիլեր
Թվականդեկտեմբերի 1, 2023, դեկտեմբերի 8, 2023 և դեկտեմբերի 28, 2023[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Վու
ՊրոդյուսերԲեզիլ Իվանիկ
Սցենարի հեղինակRobert Archer Lynn?
ԴերակատարներՋոել Քինաման, Քիդ Քադի, Catalina Sandino Moreno? և Harold Torres?
ՕպերատորՇերոն Մեյր
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժԶակ Ստենբերգ
Նկարահանման վայրՄեխիկո
ԿինոընկերությունThunder Road Pictures
Տևողություն104 րոպե

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։ Ֆիլմը հավաքել է 9 միլիոն դոլար և ստացել է քննադատների խառը արձագանքները[3][4]։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը ներթափանցում է հանցագործ աշխարհ՝ նպատակ ունենալով պատերազմ հրահրել խմբակցությունների միջև՝ իր երիտասարդ որդու մահվան վրեժը լուծելու համար[5]։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2021 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ «Լուռ գիշեր» ֆիլմի արտադրությունը սկսվել է երկխոսության իսպառ բացակայությամբ։ Ռեժիսորը կլինի Ջոն Վուն, իսկ գլխավոր դերը կկատարի Ջոել Քինամանը[6]։ 2022 թվականի մարտին Մեխիկոյում թեստային հնարքներ նկարահանելիս տուժել է հատուկ էֆեկտների օգնականը։ Անձնակազմի անդամին վրաերթի է ենթարկել մեքենան՝ կոտրել նրա ազդրը և դուրս գցել ուսը[7]։ 2022 թվականի ապրիլին դերասանական կազմին միացել են Քիդ Քադին, Հարոլդ Տորեսը և Կատալինա Սանդինո Մորենոն[8]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի ապրիլին Մեխիկոյում[8] և ավարտվել 2022 թվականի մայիսի 17-ին[9][10]։

Vulture-ին տված հարցազրույցում Վուն ասել է «Դա շատ հետաքրքիր ֆիլմ է։ Ամբողջ ֆիլմն անցնում է առանց երկխոսության։ Սա թույլ տվեց ինձ օգտագործել վիզուալ պատկերները պատմությունը պատմելու համար, պատմելու այն ինչ զգում էր հերոսը։ Լեզվի փոխարեն մենք օգտագործում ենք երաժշտություն։ Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է տեսողության և ձայնի վրա։ Բյուջեն մի փոքր սուղ է եղել, գրաֆիկը՝ խիտ, բայց դա ինձ ստիպել է փոխել աշխատելաձևս։ Սովորաբար մեծ ֆիլմի, ստուդիական ֆիլմի համար մենք շատ նկարահանումներ ենք ունենում, իսկ հետո թողնում դրանք մոնտաժային սենյակում։ Բայց այս ֆիլմում ես փորձեցի համատեղել իրերը՝ առանց ռեպորտաժային նկարահանումների։ Ես պետք է ինձ ստիպեի օգտագործել նոր տեսակի տեխնոլոգիա։ Որոշ տեսարաններ երկու-երեք էջանոց էին, բայց ես ամեն ինչ արեցի մեկ կադրում»[11]։

Ընդունելություն խմբագրել

IndieWire-ից Դեյվիդ Էրլիխը քննադատել է ֆիլմը և նրան տվել «D» գնահատականը և ասել, որ «ամենաբարի բանը, որ կարող եմ ասել [Ջոն Վուի] վերջին ֆիլմի մասին այն է, որ դրա վատթարագույն պահերն ընդհանրապես նման չեն Ջոն Վուի ֆիլմերին»[12]։ The Wall Street Journal-ից Քայլ Սմիթը քննադատել է ֆիլմի երկխոսության բացակայությունը՝ ասելով, որ արդյունքը «ձանձրալի էր»[13]։

Փիթեր Դեբրյուգը գրախոսելով Variety-ի համար, գրել է՝ «Որքան էլ, որ այն հիմար լինի՝ «Լուռ գիշերը» հանդիսատեսին ևս մեկ առիթ է տալիս հոնկոնգյան նորարարի համար ուրախանալու՝ համարելով այն «Պինդ ընկույզ»-ից ի վեր Սուրբ Ծննդյան մի քանի սարսափելի հակածրագրերից մեկը, որն արժանի է ապագա վերադիտման»[14]։ The Hollywood Reporter-ից Ֆրենկ Շեքը գրել է՝ «Ի պատիվ Վուի և սցենարիստ Ռոբերտ Լինի, ինչպես նաև Քինամանի կատաղի և ֆիզիկական կատարման՝ ֆիլմի երկխոսության բացակայությունը ավելի շուտ առավելություն է, քան հնարք, որը Նորմա Դեսմոնդը հավանաբար կհավանի»։ Նա նշել է, որ «ֆիլմի գլխավոր մասը ոչ թե շքեղ հրաձգություններն են, այլ ինտենսիվ դաժան, երկարատև ձեռնամարտը Բրայանի և Փլայայի կամակատարներից մեկի միջև, որը Հիչքոքի «Պատռված վարագույրի» դասական կռվի տեսարանի համեմատ թվում է դպրոցի բակում կատարված ծեծկռտուք»[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. D'Alessandro, Anthony (2023 թ․ սեպտեմբերի 22). «John Woo's First American Pic In 20 Years, 'Silent Night', Sets December Release». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Silent Night — Financial Information». Silent-Night-(2023). {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  4. «Silent Night — Financial Information». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Джон Ву снимет боевик без диалогов во главе с Юэлем Киннаманом». www.kinoafisha.info (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  6. Fleming, Mike Jr. (2021 թ․ հոկտեմբերի 29). «John Woo Returns To Direct Joel Kinnaman In No-Dialogue Action Film Silent Night – AFM». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  7. Cordero, Rosy; D'Alessandro, Anthony (2022 թ․ մարտի 21). «Special Effects Assistant Injured During Pre-Production Stunt Trial On John Woo's Silent Night». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  8. 8,0 8,1 Galuppo, Mia (2022 թ․ ապրիլի 4). «Kid Cudi Joins John Woo Action Thriller Silent Night». The Hollywood Reporter. PMRC. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
  9. Luchies, Adam (2022 թ․ մայիսի 17). «'Silent Night' Wraps Filming on Joel Kinnaman-Led Action Thriller from John Woo». Collider (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. Horst, Carole (2022 թ․ մայիսի 17). «Joel Kinnaman Stars in John Woo Action Film 'Silent Night'». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Ebiri, Bilge (2023 թ․ հուլիսի 3). «'My Films Had So Much Anger'». Vulture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  12. Ehrlich, David (2023 թ․ նոյեմբերի 27). «Silent Night Review: John Woo's Dialogue-Free Xmas Movie Is an Unholy Misfire». IndieWire. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. Smith, Kyle (2023 թ․ նոյեմբերի 30). «'Silent Night' Review: John Woo's Wordless, Witless Thriller». The Wall Street Journal. Dow Jones & Company, Inc. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Kenny, Glenn (2023 թ․ նոյեմբերի 30). «'Silent Night' Review: On the First Day of Christmas, Kill». The New York Times. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. Scheck, Frank (2023 թ․ նոյեմբերի 27). «Silent Night Review: Joel Kinnaman in John Woo's Gripping Hollywood Comeback». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.